Մարտի 22-ից 24-ը Երեւանում անց է կացվում «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի կազմակերպած «FINAR» ցուցահանդեսը, որի պաշտոնական բացումը կայացել է այսօր: Հայաստանի ֆինանսական հատվածին նվիրված «FINAR» ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել, զարգացնել եւ ամրապնդել ֆինանսական շուկայում ծառայություններ առաջարկող ընկերությունների, գործարարների եւ մասնավոր անհատների միջեւ համագործակցությունը, նպաստել անհատների ֆինանսական կրթմանն ու իրազեկմանը:
Ցուցահանդեսին մասնակցում է ՀՀ կենտրոնական բանկը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, մի շարք ֆինանսական կազմակերպություններ:
ABCfinance.am թիմի անունից ցանկանում ենք Ձեզ հրավիրել այս ցուցահանդեսին, որը ընթանալու է մարտի 22-ից 24-ը Նկարիչների միության տանը: Ցուցահանդեսի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի տաղավարում ներկայացված են Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կրթման նպատակով մշակված օգտակար տեղեկատվական գրքույկներ: Կարող եք ծանոթանալ նաեւ ABCfinance.am կրթական կայքի հնարավորություններին:
Այցելեք, տեղեկացեք, ստացեք Ձեր օրինակը:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698
էլ-փոստ.