LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
ԱՊՊԱ
IN_ARTICLE
1. Ինչ է ԱՊՊԱ-ն
2. Հատուցում և որքան
3. Որքան վճարել
4. Ինչպես կնքել ԱՊՊԱ պայմանագիր
5. Ինչ անել ավտովթարի ժամանակ
6. Վնասի մեծությունը
7. Ինչպես ստանալ հատուցում
8. Բոնուս-Մալուս համակարգ
9. Ինչպես պաշտպանել սեփական իրավունքները
10. Օգտակար խորհուրդներ

ԻՆՉ Է ԱՊՊԱ-Ն

  • Մենք վնասում ենք ուրիշի մեքենան կամ առողջությունը:
  • Ուրիշները վնասում են մեր մեքենան կամ առողջությունը:
  • Մենք վնասում ենք մեր մեքենան կամ առողջությունը:

Առաջին և երկրորդ դեպքերում ԱՊՊԱ-ն կօգնի հոգալու անհրաժեշտ ծախսերը: Երրորդ դեպքում, պաշտպանված զգալու համար, անհրաժեշտ կլինի լրացուցիչ կնքել ԿԱՍԿՈ պայմանագիր:

ԱՊՊԱ պայմանագիրը ծածկում է երրորդ անձանց (հետիոտն, այլ մեքենայի վարորդ, մեքենայի ուղևոր) պատճառված գույքային և անձնական վնասները, ինչպես նաև վարորդի ընտանիքի անդամների անձնական վնասները: Եկամուտների և ծախսերի տարբերությունը, երբ ծախսերը գերազանցում են եկամուտները:
ԱՊՊԱ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն: պայմանագիրը չի ծածկում մեղավոր վարորդի կամ մեքենայի սեփականատիրոջ մեքենային, այլ գույքին կամ անձին պատճառված վնասները:ԱՊՊԱ-ն պարտադիր է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարձակալի և ներմուծողի համար: ԱՊՊԱ պետք է լինի յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:
Ապահովագրական ընկերությունները իրավունք չունեն մերժելու ԱՊՊԱ պայմանագրի կնքումը այն անձանց հետ, ովքեր, համաձայն օրենքի, պետք է ունենան ԱՊՊԱ:ԱՊՊԱ-ն պարտադիր է բոլոր ավտոմեքենաների համար, բացառությամբ՝

  • մինչև 50 կմ/ժ արագություն ունեցող կամ 50 սմ3–ից փոքր շարժիչով մեքենաների,
  • հատուկ առանձնացված վայրերում սպորտային կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոմեքենաների, այլ անձանց սեփականությունը հանդիսացող և հատուկ կարիքների (ծառայողական, անձնական, տեխնոլոգիական և այլ) համար նախատեսված ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոմեքենաների,
  • մինչև օգտագործումը ՀՀ տարածք առանց վարելու ներմուծվող ավտոմեքենաների։

ՀԱՏՈՒՑՈՒՄ եվ ՈՐՔԱՆ

ԱՊՊԱ-ով հատուցվում են ավտովթարի հետևանքով տուժողին պատճառված անձնական և գույքային վնասները: ԱՊՊԱ-ն սոցիալական ուղղվածություն ունեցող նախագիծ է, ուստի շքեղության և պերճանքի առարկաների կորստի փոխհատուցում չի ներառում: Ապահովագրական փոխհատուցում չի տրվում նաև, թե հատուցումների վճարումը հնարավոր չէ վնասի ծավալի, վերականգնման անհնարինության կամ իրավական (բարոյական) պատճառներով:Անկախ այն բանից, թե որքան են կազմում ավտովթարի հետևանքով պատճառված վնասները, հատուցում կարող է տրվել ապահովագրական գումարի սահմաններում:

Ապահովագրական գումարն ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կողմից տուժողին վճարման ենթակա ապահովագրական հատուցման առավելագույն չափն է։

Ապահովագրական գումարի  Ապահովագրական հատուցման առավելագույն չափն է, որը վճարում է ապահովագրողը ապահովադրին կամ շահառուին ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում:առավելագույն չափը սահմանվում է Բյուրոյի կողմից:

Այն դեպքում, երբ վնասի չափը գերազանցում է ապահովագրական գումարի չափը, տարբերությունը տուժողին վճարում է վնաս պատճառողը: Եթե վնասներ են կրել մեկից ավելի անձինք, ու այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված ապահովագրական գումարը, ապա տուժողներից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են նրանց պատճառված անձնական կամ գույքային վնասների չափերին համամասնորեն, բայց դարձյալ ապահովագրական գումարի սահմաններում: Օրինակներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ապահովագրական ընկերությունները առաջարկում են մեծացնել ապահովագրական գումարը լրացուցիչ վճարի դիմաց: Իմացեք ավելին ապահովագրական ընկերություններից:

