LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Արժեթղթերի շուկա
IN_ARTICLE
1. Ինչ է արժեթղթերի շուկան
2. Տեսակները
3. Մասնակիցները
4. Ինչպես գնել արժեթուղթ

ԻՆՉ Է ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆ

Արժեթղթերի շուկան մեր առօրյայում լսվող և քննարկվող տարածված հասկացություններից մեկն է: ԶԼՄ-ներով ամեն օր հաղորդում են արժեթղթերի գների փոփոխության, արժեթղթերի շուկայի սպասվող վերելքի կամ անկման մասին: Ուստի կարևոր է հասկանալ, թե ինչպես են իրականում գործում տեղական և միջազգային կապիտալի շուկաները:Արժեթուղթ կարող եք ձեռք բերել դրանց համար նախատեսված շուկայից, որն անվանում ենք արժեթղթերի շուկա:Արժեթղթերի շուկան կարելի է բնութագրել որպես դրա մասնակիցների միջև արժեթղթերի թողարկման և շրջանառության հետ կապված տնտեսական հարաբերությունների ամբողջություն:
Պարտադիր չէ, որ արժեթղթերի շուկան ունենա ‎‎ֆիզիկական տեղակայում և դրանում ֆիզիկապես առկա լինեն համապատասխան ‎‎արժեթղթերը: 

Ի տարբերություն բարիքների շուկայի արժեթղթերի շուկաների մեծ մասում նրանք, ովքեր ստեղծում և կազմակերպում են այդ շուկան, չունեն համապատասխան ակտիվներ, փոխարենը պարզապես ապահովում են ֆիզիկական վայր կամ ավելի հաճախ՝ էլեկտրոնային համակարգ, որը փոխհամագործակցության մեջ է դնում հնարավոր գնորդներին և վաճառողներին:Արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկողության գործառույթն իրականացնում են կենտրոնական/ազգային բանկերը կամ հատուկ վերահսկող մարմինները: Կարգավորման և վերահսկողության հիմնական նպատակներն են.

  • ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը,
  • արժեթղթերի շուկայի թափանցիկության, կայուն և արդյունավետ  զարգացման ապահովումը,
  • արժեթղթերի գնագոյացման համակարգի արժանահավատության ապահովումը,
  • արժեթղթերի շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը:

 ՏԵՍԱԿՆԵՐԸ

Աշխարհում կարևորվում է արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաների տարբերակումը:

Արժեթղթերի առաջնային շուկա

Արժեթղթերի առաջնային շուկայում (Primary capital market) տեղի է ունենում նոր թողարկված արժեթղթերի առաջնային տեղաբաշխում: Արժեթղթերի առաջնային տեղաբաշխումը կարող է տեղի ունենալ արժեթղթերի հրապարակային կամ ոչ հրապարակային առաջարկի միջոցով:
Արժեթղթերի առաջին օտարումից հետո մյուս բոլոր գործառնություններն իրականացվում են երկրորդային շուկայում:

Արժեթղթերի երկրորդային շուկա

Երկրորդային շուկայում տեղի է ունենում նախկինում թողարկված արժեթղթերի շրջանառությունը, այսինքն` իրականացվում է սեփականության անընդհատ վերաբաշխում: Երկրորդային շուկայում վաճառվում են հանրությանն արդեն իսկ վաճառված պարտատոմսերը կամ բաժնետոմսերը: Երկրորդային շուկայում վաճառքից հասույթը ստանում է ոչ թե անմիջապես թողարկողը, այլ արժեթղթերի ընթացիկ սեփականատերը: Երկրորդային շուկան ապահովում է արժեթղթերի իրացվելիությունը: Երկրորդային շուկայում առևտրի կազմակերպման առաջնային ձևը կազմակերպված (կարգավորվող) շուկան է (օրինակ՝ բորսաները):Արժեթղթերի երկրորդային շուկան, կախված կնքված գործարքի ժամկետից, լինում է սփոթ և ժամկետային: 

  • Սփոթ (կանխիկ, դրամարկղային) շուկան արժեթղթերով կատարվող այն գործարքների շուկան է, որտեղ գործարքները կատարվում են 1-2 աշխատանքային օրվա ընթացքում: 
  • Ժամկետային շուկայում կնքվող գործարքները ենթակա են կատարման դրանց կնքումից որոշակի ժամանակ անց: Այստեղ շրջանառող գործիքները ածանցյալ  են` ֆյուչերսային, ֆորվարդային, օպցիոն պայմանագրեր, սվոպներ և այլն:

