LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Մեկնարկեց «Իմ Ֆինանսների Ամիս» ծրագիրը...
Ապրիլի 1-ից մեկնարկում է «Իմ Ֆինանսների Ամիս» լայնածավալ միջոցառումների ծրագիրը: Միջոցառումն արդեն ավանդական է դարձել՝ անցկացվում է երրորդ անգամ: Այն նպատակ ունի հանրության շրջանում կարևորել անձնական ֆինանսների արդյունավետ կառավարումը: 

Ծրագրի ընթացքում հանրության համար ֆինանսական շուկայի գրեթե բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ կիրականացվեն ուսուցողական և տեղեկատվական ինտերակտիվ միջոցառումներ: 
 
ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը շեշտադրել է ծրագրի կարևորությունը՝ նշելով որ ՀՀ քաղաքացիներն անձնական ֆինանսների կառավարման հարցում հանդիպում են դժվարությունների:  Օրինակ` համաձայն «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները–2014» հետազոտության հարցման արդյունքների, բնակչության գրեթե 45%-ը չի հաշվառում իր եկամուտներն ու ծախսերը, իսկ խնայողություն ունեցողների շուրջ 60%-ը ամբողջ գումարը պահում է տանը, իսկ թե ի՞նչ են ֆինանսական զեղծարարությունները և ինչպես զերծ մնալ դրանցից, գիտի միայն 13%-ը: «Իմ Ֆինանսների Ամիս» ծրագրի միջոցառումները ուղղված են լինելու մի շարք գիտելիքների և հմտությունների ուժեղացմանը, օրինակ՝ ինչպես կատարել արդյունավետ խնայողություններ, պլանավորել եկամուտներն ու ծախսերը, խուսափել պարտքի բեռից, ուր և ում դիմել սեփական իրավունքները պաշտպանելու համար, ինչպես խուսափել ֆինանսական զեղծարարություններից և այլն: 
 
ՀՀ կենտրոնական բանկի՝ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումների մասին: Այսպես` մասնակիցները «ֆինանսական շրջագայության» ժամանակ կայցելեն ֆինանսական տարբեր կառույցներ, կմասնակցեն ինտելեկտուալ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» միջհամալսարանական առաջնությանը և ֆինանսական տարբեր թեմաներով բանավեճերի մրցաշարին: Քաղաքացիները կարող են մասնակցել տարաբնույթ մրցույթներին, ինչպես նաև՝ ֆինանսական ոլորտի փորձագետների կողմից գլխավոր դրամատանը անցկացվող տարբեր ֆինանսական թեմաներով մեկժամյա բաց սեմինարներին: Ֆինանսական կրթման սեմինարներ կիրականացվեն Հայաստանի մի շարք գյուղերում, բացի այդ գրեթե բոլոր մարզերի դպրոցականները, ձևավորելով խմբեր, հնարավորություն կունենան կիսվել իրենց ֆինանսական գիտելիքներով և ձեռքբերումներով Ֆինանսատնտեսագիտական (Brain Ring) խաղ մրցույթի ժամանակ, ինչպես նաև մասնակցել խնայողությունների խաղին: 
 
Ծրագրի գործընկերներն են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի միությունը, ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը, Երևանի Քաղաքապետարանը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, Հայաստանի պատանեկան նվաճումները, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը, Գերմանական խնայբանկերի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը, մի շարք առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ և ապահովագրական ընկերություններ:
 
Ծրագրի և ծրագրի մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն առկա է www.abcfinance.am կայքում, ինչպես նաև համանուն facebook-յան և twitter-յան էջերում:
 
 
 
 
 
«Իմ Ֆինանսների Ամիս» 2016  



Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697

 

 

 

էլ-փոստ. 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6