LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Պայմաններ

Մինչև կայքից օգտվելը, խնդրում ենք ուշադիր ընթերցել այս պայմանները, քանի որ կայքից օգտվելու դեպքում Դուք ինքնաբերաբար հաստատում եք, որ համաձայն եք և կհետևեք դրանց:

Տեղեկատվություն

Կայքում առկա ցանկացած տեղեկատվության նկատմամբ հեղինակային իրավունքը, եթե այլ բան նշված չէ, պատկանում է Abcfinance.am «Ֆինանսներ Բոլորի Համար» կայքին (ՀՀ ԿԲ) և պաշտպանված է «Մտավոր սեփականության և հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքով:Կայքում հրապարակված տեղեկատվությունը կրում է ուսուցողական բնույթ. չի համարվում գովազդ և չի կարող այլ անձանց կողմից օգտագործվել առևտրային/կոմերցիոն նպատակներով:

Կայքում հրապարակված տեղեկատվությունն ունի ուսուցման, տեղեկատվական նպատակ, չի համարվում ՀՀ ԿԲ պաշտոնական հայտարարություն և չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշում:

Կայքում առկա ցանկացած տեղեկատվություն կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, պարտադիր hղում պարունակելով սկզբնաղբյուրի մասին:

Ներդրվում են ջանքեր, որպեսզի կայքում հրապարակման պահին տեղեկատվությունը լինի ճշգրիտ և արդիական, սակայն Abcfinance.am «Ֆինանսներ Բոլորի Համար» կայքը չի կրում որևէ պատասխանատվություն, եթե որոշակի պահի դրությամբ այն այլևս այդպիսին չի համարվում:

Կայքում առկա այլ կայքերի, կամ արտաքին աղբյուրի նյութերի, հղումների բովանդակության համար Abcfinance.am «Ֆինանսներ Բոլորի Համար» կայքը  որևէ պատասխանատվությունչի կրում:

Կայքում հրապարակված տեղեկատվությունը և գործիքները շատ կարևոր են, սակայն առավել հիմնավոր որոշում կայացնելու համար կարող եք օգտվել տեղեկատվության այլ ֆորմալ աղբյուրներից ևս: 

Հաշվիչներ և գործիքներ

Կայքի հաշվիչները և գործիքները ուղեցույց են, որոնք օգնում են Ձեզ անձնական ֆինանսների պլանավորման տարբեր փուլերում և միշտ չէ, որ լիարժեք կանխատեսում են Ձեր ֆինանսական ապագան:

Հոդվածներ

Կայքում հրապարակվող հոդվածները արտահայտում են հարցրեին հեղինակի մոտեցումը ու չեն կարող դիտարկվել որպես հանրային համընդհանուր կարծիք:

Տարբերանշան և կարգախոս

Կայքի տարբերանշանը և կարգախոսը ՀՀ ԿԲ մտավոր սեփականությունն են և չեն կարող օգտագործվել կամ հրապարակվել երրորդ անձանց կողմից այլ վայրերում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է Abcfinance.am (ՀՀ ԿԲ) գրավոր համաձայնությունը:

Անխափան աշխատանք

Abcfinance.am «Ֆինանսներ Բոլորի Համար» կայքի բնականոն գործունեության անընդհատությունը վերահսկվում է, սակայն կարող է լինել իրավիճակ, երբ կայքը հասանելի չլինի տեխնիկական պատճառներով:

Անվտանգություն

Մենք վերահսկում ենք կայքի անվտանգությունը, սակայն չենք կրում պատասխանատվություն, եթե վիրուսային հարձակման պատճառով կայքից օգտվելիս կամ կայքից նյութ ներբեռնելիս Ձեր համակարգչում ևս առաջանա խնդիր:

Տվյալների գաղտնիություն

Կարող եք օգտվել Abcfinance.am «Ֆինանսներ Բոլորի Համար» կայքից, առանց անձնական տեղեկություններ տրամադրելու, սակայն եթե ցանկանում եք գրանցվել կայքում, մասնակցել միջոցառումներին և/կամ որպես կամավոր միանալ Abcfinance.am թիմին, ապա պետք է լրացնեք Ձեր մասին որոշ անձնական տվյալներ: Մենք գործադրում ենք մեր լավագույն ջանքը Ձեր տվյալները պահպանելու համար: Գաղտնիության տվյալների մասին ավելին այստեղ:

Պայմանների փոփոխում

Abcfinance.am «Ֆինանսներ Բոլորի Համար» կայքի պայմանները, կատարելագործման նպատակով դրանք պարբերաբար կարող են թարմացվել: Նոր պայմաններն անմիջապես կհրապարակվեն այս բաժնում և ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից:

Ժամկետայնություն

Ձեր անհատական էջը, որում ստեղծման պահից ի վեր գործողություն չի կատարվել կարող է ջնջվել այդ պահից 3 տարի անց: Այդ մասին Դուք կտեղեկանաք ջնջելու պահից 3 ամիս առաջ՝ ստանալով հաղորդակցություն ձեր էլ. հասցեին:

«Իմ էջում» պահպանված տեղեկությունը կարող է ջնջվել միայն այն դեպքում, եթե գործող կայքը վերափոխվում է ստանալով նոր տեխնիկական և ձևավորման նոր լուծումներ: Այդ մասին կտեղեկանաք ջնջելու պահից 3 ամիս առաջ ստանալով հաղորդակցություն Ձեր կողմից լրացված էլ. հասցեին:
ԲԼՈԳԻ ընդհանուր ԿԱՆՈՆՆԵՐ

