LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Բանկային հաշիվ
IN_ARTICLE
1. Ինչ է բանկային հաշիվը
2. Ինչու բացել բանկային հաշիվ
3. Որոնք են բանկային հաշիվների հնարավորությունները
4. Որտեղ և ինչպես կարելի է բացել բանկային հաշիվ

ԻՆՉ Է ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸՁեր և բանկի միջև հարաբերությունների սկիզբը հիմնականում դրվում է ձեր կողմից բանկում բանկային հաշվի բացմամբ: 

Դա հնարավորություն է տալիս ապահով պահելու դրամական միջոցները, կատարելու ընթացիկ, ամենօրյա փողային գործառնություններ և հետևելու դրանց փոփոխություններին՝ եկամուտների մուտքերին և ծախսերին: Բանկային հաշվում ձեր փողը պահվում է ոչ թե կանխիկ` թղթադրամների ու մետաղադրամների տեսքով, այլ անկանխիկ, ուստի և փոքր է հավանականությունը, որ ձեր գումարը կարող եք կորցնել կամ կգողանան այն:Բանկային հաշվի դեպքում բանկը պարտավորվում է ընդունել և բանկում բացված ձեր բանկային հաշվին վրա մուտքագրել ձեր և այլ անձանց կողմից մուտքագրվող դրամական միջոցները, իրականացնել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և այլ գործարքների վերաբերյալ ձեր հանձնարարականները:

 ԻՆՉՈՒ ԲԱՑԵԼ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԲանկային հաշիվը ձեր դրամական միջոցները կառավարելու բավականին հարմար միջոց է, որն ապահովում է՝

  • Դրամական միջոցների անվտանգությունը. բանկերը ձեր դրամական միջոցները պահելու ապահով վայր է, հատկապես եթե երկար ժամանակ դրանք չեն օգտագործվում:
  • Ձեր դրամական միջոցների շարժի կառավարումը. բանկային հաշիվ ունենալու դեպքում դուք բանկից կստանաք ամսական քաղվածք, որտեղ արտացոլված կլինեն ձեր դրամական միջոցների մուտքերը և ելքերը: Դա ձեզ հնարավորություն կտա ունենալու ձեր դրամական միջոցների շարժի ճշգրիտ պատկերը, հետևաբար՝ կօգնի սեփական բյուջեի ճծշգրիտ պլանավորմանը: 
  • Դրամական միջոցների մշտական հասանելիությունը. ցանկացած ժամանակ կարող եք դիմել բանկ և վերցնել ձեր գումարն ամբողջությամբ կամ մասնակիորեն կամ կանխիկացնել բանկոմատների միջոցով:
  • Տոկոսային եկամուտ. շատ բանկեր հաշվում առկա դրամական միջոցների դիմաց պատրաստ են վճարելու տոկոսագումարներ:ՈՐՈՆՔ ԵՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բանկային հաշիվը ընթացիկ դրամական միջոցները եկամուտներ ու ծախսեր
կառավարելու հարմար գործիք է: Այն հնարավորություն է տալիս`

  • Հանձնարարել բանկին կատարելու կոմունալ կամ այլ պարբերական վճարումներ ձեր հաշվից, ձեր իսկ սահմանած չափերով` չանհանգստանալով վճարումներն ուշացնելու մասին: 
  • Ստանալ դրամական փոխանցումներ բարեկամներից, ծանոթներից, գործընկերներից կամ էլ կատարել փոխանցումներ նրանց` վստահ լինելով, որ գումարը ժամանակին ու ապահով կհասնի հասցեատիրոջը:
  • Ստանալ դրամական միջոցներն անկանխիկ, օրինակ` աշխատավարձի կամ այլ եկամուտների փոխանցում բանկային հաշվին:
  • Բանկային հաշվի միջոցները վերածել կանխիկի միայն անհրաժեշտության դեպքում՝ դրանք վճարային քարտի միջոցով ստանալով բանկոմատից կամ բանկից` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: 
  •  Խնայել բանկ այցելելու ձեր ժամանակը. շատ բանկեր հնարավորություն են տալիս խնայելու բանկ այցելելու ձեր ժամանակը` թույլ տալով կատարել ձեր հաշվի հեռակա կառավարում, այսինքն` կատարել վճարումներ, փոխանցումներ հեռախոսի, համացանցի կամ հաղորդակցության այլ միջոցների օգնությամբ:
  • Oգտագործել հաշվի միջոցները նաև երկրի սահմաններից դուրս գտնվելու դեպքում՝ օգտվելով բանկային հաշվի ընձեռած որոշ հնարավորություններից, եթե օրինակ՝ վճարային քարտ կցեք ձեր հաշվին կամ օգտվեք բանկային          հաշվի հեռակա կառավարման հնարավորությունից:

ՈՐՏԵՂ եվ ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԲԱՑԵԼ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՀայաստանում բանկային հաշիվ հնարավոր է բացել միայն բանկերում:Եթե արդեն որոշել եք, թե որ բանկում եք ցանկանում բացել հաշիվ, ապա պետք է՝1. Այցելեք բանկ
2. Լրացնեք հաշվի բացման համար նախատեսված դիմումը
3. Կնքեք բանկային հաշվի պայմանագիր:

Մինչև պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը:Բանկային հաշվի պայմանագիրը կնքելիս ձեզ համար բանկում բացվում է բանկային հաշիվ: Դուք կարող եք բացել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժութային (օր.՝ ԱՄՆ դոլար, եվրո) բանկային հաշիվ: Քարտային հաշիվը ընթացիկ բանկային հաշվի տեսակ է, որին կցվում է վճարային քարտ։ Վճարային քարտերի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ քարտ բաժնում:Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Ինչպես կատարել փոխանցումներ բանկային հաշվի միջոցով
  2. Ինչ օգուտներ ունի ավանդը
  3. Ինչպես ներդնել ավանդ
  4. Որտեղից և ինչպես վերցնել վճարային քարտ

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

 

SUBSCRIBE
SUBSCRIBE_TEXT
FOLLOW_US
FRESH_NEWS
MOST_READ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6