LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Գյուղատնտեսական ապահովագրություն

Ներածություն
2019 թվականի սեպտեմբերի 30-ից սկսած գյուղատնտեսության ապահովագրությունն արդեն հասանելի է գյուղատնտեսների համար։ Գյուղատնտեսները կարող են ապահովագրել իրենց հողատարածքը եղանակային ռիսկերից։

ԳԱԱԳ
Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալությունը (ԳԱԱԳ) կոորդինացնում և աջակցում է գյուղատնտեսության ապահովագրական համակարգը։ ԳԱԱԳ-ը հիմնադրվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից։

Որտեղի՞ց և ինչպե՞ս ձեռք բերել պայմանագիր

Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիրը հնարավոր է ձեռք բերել 3 ապահովագրական ընկերություններից՝

  • «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ
  • «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ
  •  «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ

Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար ապահովագրական ընկերությանը ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • Ապահովագրական դիմում,
  • Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ, ՀԾՀ,
  • Հողատարածքի սեփականությունը հավաստող՝ կադաստրային կամ վարձակալության վկայագիր և/կամ այլ իրավական փաստաթղթեր։

Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրի ձեռք բերման ժամկետներն են՝

  • Կարկուտ և հրդեհ ռիսկի համար՝ մինչև 2020թ-ի մարտի 25-ը,
  • Գարնանային ցրտահարման ռիսկի համար՝ մինչև 2020թ-ի փետրվարի 15-ը։

ԿԱՐԵՎՈՐ Է՝

  • Ապահովագրության պայմանները բոլոր ապահովագրական ընկերություններում նույնն են։
  •  Եթե հողատարածքը գտնվում է մեկ կադաստրային վկայագրի կամ վարձակալության համաձայնագրի ներքո, ապա այն պետք է ապահովագրվի ամբողջությամբ. չի կարող ապահովագրվել միայն մի մասը:

Ինչն է ապահովագրվելու
Ծիրան և/կամ խաղող, որն աճեցվում է գյուղատնտեսի կողմից։ Ծիրանի և/կամ խաղողի հողատարածքները ապահովագրվելու են՝
1. գարնանային ցրտահարում ռիսկից՝ Արմավիրի և Արարատի մարզերում,
2. կարկուտ ու հրդեհ ռիսկից՝ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում։

Այլ ռիսկերի հետևանքով առաջացած վնասները փոխհատուցման ենթակա չեն։

Հատուցման առավելագույն չափ
Որպես հատուցման առավելագույն չափ՝ գյուղատնտեսը հնարավորություն ունի ընտրելու 5 ապահովագրական ծածկույթներից (գումարներից) մեկը։ Ստորև աղյուսակում նշված են ապահովագրական գումարները՝ ըստ ծիրանի և խաղողի․

Ապահովագրական գումար

Ծիրան Խաղող
400 000 ՀՀ դրամ 750 000 ՀՀ դրամ
600 000 ՀՀ դրամ 1 000 000 ՀՀ դրամ
800 000 ՀՀ դրամ 1 250 000 ՀՀ դրամ
1000 000 ՀՀ դրամ 1 500 000 ՀՀ դրամ
1 200 000 ՀՀ դրամ 1 800 000 ՀՀ դրամ

Հատուցման առավելագույն չափը չի կարող գերազանցել գյուղատնտեսի կողմից ընտրված ապահովագրական գումարըի չափը։

Ապահովագրավճարի հաշվարկման տարրերը
Ապահովագրավճարը հաշվարկելու համար հարկավոր է հաշվի առնել՝

  • Մշակաբույսի տեսակը
  • Ռիսկի տեսակը
  • Հողատարածքի չափը
  • Ֆերմերի կողմից ընտրված ապահովագրական գումարը
  • Համայնք/ազդեցության գոտին*
  •  Սուբսիդավորման չափը*

*Ազդեցությանն գոտի – ՀՀ տարբեր համայնքներում կարկուտի և ցրտահարության հաճախականությունը տարբեր է, որի պատճառով ապահովագրավճարի չափը կարող է տարբերվել տարբեր համայնքներում գտնվող հողատարածքների համար։
*Սուբսիդավորման չափ - Գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ․ կարկուտ և հրդեհ ռիսկերից ապահովագրության դեպքում գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 50%-ը սուբսիդավորում՝ ապահովադրի փոխարեն ապահովագրական ընկերությանը վճարում է պետությունը, իսկ գարնանային ցրտահարում ռիսկից ապահովագրության դեպքում սուբսիդավորում է 60%-ը։

Օրինակ՝ գյուղատնտես Վարդանն Արմավիրի մարզի Հացիկ համայքնից է։ Վարդանն ունի 0.5 հա ծիրանի այգի, որի համար ընտրել է 800,000 ՀՀ դրամ (1հա) ապահովագրական գումար։
Հաշվարկ՝

  • Մշակաբույսի տեսակը ծիրան
  • Ռիսկի տեսակը կարկուտ և հրդեհ
  •  Հողատարածքի չափը 0.5 հա
  • Գյուղատնտեսի կողմից ընտրված ապահովագրական գումարը 800,000 (1 հա)
  • Ռիսկային գոտին Հացիկ՝ ռիսկային գոտի 4` 6.8%
  •  Սուբսիդավորման չափը 50%

