LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ապահովագրություն
Պատրաստ եղեք կյանքի անակնկալներին:
Ապահովագրությունը թույլ կտա խոշոր, անորոշ վնասները վերածել փոքր, կանխատեսելի ծախսերի, ունենալով հանգիստ և ապահով ապագա:  
Այս հոդվածում առանձնացրել ենք ապահովագրական ոլորտի վերաբերյալ ձեզ հուզող բոլոր հարցերի պատախանները՝ ապահովագրատեսակ ընտրելուց մինչև փոխհատուցմում ստանալը:
IN_ARTICLE
1. Ինչ է ապահովագրությունը
2. Ինչպես է որոշվում հատուցման չափը
3. Պատահարից հետո ապահովագրական գումարը կփոխվի
4. Ինչ է միջին արժեքի պայմանը
5. Որոնք են ապահովագրության տեսակները
6. Ինչպես ապահովագրվել
7. Օգտակար խորհուրդներ

ԻՆՉ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 

Ապահովագրված անձինք ապահովագրական ընկերությանը վճարում են փոքրիկ գումարներ (ապահովագրավճար), Ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին վճարվելիք գումարն է: ինչի արդյունքում ընկերությունում կուտակվում է մեծ գումար։ Երբ ապահովագրված անձանցից որևէ մեկի հետ որևէ պատահար է տեղի ունենում, ապահովագրական ընկերությունը կուտակած միջոցներից հատուցում է առաջացած ծախսերը:

Ապահովագրվելով՝ մարդիկ ձեռք են բերում վստահություն ու հանգստություն ապագայի հանդեպ: Ապահովագրությունը խոշոր անկանխատեսելի վնասները վերածում է փոքր կանխատեսելի ծախսերի: Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք:
Դա թույլ է տալիս ծածկել անկանխատեսելի պատահարից վնասը: Ներկայացնենք  ապահովագրական գործունեության երկու իրավիճակ.Իրավիճակ 1. դուք միաժամանակ և' ապահովադիր, Ապահովադիրը ապահովագրական ընկերության հետ ապահովագրական պայմանագիր կնքող անձն է: եք, և' ապահովագրված անձ, և' շահառու:

Դուք ապահովագրել եք ձեր տունը (գույք) կամ ձեր առողջությունը դժբախտ դեպքերից: Տվյալ դեպքում դուք` որպես ապահովադիր, ապահովագրության դիմաց վճարում եք որոշակի գումար` ապահովագրավճար:
Ապահովագրական ընկերությունը ձեզ` որպես ապահովագրված անձի, ապահովագրության պայմանագրով նախատեսված պատահարի ի հայտ գալու դեպքում, որպես շահառուի, վճարում է  ապահովագրական հատուցում` պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի Ապահովագրական հատուցման առավելագույն չափն է, որը վճարում է ապահովագրողը ապահովադրին կամ շահառուին ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում: սահմաններում:

Իրավիճակ 2. դուք ապահովադիր  Ապահովադիրը ապահովագրական ընկերության հետ ապահովագրական պայմանագիր կնքող անձն է: եք, իսկ ապահովագրված անձը  Ապահովագրված անձն այն անձն է, որի համար կնքվում է ապահովագրական պայմանագիրը և որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումն է ապահովագրության պայմանագրի առարկան: և շահառուն տարբեր անձինք են:

Ձեր գործատուն (ապահովադիր) ապահովագրել է ձեր (ապահովագրված անձ) առողջությունը: Պատահարի ի հայտ գալու դեպքում ապահովագրական ընկերությունը վճարում է ապահովագրական հատուցում՝ փոխհատուցելով բժշկական ծախսերը պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի սահմաններում: 

ԻՆՉՊԵՍ Է ՈՐՈՇՎՈՒՄ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ

Ապահովագրական հատուցման չափը կախված է ապահովագրական գումարի և վնասի չափերից: Սակայն՝ ինչ համամասնությամբ կամ ինչպես է որոշվում հատուցման մեծությունը, կախված է ապահովագրության պայմանագրից:

Ապահովագրության պայմանագրում ուշադրություն դարձրեք ապահովագրական հատուցման մեծության որոշման մեթոդին: 

ՊԱՏԱՀԱՐԻՑ ՀԵՏՈ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ ԿՓՈԽՎԻ 

Կախված է  ապահովագրության գումարի որոշման մոտեցումից:

