LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Անկանխիկ վճարումներ
Բոլորս գիտենք, որ 2022թ․ հուլիսի 1-ից Հայաստանում 300 հազարը գերազանցող բոլոր գործարքները իրականացվելու են անկանխիկ եղանակով։

Մենք տեղեկություններ կտրամադրենք ՀՀ կառավարության կողմից նոր օրենքի և նրա բոլոր թարմացումների վերաբերյալ:
Տեղեկատվական ինֆոգրաֆիկաների, տեսանյութերի և հոդվածների միջոցով իմացիր, թե ինչպես կարող ես ավելի լավ և ապահով կատարել անկանխիկ վճարումներ։
Մեր կայքում դուք կարող եք կարդալ վճարային քարտերի և նրանց ձեռք բերման, անկանխիկ վճարումներ կատարելու եղանակների, քարտերով անվտանգ գնումներ կատարելու և տարատեսակ այլ հմտությունների զարգացման վերաբերյալ տեղեկություններ եւ խորհուրդներ:

Օրենքն ուժի մեջ է մտնելու փուլային տարբերակով, նախ` Երևանում 2022թ․ հուլիսի 1-ից, ապա ՀՀ մարզերի վարչական կենտրոններում 2023թ․ հուլիսի 1-ից: Արդեն 2024թ․ հուլիսի 1-ից այն կտարածվի հանրապետության ամբողջ տարածքի վրա: 

Հուլիսի 1-ից ամբողջությամբ անկանխիկ են վճարվելու՝

  • փաստաբանական և այլ խորհրդատվական ծառայությունները,
  • նոտարի կողմից մատուցվող ծառայությունները,
  • վարկերը (տրամադրումը), 
  • ապահովագրական հատուցումները,
  • պետական և համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարումները,
  • Երևանի ուսումնական հաստատություններում կրթական ծառայությունները,
  • Հայաստանի տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող գործարքները,
  • Երևանում աշխատավարձերը,
  • Երևանում բժշկական ծառայությունները:

Օրենքը խախտելու պարագայում անձը կտուգանվի 100.000 ՀՀ դրամի չափով:

Ձեռնարկությունները (բիզնեսները) պարտավոր են ունենալ POS-տերմինալներ և հաճախորդի պահանջով, անկախ գումարի չափից, ընդունել անկանխիկ վճարում: Հակառակ դեպքում, կտուգանվեն 300 հազար դրամի չափովՀայաստանի բոլոր առևտրային կետերում, բացի կրպակներից, պետք է հնարավոր լինի իրականացնել անկանխիկ վճարում:

Անկանխիկ վճարումների դրական կողմերը

 

Յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է վճարել անկանխիկ եղանակով, պետք է ունենա այդ հնարավորությունը, իսկ յուրաքանչյուր ձեռնարկություն (բիզնես) ունենա այն իրականացնելու  բոլոր պայմանները:  օգուտները

  • Կատարել հեշտ և արագ վճարումներ բանկային քարտերով կամ բանկային հավելվածների միջոցով (ընկերներին կամ ընտանիքի անդամներին գումարի փոխանցում, կոմունալների վճարում),
  • բոնուսների և զեղչերի ստացում: Քարտով վճարելիս երբեմն տարբեր հաճելի բոնուսներ են տալիս։ Օրինակ՝ որոշ խանութներում և սուպերմարկետներում գնումներ կատարելուց կարող ես կուտակել միավորներ կամ ստանալ զեղչեր,
  • ավելի լավ կառավարել գումարները: Օրինակ՝ քաղվածքների կամ հավելվածների միջոցով կարող ես տեսնել ամսական ծախսերը, հասկանալ՝ ինչ վրա ես ավելի շատ ծախսում, որ ծախսերը կարող ես կրճատել և այլն,
  •  ձևավորել լավ վարկային պատմություն, դիմել վարկային գծի համար:

 

Արդյոք անկանխիկ վճարելով՝ սպառողն ավելի բարձր գին չի՞ վճարելու, քան կանխիկի դեպքում

Անկանխիկ գործարքի դեպքում քաղաքացին վճարելու է նույն գինը, ինչ կանխիկի դեպքում:

