
Ինչպես ցանկացած բարիք, արժեթղթերը ևս կարող են գնվել և վաճառվել շուկայում, որն անվանվում է արժեթղթերի շուկա: Այս շուկայի մասնակիցներն իրականացնում են արժեթղթերի թողարկում, տեղաբաշխում, առք ու վաճառք և այլն: Ընդ որում՝ արժեթղթերի շուկան կարող է լինել ոչ միայն ֆիզիկական վայր, այլ նաև վիրտուալ տիրույթ՝ էլեկտրոնային համակարգ, որը կապում է արժեթուղթ վաճառողներին և գնողներին:
Արժեթղթեր գնելու կամ վաճառելու համար կարող եք դիմել մասնագիտացված միջնորդներին։ Հայաստանում որպես միջնորդ հիմնականում հանդես են գալիս առևտրային բանկերը և ներդրումային ընկերությունները, որոնք ՀՀ տարածքում ներդրումային գործունեություն իրականացնելու լիցենզիա են ստացել ՀՀ կենտրոնական բանկի կողմից և Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) անդամ են։
Հայաստանում գործող Ներդրումային Ընկերությունների ցանկն ու կոնտակտային տվյալները կարող եք գտնել Կենտրոնական բանկի կայքում:
Եթե փնտրում եք արժեթղթեր գնելու հեշտ և արագ միջոց, կարող եք օգտվել նաև որոշ բանկերի Մոբայլ բանկինգ ծառայությունից: Դրա համար պետք է կատարել հետևյալ քայլերը.
Հնարավոր է ձեռք բերել նաև պետական պարտատոմսեր Գանձապետական պահառու համակարգի միջոցով: Հարկավոր է այցելել առևտրային բանկերի տարածքում տեղակայված գանձապետական պահառուի սպասարկման կետեր կամ գնել պարտատոմսեր առցանց եղանակով՝ minfin.am կայքի միջոցով:
Առցանց եղանակով պետական պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է նույնականացման քարտի և նույնականացման քարտը կարդացող սարքի միջոցով գրանցվել համակարգում, ստանալ նույնականացման բանալի ու գաղտնաբառ և մուտք գործել համակարգ:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։