Նվազող․ եթե ապահովագրական գումարը սահմանված է բոլոր պատահարների համար, պատահարից հետո գումարը նվազեցվում է հատուցման չափով: Հերթական պատահարների հատուցումն արդեն կատարվում է նվազեցված ապահովագրական գումարի սահմաններում:Վերականգնվող․ եթե ապահովագրական գումարը սահմանված է յուրաքանչյուր պատահարի համար առանձին, ապա դա վերականգնվում է յուրաքանչյուր պատահարի դեպքում: Ուստի, հնարավոր է՝ սահմանվի ավելի բարձր ապահովագրավճար։

Ձեր ավտոմեքենայի ապահովագրական գումարը 10 000 դրամ է: Ենթադրենք՝ հուլիսին ձեր ավտոմեքենան թեթևակի վնասվել է: Ապահովագրական ընկերությունը ձեզ հատուցել է 1000 դրամ:
Սեպտեմբերին ձեր ավտոմեքենան կրկին վթարի է ենթարկվել և ամբողջովին վնասվել: Եթե ապահովագրական ընկերությունը կիրառում է ապահովագրական գումարի հաշվարկի նվազող մոտեցումը, ապա ձեզ կփոխհատուցի ոչ թե 10 000, այլ 9000 դրամ (10 000 - 1000), քանի որ նախկինում հատուցել էր 1000 դրամ։ Այսպես՝ պայմանագիրը կավարտվի ժամկետից շուտ, քանի որ ապահովագրական գումարը կհավասարվի 0-ի:Եթե ապահովագրական ընկերությունը կիրառում է ապահովագրական գումարի հաշվարկի վերականգնվող մոտեցումը, ապա փոխհատուցում կստանաք ամբողջությամբ` 10 000 դրամի չափով: Ապահովագրական պայմանագիրը կավարտվի նախատեսված ժամկետում։  

ԻՆՉ Է ՄԻՋԻՆ ԱՐԺԵՔԻ ՊԱՅՄԱՆԸ

Ըստ միջին արժեքի պայմանի՝ եթե ապահովագրված օբյեկտն ունի ավելի մեծ արժեք, քան ապահովագրական գումարը, պատահարի դեպքում ապահովադիրը Ապահովադիրը ապահովագրական ընկերության հետ ապահովագրական պայմանագիր կնքող անձն է: կստանա հատուցում նույն համամասնությամբ, ինչպիսին ապահովագրական գումարի հարաբերությունն է ապահովագրված օբյեկտի արժեքին:

Ձեր ավտոմեքենայի արժեքը 2 մլն դրամ է, սակայն դուք ապահովագրել եք 1 մլն դրամ ապահովագրական գումարի չափով:
Ենթադրենք՝ վթարից վնասի մեծությունը 200 000 դրամ է: Համաձայն միջին արժեքի պայմանի՝ ապահովագրական հատուցումը Ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է: կկազմի վնասի մեծության 50%՝-ը 100 000 դրամ, քանի որ ապահովագրական գումարը Ապահովագրական հատուցման առավելագույն չափն է, որը վճարում է ապահովագրողը ապահովադրին կամ շահառուին ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում: 2 անգամ պակաս է ձեր ավտոմեքենայի արժեքից:

Նվազող մեթոդի կիրառման դեպքում միջին արժեքի պայմանով հատուցումը նվազում է ավելի մեծ չափով։ 

Օրինակ՝

  ՊԱՏԱՀԱՐ 1 ՊԱՏԱՀԱՐ 2 ՊԱՏԱՀԱՐ 3
Ապահովագրական օբյեկտի արժեք 10 000 դրամ 10 000 դրամ 10 000 դրամ
Ապահովագրական գումար 5000 դրամ 4500 դրամ 4050 դրամ
Ապահովագրական գումար / օբյեկտ 50% 45% 40.5%
Վնասի մեծություն 1000 դրամ 1000 դրամ 1000 դրամ
Հատուցման մեծություն 500 դրամ 450 դրամ 405 դրամ

ՈՐՈՆՔ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 Ապահովագրությունը լինում է կամավոր և պարտադիր:

  • Կամավոր ապահովագրությունը ձեր ցանկությամբ ապահովագրական ընկերության հետ ապահովագրության պայմանագրի կնքումն է:
  • Պարտադիր ապահովագրությունը ձեր կամքից անկախ, oրենքով սահմանված պահանջ է ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Այս պահին Հայաստանում պարտադիր է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության ապահովագրությունը (ԱՊՊԱ): Ապահովագրել կարելի է ինչպես գույքային (մեքենա, տուն և այլն), այնպես էլ ոչ գույքային (առողջություն, կյանք և այլն) շահը։

