Շուտով կթողարկվեն ֆինանսական ծառայությունների վերաբերյալ պարզ լեզվով գրված հանրամատչելի գրքույկներ (բրոշյուրներ):
Շատ շուտով ՀՀ կենտրոնական բանկի կողմից կթողարկվեն 7 հանրամատչելի գրքույկներ, որոնք պարունակում են անհրաժեշտ տեղեկություններ և օգտակար խորհուրդներ վարկերի, վճարային քարտերի, բանկային հաշիվների, բանկոմատների ու POS տերմինալների, դրամական փոխանցումների, ապահովագրության և ավանդների մասին:
Գրքույկները կբաժանվեն հանրակրթական դպրոցների բարձր դասարանցիներին, ուսանողներին, ինչպես նաև հասանելի կլինեն ֆինանսական կազմակերպությունների գրասենյակներում:
Հետագայում մենք նախատեսել ենք թողարկել գրքույկներ նաև այլ թեմաներով:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. 56 37 61 կամ մեր համարներից 010 592 697, 010 592 698
էլ-փոստ. կամ մեր`
www.abcfinance.am