ՈՐՔԱՆ ՎՃԱՐԵԼ

ԱՊՊԱ սակագները սահմանվում են Բյուրոյի կողմից:ԱՊՊԱ-ի սակագները հաշվարկվում են՝ ելնելով բազային ապահովագրավճարի չափից, ձեր Բոնուս-Մալուս դասից և պայմանագրի ժամկետից:Ապահովագրավճարի վրա ազդում են նաև մեքենայի տեսակը, օգտագործման նպատակը և շարժիչի հզորությունը: Դյուրինության համար ապահովագրական ընկերությունների կայքերում տեղակայված են ապահովագրավճարի Ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին վճարվելիք գումարն է: հաշվիչներ:

Արգելվում է ԱՊՊԱ պայմանագրի կնքման կամ գործողության ընթացքում, բացի ապահովագրավճարից, ապահովադրից գանձել այլ գումար՝ բացառությամբ ապահովադրի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման տուգանքների:


ԻՆՉՊԵՍ ԿՆՔԵԼ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 

Քայլ 1. Ընտրեք ապահովագրական ընկերություն Այն ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը:Որ ապահովագրական ընկերություններն ու գործակալներն են տրամադրում ԱՊՊԱ, ինչ պայմաններով: Ինչպիսին է ծառայությունների որակը:

Հաշվի առեք, որ ցանկացած հարցով, այդ թվում՝ ապահովագրական հատուցում ստանալու համար, դուք դիմելու եք ձեր ընտրած ապահովագրական ընկերությանը: Թեև ԱՊՊԱ պայմանագրերը, ընդհանուր առմամբ, ստանդարտ են, ընկերությունների ԱՊՊԱ պայմանագրի որոշ պայմաններ կարող են տարբերվել. օրինակ՝ վճարման կարգը, ժամկետները:

Ընկերությունները և նրանց գործակալները պարտավոր են պատասխանել ձեր հարցերին ԱՊՊԱ և ցանկացած այլ ապահովագրական ծառայության վերաբերյալ:Քայլ 2. Դիմեք ապահովագրական ընկերությանը կամ նրա գործակալներին:Այցելեք ապահովագրական ընկերություն կամ ապահովագրական գործակալներին: Որոշ ընկերություններ վաճառում են ԱՊՊԱ նաև առցանց: Ցանկության դեպքում կարելի է դիմել նաև այդ միջոցին:ԱՊՊԱ իրականացնող ապահովագրական ընկերությունները յուրաքանչյուր մարզում ունեն մասնաճյուղ կամ գործակալ: Այդ մասնաճյուղերի, գործակալների ցանկը ներկայացված է Բյուրոյի և տվյալ ընկերության կայքերում:

Քայլ 3. Կնքեք ԱՊՊԱ պայմանագիր

Նախքան ապահովագրական պայմանագիր կնքելը Ապահովագրության պայմանագիրը կնքված գրավոր համաձայնություն է ապահովագրողի և ապահովադրի միջև, որը սահմանում է նրանց միջև հարաբերությունները ապահովագրության վերաբերյալ: ուշադիր կարդացեք այն: Ուշադրություն դարձրեք հատկապես ձեր տվյալների ճշտությանը, վճարման կարգին և ժամկետներին:

Պայմանագիրը կնքելուց հետո անհրաժեշտ է վերցնել`

  • կնքված և ստորագրված ԱՊՊԱ պայմանագրի Ձեր օրինակը, 
  • համաձայնեցված հայտարարագրի ձևանմուշը:

ԻՆՉ ԱՆԵԼ ԱՎՏՈՎԹԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ 

Ավտովթարի դեպքում հարկավոր է այդ մասին հայտնել ձեր ապահովագրական ընկերությանը 40 րոպեի ընթացքում: Հետևել վերջինիս ցուցումներին: Ընկերության հեռախոսը նշված է ԱՊՊԱ վկայագրում:Պարզեցված հատուցումը կիրառելի է, եթե՝

  • Ավտովթարի է ենթարկվել միայն 2 մեքենա:
  • Պատճառվել են միայն գույքային վնասներ:
  • Պատճառված վնասի չափը չի գերազանցում 100 000 դրամը:
  • Վարորդները փոխադարձ համաձայնության են եկել՝ օգտվելու պարզեցված գործընթացից։