Հնարավոր է՝ որոշ բիզնեսներ փորձեն բարձրացնել ապրանքների գները: Չարաշահումներ նկատելու դեպքում պետք է դիմել գների կարգավորմամբ զբաղվող պետական մարմին՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:

Որո՞նք են անկանխիկ վճարումների առավելությունները

Անկանխիկ վճարումները իրականացվում են քարտերի, բանկային և այլ վճարային հավելվածների միջոցով: Նրանք հեշտացնում են աշխատանքը, խնայում ժամանակը, ապահովում գումարների անվտանգությունը:

 

Վճարումները կատարվում են առանց կանխիկ փողի օգտագործման։ Այսինքն՝ դուք վճարում եք քարտով կամ պարզապես ձեր բանկային հաշվից գումարը փոխանցում եք անհրաժեշտ հաշվի վրա` առանց բանկ այցելելու։

 

Վճարման նման միջոցն ամենահարմարներից է, քանի որ կատարվում է արագ, աշխարհի ցանկացած կետից` առանց բանկ այցելելու:

 

Ռուզաննան արդեն ունի վճարային քարտ, նա հեշտությամբ է վճարում իր գնված ապրանքների համար սուպերմարկետներում և այլ առևտրային կետերում: Բանկային հավելվածի միջոցով փող է փոխանցում իր ընտանիքի անդամներին և կատարում կոմունալ վճարումներ:


Ի՞նչպես ձեռք բերել վճարային քարտ 

Բանկում քարտ պատվիրելու համար
  •   Մուտք եք գործում Fininfo.am կայք, ընտրում վճարային քարտ, մուտքագրում ձեզ հարմար արժույթն ու ընտրում բանկը, որի վճարային քարտի պայմաններն ամենաձեռնտուն են ձեզ,
  • մոտենում եք բանկի աշխատակցին, մեկ անգամ էլ ծանոթանում քարտի պայմաններին (որքան է սպասարկման վճարը, արդյոք կա վարկային գծի հնարավորություն և այլն),
  • կնքում պայմանագիր և 3-5 աշխատանքային օրվա ընթացքում ստանում քարտը (լրացուցիչ վճարի դիմաց կարող է ավելի արագ տրամադրվել),
  • բանկոմատի միջոցով ընտրում ու մուտքգրում հարմար փին կոդ։

Բանկի հավելվածով քարտ պատվիրելու համար 

  • ներբեռնում եք բանկի հավելվածը,
  • անցնում եք նույնականացում (այցելելով բանկ կամ վիդեո զանգի միջոցով),
  • առցանց պատվիրում եք քարտը,
  • ընտրում եք քարտի ստացման եղանակը (ստանալ բանկից, առաքիչի միջոցով)։
Կարևոր է մանրամասն կարդալ պայմանագրի բոլոր կետերը, ցանկացած հարցի դեպքում դիմել բանկին: 

Ինչպես վճարել անկանխիկՊՈՍ տերմինալի միջոցով

  • Չիպով  վճարում -  քարտը մտցնում ես տերմինալի մեջ և հավաքում պին կոդը, 
  • անհպում  վճարում - քարտը կամ հեռախոսը մոտեցնում ես տերմինալին
  • Կա գումարի սահմանաչափ, որից հետո վճարում անելուց հարկավոր է մուտքագրել փին   կոդը:
Վճարելիս ուշադիր հետևիր, որ վաճառողը ավել գումար չմուտքագրի և չգանձի քեզնից: Բանկային փոխանցման միջոցով
  • Վաճառողը տալիս է բանկային հաշվի համարը
  • գումարը փոխանցում ես հաշվեհամարին:
Բջջային հավելվածի միջոցով
  • Վճարում ես հավելվածում առկա QR կոդի սքանավորման միջոցով,
  • օնլայն կարող ես վճարել կոմունալ, բջջային կապի, ինտերներտի, ԱՊՊԱ վճարի, ՃՈ տուգանքների համար, ժամանցային տոմսերի համար, և այլն: 
  
SUBSCRIBE
SUBSCRIBE_TEXT
FOLLOW_US
FRESH_NEWS
MOST_READ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6