LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
FLY-ն ավարտեցին նաև Սիրիայի, ԱՄՆ-ի և Լեհաստանի ԱՅՍԵԿ-ցիները...

Ինչպես նշվել ենք նախորդ հոդվածներում, AIESEC միջազգային  կազմակերպության  և  ՀՀ  Կենտրոնական բանկի կողմից համատեղ ապրիլ-մայիս ամիսներին անցկացվել է   պատանիների և   երիտասարդների   ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված FLY ծրագիրը:

Սեմինարավարներից երեքը դասընթացներն ավարտել էին մեկ շաբաթ առաջ, այդ մասին կարող եք կարդալ այստեղ:

Իսկ մյուս երեք սիմինարավարները՝ Ժոզեֆին Բըրնսը՝ ԱՄՆ-ից, Շանթ Քերբաբիանը՝ Սիրիայից, և Զոֆիա Բալդիգան՝ Լեհաստանից, դասընթացներն ամփոփել են օրեր առաջ:

  • Ըստ Ժոզեֆինի՝ Հայաստանում և նմանատիպ երկրներում միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական կրթությունը գտնվում է ոչ այնքան բարձր մակարդակում: Մարզերի երեխաների, անգամ  ուսանողների մեծ մասը տեղյակ չէ այնպիսի պարզ գործիքներից, ինչպիսիք են կրեդիտային քարտերը,  էլեկտրոնային փողը և այլն: Նա հավաստիացնում է, որ նմանատիպ ծրագրերը դրական ազդեցություն ունեն Հայաստանի համար, և հավելում, որ մյուս անգամ ևս սիրով կմասնակցի նմանատիպ ծրագրի:
  • Շանթը, ով ժամանել է Սիրիայից, փաստում է, որ ծրագիրը հրաշալի հնարավորություն է հայ երեխաների և երիտասարդների համար, քանզի դասընթացի ընթացքում յուրացրած տեղեկատվությունը լիովին նոր էր գրեթե բոլոր մասնակիցների համար: Շանթը նշում է. «Ծրագրի ընթացքում համոզվեցի, որ նմանատիպ դասընթացների կարիք Հայաստանը շատ ունի, ֆինանսական կրթման մակարդակը դեռևս ցածր է, հատկապես հումանիտար ուղղության ուսանողների և աշակերտների շրջանակում»: Ըստ Շանթի՝ ֆինանսական կրթումը շատ մեծ կարևորություն ունի յուրաքանչյուրիս կյանքում՝ անկախ տարիքից, և ծրագրի շնորհիվ հայ աշակերտների և ուսանողների համար ֆինանսները կարևորություն և լրջություն ստացան:
  • Զոֆիան, որ դեռահասների մի մասը այնքան էլ լավ չէր տիրապետում անգլերենին, սակայն հետագայում թարգմանչի օգնությամբ բոլոր երեխաները սկսեցին հետաքրքրվել ֆինանսներով և հաճախել բոլոր դասընթացներին անխտիր: Նրանք հնարավորություն ունեցան նաև զարգացնելու իրենց լեզվական գիտելիքները:

Ժոզեֆինը, Շանթը և Զոֆիան դասավանդում էին Վանաձորի N 5, N 10, N 13 միջանակարգ դպրոցներում, Երևանի՝ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, Երևանի պետական համալսարանի կենսաբանների ասոցացիայում, Վահան Տերյանի անվան N 2 դպրոցում:

Նրանք բոլորն իրենց երախտագիտության խոսքն են փոխանցել կրթական այդ հաստատությունների ադմինիստրացիային, ինչպես նաև ծրագրի կազմակերպիչներին, աջակիցներին:

Հաջորդիվ Ձեզ կներկայացվեն FLY ծրագրի ամփոփման մասին հոդվածը, ԱՅՍԵԿ-ցիների պատրաստած բրուշյուրը՝ հետաքրքիր մանրամասներով, նոր բացահայտումներով:


...

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս010 56 37 61 կամ 010 592 697
էլ-փոստ. 
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6