«Այսօր մենք ստվերում նստելու հնարավորություն ունենք, քանի որ տարիներ առաջ մեկ ուրիշը ծառ է տնկել»:
Հաճախ մասնագետներն օգտագործում են այս միտքը` ներդրումների էությունն արտահայտելու համար. ճիշտ ինչպես ծառերը, դրանք նույնպես ժամանակ են պահանջում՝ տեսանելի արդյունք ապահովելու համար, սակայն միանշանակ է՝ ներդրումներ անելու համար որքան շուտ, այնքան լավ:
Այստեղ կծանոթանանք ներդրումային գործիքներին, կհասկանանք՝ ինչու է կարևոր ներդրումներ կատարելը, և ինչպես կարելի է խելամիտ ներդրումային որոշումներ կայացնել:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։