Ավարտվել է Կենտրոնական բանկի կողմից նախաձեռնած «Վճարային քարտի մասին» տեսահոլովակի նկարահանման աշխատանքները:
Տեսահոլովակը կտեղադրվի մեր կայքի «Տեսաֆիլմեր» բաժնում, կցուցադրվի հեռուստաեթերում, ինչպես նաև կկիրառվի որպես ուսուցողական նյութ տարբեր ֆինանսական կրթական դասընթացների ընթացքում:
Տեսահոլովակը դիտելուց հետո, Դուք կիմանաք, թե ինչ է վճարային քարտը, որտեղից ձեռք բերել այն, վճարային քարտի ինչպիսի տեսակներ գոյություն ունեն, նրանց առավելությունները, ինչ իրավիճակներում այն կարելի է օգտագործել, կիմանաք նաև բանկոմատների ու POS տերմինալների մասին, կստանաք բազմաթիվ օգտակար խորհուրդներ:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. 56 37 61 կամ մեր համարներից 010 592 697, 010 592 698
էլ-փոստ. կամ մեր`
www.abcfinance.am