Պարզեցված գործընթացը ենթադրում է․

  • Լուսանկարել առնվազն երեք անգամ ՃՏՊ- ում ներգրավված մեքենաները: Ընդ որում, լուսանկարահանումը (տեսանկարահանումը) պետք է կատարվի այնպես, որ լուսանկարները (տեսանյութը) առնվազն արտացոլեն երկու մեքենաների հետվթարային փոխադարձ դիրքերը և ՃՏՊ-ի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները:
  • Լրացնել համաձայնեցված հայտարարագիրը: Դա ստորագրվում է ՃՏՊ-ին մասնակից վարորդների կողմից:
  • Ազատել ճանապարհի երթևեկելի մասը, եթե վթարի հետևանքով ՏՄ-ների հետվթարային դիրքերը խանգարում են ընդհանուր երթևեկությանը:
  • Հայտնել ընկերությանը. մեղավոր վարորդը հայտնում է իր ընկերությանը դեպքի մասին:

Ապահովագրական ընկերությունն իրավունք չունի համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությունից ավելի տեղեկություններ պահանջել ձեզանից։

Ստանդարտ հատուցման դեպքում անհրաժեշտ է․

  • Կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների համար նախատեսված գործողությունները:
  • Հայտնել ապահովագրական ընկերությանը, ապահովագրական պատահարը Ապահովագրական պատահարն այն դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին տրամադրել ապահովագրական հատուցում: տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում հայտնել ապահովագրական ընկերությանը` զանգահարելով ԱՊՊԱ վկայագրում նշված հեռախոսահամարով։
  • Չլքել պատահարի վայրը և չտեղաշարժել մեքենան կամ պատահարի հետ կապ ունեցող առարկաները մինչև ճանապարհային ոստիկանության ժամանումը և կատարել վերջինիս կողմից տրված օրինական ցուցումները։

ԻՆՉՊԵՍ Է ԳՆԱՀԱՏՎՈՒՄ ՎՆԱՍը

Վնասը Եկամուտների և ծախսերի տարբերությունը, երբ ծախսերը գերազանցում են եկամուտները: չափելու համար կատարվում է գույքային և անձնական վնասների գնահատում:Որպես կանոն, գույքային վնասների դեպքում դրանց գնահատումը իրականացնում է Բյուրոյի կողմից որակավորված փորձագետը, իսկ անձնական վնասների դեպքում` բժշկական հաստատության մասնագետը կամ Բյուրոյի կողմից որակավորված փորձագետը:Փորձագետի եզրակացությանը համաձայն չլինելու դեպքում հնարավոր է՝

Բյուրոյի ձևանմուշներին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՀԱՏՈՒՑՈՒՄ

Հատուցում ստանալու համար՝

  • Տուժողը դիմում է իր ապահովագրական ընկերությանը:
  • Եթե տուժողը հետիոտն է և չունի ԱՊՊԱ, ապա դիմում է Բյուրո:
  • Երբ մեղավոր մեքենան փախուստի է դիմել, ապա տուժողը դիմում է Բյուրո:
  • Պատահարի յուրաքանչյուր տուժող, որը ապահովադիր Ապահովադիրը ապահովագրական ընկերության հետ ապահովագրական պայմանագիր կնքող անձն է: չէ, կարող է դիմել պատահարի մեքենաներից որևէ մեկի ապահովագրական ընկերությանը, վերջիններիս բացակայության դեպքում՝ Բյուրո:
  • Հատուցման համար տուժողն իրավունք ունի դիմել ավտովթարից հետո 3 ամսվա ընթացքում:

Հատուցում ստանալու համար տուժողը ներկայացնում է դիմում և Բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը։

Ապահովագրական հատուցում ստանալու գործընթացում ապահովագրական ընկերությունը և Բյուրոն պարտավոր են անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչներ։

Հատուցման գործընթացի ժամկետներ՝

  • Փորձաքննությունը չի կարող 15 աշխատանքային օրից ավելի տևել, իսկ լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում, տուժողի, մեղավորի և ապահովագրական ընկերության (Բյուրոյի) փոխադարձ համաձայնությամբ, փորձաքննությունը կարող է երկարաձգվել մինչև 3 ամիս:
  • Փորձաքննությունից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում հատուցում վճարելու կամ վճարումը մերժելու մասին:
  • Հատուցումը տրվում է որոշման ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Հատուցումը մերժելու դեպքում ընկերությունը (Բյուրոն) գրավոր ծանուցում է տուժողին` նշելով մերժման հիմքերը:
  • Վերոնշյալ ժամկետները խախտելու դեպքում ընկերությունը (Բյուրոն) տուժողին պետք է վճարի տույժ: Տույժերի չափը սահմանված է օրենքով, իսկ վճարման կարգի մասին կարող եք տեղեկանալ ապահովագրական ընկերությունից կամ Բյուրոյից:

