LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
«Սև ուրբաթ». ինչպես պատրաստվել մեգազեղչերին և չսխալվել

   Շատ շուտով` նոյեմբերի 27–ին, ողջ աշխարհում կմեկնարկի «Սև ուրբաթը»` մեծ զեղչեր, որոնք ազդարարում են սուրբծննդյան և ամանորյա զեղչերի մեկնարկը։ 

   Շատ կարևոր է այս գործում խելամիտ մոտենալը` սեփական խնայողություններին «մահացու» կորուստներ չպատճառելու համար։ 

Հետևեք պլանին 

   Զեղչերի սկզբում խանութ մտնելն ու գումար ծախսելը հեշտ է, բայց ձեռնտու չէ, իսկ մեր նպատակը մաքսիմալ տնտեսումն է։ Իրականում, ձեզնից մեծ ջանքեր չեն պահանջվում, կարելի է սահմանափակվել մի քանի քայլերով։ 

   Քայլ առաջին. կազմեք ձեզ անհրաժեշտ իրերի ցանկը, որոնք իսկապես պետք է գնել։ Զեղչերի շրջանում մեծ է «նույն գնով ավելի շատ ապրանք գնելու» գայթակղությունը։ Հիշեք`ձեր նպատակը ոչ թե հնարավորինս շատ ապրանք գնելն է, այլ գումար տնտեսելը։ 

   Քայլ երկրորդ. գների մոնիթորինգ։ Որոշ վաճառողներ հաճախորդներին գրավելու համար անգամ հայտնի ու տարածված հարթակներում դիմում են կեղծ զեղչերի հնարքին։ Այս պատճառով անհրաժեշտ է նախօրոք հետևել ձեզ հետաքրքրող ապրանքի գների դինամիկային (փոփոխություններին)` «աստղային ժամին» անհարմար վիճակում չհայտնվելու համար։ 

   Քայլ երրորդ. ծախսերի սահմանաչափ դրեք։ Օրինակ` դուք պատրաստվում էիք հազար դոլարով կենցաղային իր գնել, սակայն զեղչերը, ինչպես պարզվում է, այնքան մեծ չէին, իսկ ապրանքի գինը գերազանցում է ձեր սպասումները։ Արդյոք դրանք ձեզ համար նպատակահարմա՞ր ծախսեր են։ Այս հարցին պատասխանը կորոշի ձեր հետագա անելիքները։ 

   Քայլ չորրորդ. բացեք հատուկ դեբետային հաշիվ։ Իհարկե, հարմար է օգտվել վարկային գծից կամ օվերդրաֆտով քարտից ու չմտածել ծախսերի մասին։ Իսկ հարկ կա՞, արդյոք, խոսելու այն մասին, թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել նման չմտածված քայլերը։ Հենց այս պատճառով պետք է բացել հատուկ դեբետային հաշիվ, որի վրա կլինի միայն այն գումարը, որը դուք պատրաստ եք ծախսել։ Բացի այդ, դա կօգնի վտանգից զերծ պահել ձեր մնացած միջոցները։ 
Զգո՛ն եղեք    Մեծ զեղչերը ոչ միայն գումար տնտեսելու լավ հնարավորություն են, այլև դյուրահավատ մարդկանց խաբելու բացառիկ հնարավորություն խարդախների համար։ Զեղչերի շրջանակում կարելի է հանդիպել բազմաթիվ անծանոթ էլեկտրոնային հարթակների, որտեղ առաջարկում են 75% և ավել զեղչեր։ 

   Օգտատերերին ավելի շատ գրավելու համար չարագործները կարող են կրկնօրինակել հայտնի խանութի դիզայնը, իսկ բրաուզերում նմանեցնել այդ խանութի հղումը։ Կայքում տեղադրվում են թայմերներ, «բացառիկ առաջարկով» մեծ բաներներ, որոնք գնորդին կարծես դրդում են չմտածված գնումների։ 

   Չարագործների ծուղակում հայտնվելու դեպքում դուք կարող եք ձեռք բերել ապրանք «հատուկ գնով»` հետագայում պարզելով, որ այդ գինն ավելի բարձր է, քան մանրածախինը։ Վատագույն դեպքում ձեր բանկային քարտի տվյալները կհայտնվեն չարագործների ձեռքում, և այդ պարագայում դուք կարող եք կորցնել բոլոր խնայողությունները։ Ունենալով անգամ չնչին կասկածներ այն մասին, որ ձեր միջոցների հետ կատարվում են մեքենայություններ` պետք է անպահաղ դիմել բանկ` համապատասխան օգնության համար։ 
Եվ վե՞րջ 

   Իհարկե, ոչ։ Ինչպես արդեն նշեցինք, «Սև ուրբաթը» (Black Friday) մեծ զեղչերի ընդամենը սկիզբն է։ Հաջորդ կետը «Կիբեր երկուշաբթին է» (Cyber Monday)։ Կա կարծիք, որ «Սև ուրբաթի» ժամանակ հիմնականում ծանրաբեռնված աշխատում են մանրածախ ցանցերը, իսկ «Կիբերկուշաբթիի» ժամանակ գործում են զեղչեր առցանց հարթակներում։ «Կիբերերկուշաբթին» կազմակերպվում է «Սև ուրբաթին» հաջորդող երկուշաբթի օրը։ 

   Սակայն արդեն վաղուց այս սահմանումը չի գործում, և զեղչերի մեծ մասը հայտարարվում է առցանց։ Այդուհանդերձ, բազմաթիվ խոշոր խանութներ հիշում են այդ ամսաթվի մասին և հենց օրվա համար պատրաստում են հատուկ առաջարկներ իրենց հաճախորդներին։ Հավանական է, որ ձեր երազանքի գաջեթը կզեղչվի հենց այդ օրը, այնպես որ զգոն և ուշադիր եղեք։ Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6