Պայմանագրով սահմանված ապահովագրավճար = 800,000 x 0.5 x 6.8% = 27,200 դրամ
Սուբսիդավորման գումար =27,200 դրամ x 50% = 13,600 դրամ
Վարդանի կողմից վճարման ենթակա ապահովագրավճար = Պայմանագրով սահմանված ապահովագրավճար - Սուբսիդավորման գումար = 27,200 դրամ - 13,600 դրամ= 13,600 դրամ

ԿԱՐԵՎՈՐ Է՝
• Գյուղատնտեսին տրամադրվում է 10% զեղչ՝ համակցված ռիսկերից (կարկտահարություն, հրդեհ, գարնանային ցրտահարություն) ապահովագրության դեպքում։

Վնասի գնահատում
Երբ ապահովագրված մշակաբույսին հասցվում է վնաս կարկուտից կամ ցրտահարումից՝ անցկացվում է վնասի գնահատում:
Վնասի գնահատումն իրականացնում են վնաս գնահատող փորձագետները, որոնք ունեն ԳԱԱԳ-ի կողմից տրված որակավորման վկայականներ։
Կախված բերքի տեսակից և վնասի չափերից՝ վնաս գնահատողը կարող է տարբեր ժամանակահատվածներում այցելել հողատարածք մի քանի անգամ։
Եթե գյուղատնտեսը համաձայն չէ վնասի գնահատման արդյունքների հետ, ապա նա կարող է դիմել ԳԱԱԳ և պահանջել կրկնակի փորձաքննություն։
Եթե գյուղատնտեսը կարող է նաև բողոքարկել արդյունքը Ֆինանսական համակարգի հաշտարարում կամ դատական կարգով։
ԿԱՐԵՎՈՐ Է՝
Վնասի գնահատումը պատրադիր պետք է տեղի ունենա գյուղատնտեսի (կամ նրա ներկայացուցչի) ներկայությամբ։ Հողատարածք այցելությունից հետո վնաս գնահատողը գյուղատնտեսին (կամ նրա ներկայացուցչին) ՊԵՏՔ Է ծանոթացի վնասի գնահատման համապատասխան մեթոդների հետ:

Ի՞նչ անել ապահովագրական պատահարի դեպքում
Քայլ 1: Կատարել ինքնուրույն զննում՝ համոզվելու համար, որ այգին վնասվել է,
Քայլ 2: 48 ժամվա ընթացքում զանգահարել ապահովագրական ընկերություն՝ տեղյակ պահելու համար ապահովագրական պատահարի մասին,
Քայլ 3: Սպասել վնաս գնահատողի այցին՝ միաժամանակ կատարելով ապահովագրական ընկերության հրահանգները,
Քայլ 4: Ոչ ուշ քան 7 աշխատանքային օրվա ընթացքում Ապահովագրական ընկերությանը ներկայացնել ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում»

Չհատուցվող գումար
Գյուղատնտեսության ապահովագրության դեպքում առկա է չհատուցվող գումար, որը գյուղատնտեսի մասնակցության չափն է վնասի հատուցմանը։ Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրով սահմանվում է 10% ոչ պայմանական չհատուցվող գումար ապահովագրական գումարի (ծածկույթի) նկատմամբ և ապահովագրական ընկերությունն ազատվում է համապատասխան չափով հատուցում իրականացնելուց։
Հատուցում
Ապահովագրական հատուցման չափը չի կարող գերազանցել գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրական գումարի չափը։
Վնաս գնահատող մասնագետը միայն բերքահավաքի ժամանակ է կարող ճշգրիտ հաշվարկել, թե որքան վնաս/կորուստ է ունեցել գյուղատնտեսը։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ կորուստը տեղի է ունենում մշակաբույսի ծաղկման շրջանից առաջ կամ դրա ընթացքում:
Հատուցումը ստանալ հնարավոր է միայն այն ապահովագրական ընկերությունից, որի հետ գյուղատնտեսն ունի կնքավծ գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիր։
Օրինակ՝ հաշվենք, թե որքան կլինի Վարդանի հատուցումը, եթե Վարդանը կարկուտի հետևանքով կորցրել է բերքի 50%-ը։

  • Ապահովագրավճար՝ 13,600 դրամ
  • Հողատարածքի չափը 0.5 հա
  • Գյուղատնտեսի կողմից ընտրված ապահովագրական գումարը 800,000 (1 հա)

Վնաս 50%
Չհատուցվող գումարը = 400,000 x 10% = 40,000 դրամ
Հատուցում Վարդանին = 400,000 x 50% - 40,000 = 160,000 դրամ։
Այսպիսով՝ վճարելով ընդամենը 13,600 դրամ, Վարդանը ստացավ 160,000 դրամ հատուցում։

ԿԱՐԵՎՈՐ Է՝
Ապահովագրության պայմանագիր կնքելուց հետո գյուղատնտեսը, միևնույն է, պետք է շարունակի հողատարածքի պատշաճ խնամումը, պատասխանատու կերպով վերաբերվի իր հողատարածքին և ապագա բերքին՝ կատարելով բոլոր անհրաժեշտ գործողությունները:

ԿԱՐԵՎՈՐ Է՝
Ապահովագրության պայմանները բոլոր ապահովագրական ընկերություններում նույնն են։

Եթե հողատարածքը գտնվում է մեկ կադաստրային վկայագրի կամ վարձակալության համաձայնագրի ներքո, ապա այն պետք է ապահովագրվի ամբողջությամբ. չի կարող ապահովագրվել միայն մի մասը:

 

SUBSCRIBE
SUBSCRIBE_TEXT
FOLLOW_US
FRESH_NEWS
MOST_READ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6