LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Կայացավ «Քաղաքացի նախագիծ – ֆինանսատնտեսական հիմնախնդիրների ուսուցման ծրագրի» արդյունքների ներկայացման և ծրագրի փակման հեռավար միջոցառումը

    Ծրագրին մասնակցել են Գեղարքունիքի մարզի(Գավառի, Սևանի և հարակից գյուղերի) 25 դպրոցներից հասարակագիտության մեկական ուսուցիչ և 5 աշակերտ։  Ծրագրի արդյունքները ներկայացվելու են առաջիկայում՝ հաշվետվության տեսքով:

      Դեկտեմբերի 14-ին և 15-ին կայացավ  «ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից համատեղ իրականացվող «Քաղաքացի նախագիծ – ֆինանսատնտեսական հիմնախնդիրների ուսուցման ծրագրի» արդյունքների ներկայացման և ծրագրի փակման հեռավար միջոցառումը։ Ծրագրի նպատակն էր Հասարակագիտություն առարկայի շրջանակներում ֆինանսական գրագիտության խնդիրների արծարծումը, մեկնաբանումը, քննարկումը և ուսուցիչների ու աշակերտների շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը  նախագծային  ուսուցման միջոցով։

Ծրագրի առաջին փուլում՝  սեպտեմբերի 4-6-ը իրականացվել է եռօրյա հեռավար դասընթաց ՀՀ  Գեղարքունիքի մարզի այն դպրոցների ուսուցիչների հետ, ովքեր արդեն մասնակցել են Կենտրոնական բանկի և ԿԳՄՍՆ-ի կողմից կազմակերպված  «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի դասընթացներին։

Եռօրյա վերապատրաստման ընթացքում ուսուցիչներն  ուսումնասիրել են նախագծային աշխատանքի բովանդակությունը, միաժամանակ հնարավորություն ունեցել նորարարական մեթոդներով զարգացնել դասերը և նախագծային ուսուցման աշխատանքներին  ուղղված իրենց կարողությունները։

Ծրագրի երկրորդ փուլում փորձագետներն իրականացրել են թվով 27 մենթորային աջակցող դասընթացներ 25 դպրոցների հասարակագիտության ուսուցիչների և սովորողների մասնակցությամբ։  Դասընթացների ժամանակ շեշտադրումն արվել է 21-րդ դարի հմտություններին, այն է՝ համագործակցություն, հաղորդակցություն, տեղեկատվական գրագիտություն, ճկունություն, տեխնոլոգիական գրագիտություն, մեդիագրագիտություն, առաջնորդի ունակություններ, նախաձեռնողականություն և սոցիալական ունակություններ։

Ծրագրի ընթացքում սովորողների կողմից բարձրաձայնվել են համայնքում առկա ֆինանսատնտեսական հիմնախնդիրները, կատարվել են հետազոտություններ՝ հիմնախնդրի հիմնավորման համար, համայնքի բնակիչների հետ անցկացվել են հարցազրույցներ և ձևակերպվել առաջարկվող գործողությունների ու առաջարկների քայլերը։ Ակնկալվում է, որ արդյունքում սովորողները ձեռք կբերեն համարժեք վերաբերմունք և կտարածեն ստացած գիտելիքներն իրենք առօրյա կյանքում։

Նրանք վերոնշյալ խնդիրների լուծման իրենց տարբերակներով և առաջարկություններով կիսվեցին ծրագրի շնորհանդեսին մասնակից պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Վերջիններս իրենց խորհուրդներով, ուղղորդումներով քաջալերեցին սովորողներին շարունակելու  աշխատանքները  ֆինանսատնտեսական գրագիտության խրախուսման նպատակով։

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6