Ունեք 2 հնարավորություն: Ենթադրենք՝ ձեռնարկությունն առաջին անգամ որոշում է թողարկել արժեթուղթ և երկարաժամկետ միջոցներ ստանալ ներդրումների համար:
Դուք էլ ունեք կուտակած գումար, վստահում եք այդ ընկերությանը, ուստի և ցանկանում եք ձեռք բերել վերջինիս արժեթղթերից: Դրանք անձամբ կարող եք գնել անմիջապես այդ կազմակերպությունից (արժեթուղթ թողարկողից): Այս դեպքում կասենք, որ գնում եք կատարել արժեթղթերի առաջնային շուկայից: Այդ արժեթուղթը պահում եք այն հույսով, որ կստանաք շահաբաժին, կամ, եթե արժեթղթի գինն աճի շուկայում, կվաճառեք ու կստանաք եկամուտ: Ենթադրենք՝ 2010 թվականին Microsoft ընկերությունը թողարկել է արժեթղթեր, որոնցից գնել եք 13 000 դրամով: Այդ արժեթուղթն այսօր արժե մոտ 29 000 դրամ: Ուստի որոշում եք այն վերավաճառել, ինչն էլ անում եք երկրորդային շուկայում:

 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Արժեթղթերի շուկայի մասնակիցներն այն անձինք են, ովքեր գնում կամ վաճառում են արժեթղթերը կամ սպասարկում են դրանց շրջանառությունն ու դրանց գծով հաշվարկները, այսինքն` նրանք, ովքեր միմյանց հետ մտնում են որոշակի տնտեսական հարաբերությունների մեջ արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և շրջանառության ընթացքում: Ըստ այդմ, տարբերում են արժեթղթերի շուկայի մասնակիցների հետևյալ հիմնական խմբերը.

  • թողարկողներ,
  • ներդրողներ,
  • միջնորդներ՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք,
  • արժեթղթերի շուկայի ենթակառուցվածք,
  • արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկողության համակարգ:

Թողարկողներն այն անձինք են, ովքեր շրջանառության մեջ են դնում (թողարկում են) արժեթղթեր: Թողարկողները գումարի կարիք ունեցողներն են, ովքեր ձեզնից ներգրավում են այդ միջոցները, դրա դիմաց տալիս արժեթուղթ, իսկ ներգրաված միջոցները դնում շրջանառության մեջ: Դա կարող են անել ինչպես առևտրային ընկերությունները, այնպես էլ պետությունը:Ներդրողները գնում են շրջանառության մեջ դրված արժեթղթերը: Ներդրողները խնայողություններ ունեցողներն են, ովքեր, ներդրում կատարելով, ցանկանում են լրացուցիչ եկամուտ ստանալ, ուստի և գնում են շրջանառության մեջ դրված արժեթղթերը: Սովորաբար, ներդրողներ են բնակչությունը, կազմակերպությունները, պետությունը:Միջնորդներն արժեթղթերի առևտրով (առք ու վաճառք) զբաղվող անձինք են, ովքեր ապահովում են արժեթղթերի շուկայում կապը թողարկողների և ներդրողների միջև: Միջնորդներ են, օրինակ՝ բրոքերային, դիլերային ընկերությունները, պորտֆելի կառավարիչները, տեղաբաշխողները և այլն:Շուկայի ենթակառուցվածքը առևտրի կազմակերպիչներն (կարգավորվող շուկայի օպերատորներն) են և այդ առևտրի արդյունքում համապատասխան հաշվառում, հաշվարկներ և փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները (դեպոզիտարիաներ, հաշվարկաքլիրինգային կենտրոններ և այլն): Այս ենթակառույցները երբեմն անվանում են նաև արժեթղթերի շուկան սպասարկող ենթակառուցվածք:Արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկողության համակարգը ներառում է պետական կարգավորումը և վերահսկողությունը, ինչպես նաև ինքնակարգավորումը:   Նպատակն է պաշտպանել արժեթղթերում ձեր՝ որպես ներդրողների իրավունքները, հետևել որպեսզի արժեթղթերի շուկան գործի թափանցիկ, լինի կայուն և արդյունավետ զարգանա: 
Ինչպես գնել արժեթուղթ
Ազատ դրամական միջոցները արժեթղթերի շուկայում ներդնելու կամ արժեթղթերի շուկայի «խաղին» մասնակցելու համար պետք է դիմել մասնագիտացված միջնորդներին։Նրանց անվանում են նաեւ ներդրումային ծառայություններ մատուցողներ: Այսօր մեր երկրում այդ գործառույթն իրականացնում են այն առեւտրային բանկերը եւ ներդրումային ընկերությունները, որոնք ֆոնդային բորսայում ներդրումային գործունեության իրականացման լիցենզիա են ստացել ՀՀ կենտրոնական բանկի կողմից, ինչպես նաեւ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ են։ Բորսայի անդամների և շուկայի մասնակիցների ցուցակը` հաղորդակցման տվյալներով, կարող եք ստանալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կայքում:
Բորսայում արժեթուղթ գնել կամ վաճառել ցանկացող անհատներն ու ընկերությունները պետք է դիմեն նշված ընկերություններին:Նրանք ունեն անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ եւ կարող են ձեզ օգնել ձեռք բերելու կամ վաճառելու արժեթղթեր, որոնք շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում:Ձեզ կհետաքրքրի նաև

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
SUBSCRIBE
SUBSCRIBE_TEXT
FOLLOW_US
FRESH_NEWS
MOST_READ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6