LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Էլեկտրոնային փող
IN_ARTICLE
1. Ինչ է էլեկտրոնային փողը
2. Ինչպես է գործում
3. Ինչ տեսակներ ունի
4. Ինչ օգուտներ ունի
5. Օգտակար խորհուրդներ
 ԻՆՉ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂը

Էլեկտրոնային փողը տեխնիկայի (համակարգիչ, բջջային հեռախոս և այլն) միջոցով, էլեկտրոնային եղանակով փոխանակվող արժեքն է:

1 էլեկտրոնային միավորը համարժեք է 1 ՀՀ դրամին, ինչը նշանակում է, որ էլեկտրոնային փողը հիմնված է դրամական միջոցների վրա, սակայն չունի թղթադրամներին և մետաղադրամներին բնորոշ շոշափելի տեսք: Ինչպես և սովորական փողով, էլեկտրոնային փողով նույնպես կարելի է գնել ապրանքներ և ծառայություններ, իրականացնել միջազգային գործարքներ:
Ֆինանսական համակարգում օգտագործվող փողերի մեծ մասը շրջանառվում է թվայնացված միջավայրում: Սովորաբար էլեկտրոնային փող թողարկող կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր թողարկած էլեկտրոնային միավորի շրջանառության միջավայրը և բնագավառները, սակայն գոյություն ունեն միջազգայնորեն ընդունված սահմանափակումներ՝ կապված որոշակի ոլորտներում (օրինակ՝ արգելված կայքեր) օգտագործելու հետ:

ԻՆՉՊԵՍ Է ԳՈՐԾՈՒՄ

Դուք կարող եք այդ ծառայությունը մատուցող կազմակերպության էլեկտրոնային դրամապանակից ձեռք բերել, մուտքագրել գումար և այդ գումարով կատարել կարմիր գծանշումներով ավտոկայանատեղիների համար կատարվող վճարումը: 

Էլեկտրոնային փողը թույլ է տալիս կատարել վճարներ բջջային հեռախոսով կամ համակարգչով՝ առանց կանխիկ փողի, բանկ այցելելու կամ բանկոմատից գումար կանխիկացնելու:

Ցանկության դեպքում էլեկտրոնային փողը կարելի է վերածել թղթադրամների, օրինակ՝ բանկոմատից կանխիկացնելու միջոցով:

ԻՆՉ ՏԵՍԱԿներ ունի

Կախված կիրառվող տեխնոլոգիայից՝ կա էլեկտրոնային փողի 2 տեսակ՝

1. Էլեկտրոնային քսակ. այս դեպքում էլեկտրոնային փողը թողարկվում է քարտի հիման վրա: Գումարը մուտքագրվում է քարտի կամ այլ սարքավորման մեջ և օգտագործվում համապատասխան ենթակառուցվածքի միջոցով, ինչպես օրինակ՝ մետրոյի անցակետում: Գումարը պակասեցվում է օգտագործման կամ ավելացվում է լիցքավորման ընթացքում՝ իրական ժամանակում:

2. Վիրտուալ փող. այս դեպքում էլեկտրոնային փողը թողարկվում է համակարգչային համակարգի հիման վրա: Դրամական արժեքը «մուտքագրվում է» օպերացիոն համակարգում կամ ծրագրային ապահովման մեջ և օգտագործվում ներքին ցանցի կամ  համացանցի միջոցով:

Էլեկտրոնային փողը, նույնականացման տեսանկյունից, կարող է լինել՝

  • Չվերալիցքավորվող` մեկանգամյա (չնույնականացված): Չնույնականացված  էլեկտրոնային փող օգտագործողների հաշիվների վրա պահվող էլեկտրոնային միավորին համարժեք գումարը չի կարող գերազանցել 200 000 ՀՀ դրամը՝ յուրաքանչյուր պահի:
  • Վերալիցքավորվող (նույնականացված): Նույնականացման փուլ անցած օգտագործողների հաշիվների վրա պահվող էլեկտրոնային միավորին համարժեք գումարը չի կարող գերազանցել 1 000 000 ՀՀ դրամը՝ յուրաքանչյուր պահի:
Հայաստանում էլեկտրոնային փողերի ոլորտում գործող կառույցներին ծանոթացեք այստեղ:
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ՈՒՆԻ 

Անանունություն. մեկանգամյա էլեկտրոնային փողի օգտագործումը ապահովում է անանունություն՝ ի տարբերություն վճարային քարտերով գործարքների: Վերալիցքավորվող էլեկտրոնային փողով իրականացվող գործարքներն անցնում են առցանց «դարպասների» միջով, որոնք ապահովում են ձեր տեղեկատվության գաղտնիությունը:

Հարմարավետություն. էլեկտրոնային փողը կարելի է օգտագործել ցանկացած վայրում, ցանկացած պահի՝ անկախ ժամային գոտիների տարբերությունից ու աշխատանքային ժամերից: Դա ավելի արագ և վստահելի վճարամիջոց է:
Կանխիկ եղանակով միջազգային փոխանցման դեպքում գումարը հաշվետիրոջը  կարող է հասնել մի քանի օրվա ընթացքում, մինչդեռ էլեկտրոնային փողն անմիջապես հասանելի է դառնում ստացողին:

Ապահովություն. էլեկտրոնային փողով կատարվող բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր է պահպանել և հետագայում վերստուգել: Կանխիկի օգտագործման դեպքում միշտ կա կորստի կամ գողության վտանգ:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ 

  • Ծանոթացեք էլեկտրոնային փողի օգտագործման պայմաններին և դա թողարկողին՝ նախքան օգտվելը:

  • Համացանցում ձեր անձնական գաղտնի տվյալները մուտքագրելուց առաջ համոզվեք, որ կայքի հասցեն սկսվում է https://-ով:

  • Կատարեք ֆինանսական գործարքները բացառապես ձեր անձնական համակարգչով և խուսափեք ձեր գաղտնի տվյալների արտահոսքից: 

Եթե խնդիրներ առաջանան, Հայաստանում էլեկտրոնային փողով գործարք կատարելիս, հետևեք այստեղ:
Միջազգային էլեկտրոնային գործարքներում ծագած խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է տվյալ էլեկտրոնային փողը թողարկող կառույցին: Ձեզ կհետաքրքրի նաև
  1. Էլեկտրոնային փողի հնարավորությունները և ռիսկերը
  2. Ինտերնետային գնումներ կատարելու կանոնները 

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

SUBSCRIBE
SUBSCRIBE_TEXT
FOLLOW_US
FRESH_NEWS
MOST_READ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6