Գույքային շահը կարող է ապահովագրվել տարբեր ռիսկերից` հրդեհից, պայթյունից, գողությունից, փոթորկից, սողանքից կամ այլ ապահովագրական պատահարներից
Ոչ գույքային շահերը կարող են ապահովագրվել տարբեր պատահարներից․
  • Պատասխանատվության ապահովագրություն․ երրորդ անձին անզգույշ կամ ոչ միտումնավոր կերպով պատճառված վնասների ապահովագրություն։
  • Առողջության ապահովագրություն. հատուցման ենթակա են առողջության վերականգման և բուժման ծախսերը:
  • Դժբախտ դեպքերից ապահովագրություն. դժբախտ պատահարի հետևանքով մահվան կամ առողջությանը պատճառված վնասի դեպքում ֆինանսական ծախսերի հատուցում:
  • Կյանքի ապահովագրություն. անձի հետ կապված իրադարձության ապահովագրում: Սա կարելի է բաժանել երկու խոշոր խմբի՝ «պաշտպանության» վկայագրեր և «խնայողության» վկայագրեր: 
«Պաշտպանության» վկայագրիրն ուղղված է ապահովադրի վաղաժամկետ մահվան դեպքում նրա ընտանիքին ապահովագրավճարը տրամադրելուն: Սա կոչվում է նաև մահվան ապահովագրություն: 

«Խնայողության» վկայագրերն ուղղված են մարդու՝ կյանքի որոշ իրադարձություններին նախապատրաստմանը: Օրինակ՝ երեխայի ծնունդ, ամուսնության, կենսաթոշակ: 

ինչպես ապահովագրվել

Դուք կարող եք ձեռք բերել ապահովագրական վկայագիր երկու տարբերակով.

  • Ուղղակի՝ հենց ապահովագրական ընկերություն այցելելով:
  • Անուղղակի՝ ապահովագրական բրոքերների կամ գործակալների միջոցով:

Ապահովագրական գործակալները և բրոքերները համարվում են ապահովագրական միջնորդներ, այսինքն՝ նրանք օժանդակում են ապահովագրողների և ապահովադիրների միջև հարաբերությունների հաստատմանը.

  • Նախապատրաստում և ապահովադրին տրամադրում են խորհրդատվություն, թե որ ապահովագրատեսակն է նրան հարմար, ովքեր են մատուցում այդ ապահովագրատեսակը, ինչ սակագներով և այլն:
  • Կազմակերպում են պայմանագրերի կնքումն ապահովադրի` որոշակի ապահովագրողների հետ:
  • Օժանդակում են ապահովագրական պայմանագրերի կատարմանը, ներառյալ` ապահովագրավճարների հավաքագրման և հատուցումների փոխանցման իրականացմանը` ապահովադրի կամ ընկերության թույլատրած չափերով:

Ապահովագրական գործակալը Ապահովագրական միջնորդ է, որը ներկայացնում է ապահովագրական ընկերությունը, այսինքն հանդես է գալիս նրա անունից և հանձնարարությամբ: ներկայացնում է ապահովագրական ընկերությունը, այլ կերպ ասած՝ նրա անունից եւ հանձնարարությամբ է հանդես գալիս:Ապահովագրական բրոքերը կայացնում է ապահովադրին, այլ կերպ ասած՝ ապահովադրի անունից և հանձնարարությամբ հանդես է գալիս նրա կողմից տրված լիազորությունների շրջանակում:

Յուրաքանչյուր գործակալ կամ բրոքեր ունի լիազորությունների շրջանակ և գրանցված է Կենտրոնական բանկում: Խաբեություններից խուսափելու համար պահանջեք միջնորդից նրա գրանցման վկայականը կամ այցելեք Կենտրոնական բանկի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: կայք՝ ճշտելու համար, թե արդյոք տվյալ անձը ունի միջնորդության վկայական:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ 

Մինչեվ ապահովագրություն ձեռք բերելը

Հստակ ձևակերպեք, թե ինչն եք ցանկանում ապահովագրել և ինչ ռիսկերից: Օրինակ` ապահովագրել անշարժ գույքը հրդեհից:

