2026 թվականի հուլիսի 1-ից դուք կունենաք լրացուցիչ պաշտպանական հնարավորություն՝ ձեր նախաձեռնությամբ, 1 հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգի հավելվածով կամ ֆինանսական կազմակերպության կայքով։
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։