Պատճառված վնասները հատուցում է ապահովագրական ընկերությունը, իսկ  սահմանված 
որոշ դեպքերում նաև Բյուրոն` երաշխավորված ֆոնդից:

ԲՈՆՈՒՍ-ՄԱԼՈՒՍ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Արդարությունը պահանջում է, որ ռիսկային վարորդները, ովքեր հաճախ են ավտովթարների պատճառ դառնում, վճարեն ավելի մեծ ապահովագրավճար, Ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին վճարվելիք գումարն է: քան ոչ ռիսկայինները: Բոնուս-Մալուս ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, որի համար հիմք է ընդունվում ապահովագրական և (կամ) վարորդական պատմությունը: համակարգը գնահատում է վարորդի ռիսկայնությունը և շնորհում համապատասխան գործակից, իսկ ապահովագրավճարը հաշվարկվում է (զեղչվում է կամ ավելացվում) ըստ այդ գործակցի:Ոչ ռիսկային վարորդները կարող են ստանալ մինչև 50% զեղչ, իսկ ռիսկային վարորդները՝ վճարել մինչև 2,5 անգամ ավելի ապահովագրավճար:Ձեր դասը կարող եք գնահատել համաձայն Բյուրոյի կանոնների կամ հարցնել ձեր ապահովագրական ընկերությունից:

ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ սեփական ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ԱՊՊԱ համակարգը կարգավորվում է Օրենքով և Բյուրոյի կանոններով:

Ձեր իրավունքները ապահովագրական ընկերությունների կամ նրանց գործակալների կողմից խախտվելու դեպքում կարող եք դիմել՝

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Մինչև ԱՊՊԱ կնքելը.
Ուսումնասիրեք մի քանի ապահովագրական ընկերությունների առաջարկած պայմանները և ընտրեք դրանցից առավել արդյունավետը:Կարևոր է կատարել համեմատություններ և ուշադրություն դարձնել ԱՊՊԱ-ի տրամադրման բոլոր պայմաններին, մասնավորապես`

  • որքան գումար պետք է վճարել,
  • ինչպիսի վնասներն է ծածկում ԱՊՊԱ-ն,
  • ինչ գումարների սահմաններում են կատարվելու հատուցումները. ինչ եղանակով,
  • ինչ ժամկետով է կնքվելու ԱՊՊԱ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն: պայմանագիրը,
  • ինչ կլինի, եթե ապահովագրական պայմանագրով սահմանված հերթական ապահովագրավճարը չվճարվի,
  • որ դեպքերում կդադարեցվի ապահովագրական պայմանագիրը: Ապահովագրության պայմանագիրը կնքված գրավոր համաձայնություն է ապահովագրողի և ապահովադրի միջև, որը սահմանում է նրանց միջև հարաբերությունները ապահովագրության վերաբերյալ:
ԱՊՊԱ կնքելիս զեղծարարություններից խուսափելու համար ուշադիր եղեք, որ պայմանագիրը համապատասխանի օրինակելի ձևին, որը տեղադրված է ապահովագրական ընկերությունների և Բյուրոյի կայքերում:ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս հարկավոր է մանրամասն կարդալ դրա բոլոր կետերը՝ հատկապես ուշադրություն դարձնելով.
  • ապահովագրական հատուցումների վճարման կարգին,
  • ապահովագրավճարի հաշվարկին և դրա համար հաշվի առնվող ռիսկային գործոններին, Բոնուս-Մալուս դասին,
  • ապահովադրի կողմից ապահովագրավճարի` պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով չվճարելու հետևանքներին,
  • ապահովագրական պայմանագրի փոփոխման, լրացման և վաղաժամկետ լուծարման կարգին,
  • ապահովադրի պարտավորություններին,
  • ապահովագրական պայմանագրի կնքման և գործողության ժամկետներին (տարի, ամիս, ամսաթիվ):
Ապահովագրական ընկերությանն արգելվում է ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս հաճախորդին պարտադրել այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքել:

ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող անձինք հնարավորություն ունեն այլ անձանց լիազորելու իրենց անունից կնքելու ԱՊՊԱ պայմանագիր:ԱՊՊԱ պայմանագրի սպասարկման ընթացքում անհրաժեշտ է առանց ուշացումների և ապահովագրական պայմանագրում սահմանված կարգով կատարել ապահովագրական վճարումները:

Ավտովթարի դեպքում հետևեք պայմանագրում նշված գործընթացներին և ժամկետներին։Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Ինչպես ապահովագրվել
  2. Ինչպես է որոշվում հատուցման չափը
  3. Ունեք խնդիր ԱՊՊԱ-ի հետ. ինչ անել

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

SUBSCRIBE
SUBSCRIBE_TEXT
FOLLOW_US
FRESH_NEWS
MOST_READ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6