Համեմատեք տարբեր ապահովագրական ընկերությունների Այն ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը: առաջարկները և ընտրեք ձեզ համար ամենաձեռնտու տարբերակը: Այստեղ ձեզ շատ կօգնեն ապահովագրական բրոքերները:
Համեմատելիս ուշադրություն դարձրեք հատկապես հետևյալ պայմաններին՝

  • ապահովագրության ժամկետ,
  • հատուցման ենթակա ապահովագրական պատահարներ,
  • ապահովագրական գումարի չափ և հաշվարկ (վերականգնվող կամ նվազող)
  • «Միջին արժեքի կանոնի» կիրառություն,
  • կիրառվող տույժեր և տուգանքներ,
  • ապահովագրության հետ կապված վճարներ:

Ապահովագրություն ձեռք բերելիս

Մինչև ապահովագրական պայմանագիր Ապահովագրության պայմանագիրը կնքված գրավոր համաձայնություն է ապահովագրողի և ապահովադրի միջև, որը սահմանում է նրանց միջև հարաբերությունները ապահովագրության վերաբերյալ: կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրի և վկայագրի բոլոր կետերը: 

Ուշադրություն դարձրեք հատկապես հետևյալ կետերին՝

  • ապահովագրության օբյեկտ,
  • հատուցման ենթակա ապահովագրական պատահար,
  • բացառություններ, որոնց դեպքում չի տրվում հատուցում,
  • պատահարի մասին տեղեկացնելու կարգ և ժամկետ,
  • վնասի գնահատման կարգ,
  • ապահովագրական հատուցման կարգ,
  • պայմանագրի փոփոխման և վաղաժամկետ լուծման կարգ:
Որոշ դեպքերում ապահովագրական վկայագիրը կարող է փոխարինել ապահովագրության պայմանագին, եթե պարունակում է ապահովագրության պայմանագրի էական պահանջներ:

Ապահովագրական ընկերության աշխատակիցը պարտավոր է  ձեզ հուզող բոլոր հարցերի վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն:Չմոռանաք վերցնել պայմանագրի ձեր օրինակը: 

Ապահովագրություն ձեռք բերելուց հետո

Կատարեք ապահովագրական վճարումները՝ համաձայն ձեր պայմանագրի:

Եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեք վճարում միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարը, ապահովագրողն իրավունք ունի միակողմանի լուծելու (չեղյալ համարելու) ձեր պայմանագիրը: Ապահովագրական պատահարի Ապահովագրական պատահարն այն դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին տրամադրել ապահովագրական հատուցում: դեպքում  այդ մասին անհապաղ հայտնեք ապահովագրական ընկերությանը: Հակառակ դեպքում՝ ընկերությունն իրավունք ունի չվճարելու ապահովագրական հատուցումը:


Ապահովագրական ընկերությունը պետք է քննի ձեր պահանջը և կայացնի որոշում, թե արդյոք ձեր ապահովագրական վկայագիրը ծածկու՞մ է այդ պատահարի հետևանքով առաջացած վնասները. եթե այո, ապա վնասների ո՞ր մասն է փոխհատուցվելու: Ձեր հատուցման պահանջը կարող է մերժվել, եթե`

  • Ձեր ապահովագրական վկայագիրը չի ծածկում այն ռիսկերը, որի հետևանքով դուք կրել եք վնասներ:
  • Դուք չեք կատարել Ձեր ապահովագրական վկայագրի պայմաններից որևէ մեկը:
  • Ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի՝ դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով: 
  • Ապահովագրության պայմանագիր կնքելիս դուք ապահովագրական օբյեկտի Ապահովագրական օբյեկտն ապահովագրման ենթակա գույքային և անձնական շահերն են: վերաբերյալ ներկայացրել եք կեղծ տեղեկություններ: 
Եթե դժգոհ եք մատուցվող ծառայությունների որակից, ապա ծանոթացեք բողոք ներկայացնելու քայլերին: Ձեզ կհետաքրքրի նաև
  1. Ինչպես կնքել ԱՊՊԱ պայմանագիր
  2. Ինչ անել ավտովթարի ժամանակ
  3. Ինչպես ստանալ հատուցում
  4. Ունեք խնդիր ԱՊՊԱ-ի հետ. ինչ անել
  5. Ուզում եմ պաշտպանել գույքս պատահարից
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
SUBSCRIBE
SUBSCRIBE_TEXT
FOLLOW_US
FRESH_NEWS
MOST_READ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6