Սա Գրիգորյանների ընտանիքն է: Ավտոմեքենա գնելու համար նրանց հարկավոր է սպառողական վարկ, իսկ հարմար վարկային պայմաններ գտնելու համար նրանք պետք է շրջեին տարբեր բանկերով և վարկային կազմակերպություններով:
Բայց այդ ամենը նրանց չի սպաոնում, քանի որ www.abcfinance.am կայքում կա Ֆինանսական օգնական, որը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:
Այն Էլեկտրոնային համակարգ է, որը կօգնի գտնել և համեմատել վարկերի, ավանդների և այլ ծառայությունների պայմանները: Գրիգորյանների դեպքում փնտրվող վարկի տեսակը ավտովարկն է: Մուտքագրելով իրենց անհրաժեշտ տվյալները՝ համակարգը կտրամադրի առաջարկվող ավտովարկերի պայմանները: Գրիգորյաններին ընդհամենը մնում է համեմատել և ընտրել իրենց համար լավագույն առաջարկը:
Ֆինանսական օգնական. կօգնի փնտրել, գտնել և համեմատել:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։