Բլոգում ներառված նյութերը կրում են բացառապես տեղեկատվական բնույթ և ընթերցողի կողմից չեն կարող դիտվել որպես պարտավորեցում կամ ուղղորդում:

Abcfinance.am-ը չի երաշխավորում և պատասխանատվություն չի կրում բլոգի նյութի բովադնակության, նյութի հեղինակի իսկության վերաբերյալ: Այս պատասխանատվությունը ամբողջությամբ կրում է նյութի հեղինակը, այն է Abcfinance.am-ին այն տրամադրողը:

Մենք գործադրում ենք մեր լավագույն ջանքը, որպեսզի վերահսկենք բլոգի նյութերում ներառվող տեղեկատվության հավաստիությունը, սակայն եթե բացահայտվի/ապացուցվի, որ որևէ նյութ կամ նյութի որևէ բաժին ստահոդ է կամ գրագողություն, այն անմիջապես կջնջվի Abcfinance.am կայքից, իսկ կեղծ հեղինակը կարող է ենթարկվել պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

Abcfinance.am-ը չի երաշավորում և պատասխանատվություն չի կրում ընթերցողի կողմից նյութի սխալ ըմբռնման, դրա օգտագործման արդյունքում ուղղակի և անուղղակի կրած հետևանքների համար, ինչպես նաև տեղեկատվության հիման վրա ընթերցողի կայացրած ցանկացած որոշման կամ գործողության համար:

Բլոգի նյութերում ներառված այլ կայքէջերին, նյութերին տրված հղումներում առկա տեղեկատվության բնույթը, բովանդակությունը և հասանելիությունը Abcfinance.am վերահսկողությունից դուրս է:

Բլոգի բովանդակության կանոններ

Բլոգում հրապարակվող նյութի հեղինակ կարող է լինել ցանկացած տարիքի անձնավորություն, եթե նա պահպանում է Abcfinance.am կողմից սահմանված Բլոգի կանոնները:

Նյութը պետք է վերաբերվի անձնական ֆինանսներիին, ցանկալի և ողջունելի է բովանդակությունում ինովացիոն, նոր տեղեկատվության ներկայացում, որը մինչև այժմ չի քննարկվել կայքում:

Նյութը պետք է լինի ուսուցողական, ինֆորմատիվ և չպետք է պարունակի գովազդ և ունենա կոմերցիոն/առևտրային նպատակ:

Նյութը պետք է լինի ձեր հեղինակային աշխատանքը, որը չի լինի կրկնօրինակված, և հեղինակային իրավունքները փոխանցված չեն լինի այլ անձի կամ կառույցի:

Գրագողության բացահայտման դեպքում նյութը անմիջապես կջնջվի Abcfinance.am կայքի ադմինիստարացիայի կողմից և կեղծ հեղինակը կարող է ենթարկվել պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

Նյութում ներառվող բոլոր թևավոր խոսքերը, մեջբերումները, այլ անձանց կարծիքները ուսումնասիրութան արդյունքները, վիճակագրական տվյալները պետք է ներառեն հղում սկզբնաղբյուրին, հակառակ դեպքում դրանք կարող են ջնջվել Abcfinance.am ադմինիստարացիայի կողմից:

Նյութը պետք է ունենա մինչև 4000 նշան, գրված լինի հայատառ, 11 տառաչափով, մեկ տառատեսակով (տառատեսակը ըստ հեղինակի հայեցողության): Ցանկալի է խուսափել իտալիկ (Italic) և մեծատառ ձևաչափերի կիրառումից:

Նյութը պետք է ունենա վերանագիր, ենթավերանագրեր: Դրանք պետք է լինեն հնարավորինս կարճ և հաղորդեն տվյալ նյութի, պարբերության իմաստը/միտքը:

Նյութում վերնագրերը, ենթավերանագրերը կարևոր հաղորդագրությունները պետք է լինեն ընդգծված (bold):

Նյութը կարող է ուղղագրության, կետադրության, շարահուսության տեսանկյունից վերանայվել և շտկվել Abcfinance.am ադմինիստարացիայի կողմից:

Բլոգի հեղինակի լուսանկարի կանոններ

Պետք է լինի հեղինակի իրական լուսանկարը, այլ անձի նկարի կիրառումը խստիվ արգելվում է և բացահայտման դեպքում կեղծ նկար ներկայացնողը կարող է ենթարկվել պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

Լուսանկարը պետք է լինի պարզ, տեսանելի, ցանկալի է գերակշիռ մասը կազմի հեղինակի դեմքի հատվածը:

Բացի հեղինակից լուսանկարում այլ անձ կամ իր չպետք է պատկերված լինի:

Լուսանկարը պետք է լինի տվյալ չափսերի սահմաններում. նվազագույնը 200 x 200, առավելագույնը 600 x 600:

Բլոգում մեկնաբանելու կանոններ Եթե պատրաստվում եք մեկնաբանել նյութը ապա կարևոր է, որ հետևեք մեկնաբանություն թողնելու Abcfinance.am  կանոններին: Մեկնաբանություն թողնելով, դուք հաստատում եք, որ համաձայն եք դրանց:

Ցանկացած մեկնաբանություն մինչև հրապարակվելը վերանայվում է Abcfinance.am ադմինիստրացիայի կողմից և հրապարակվում է միայն սահմանված մեկնաբանության ՝ կանոններին չհակասելու դեպքում:

Մեկնաբնություն թողնելու համար դուք պետք է լինեք 16+, ավելի փոքր տարիքի  դեպքում անհրաժեշտ է ծնողի թույլտվությունը:

Մեկնաբանություններում փորձեք օգտագործել ամբողջական բառեր, նախադասություններ և գրական խոսք:

Խուսափեք մեկնաբանություններում ձայնային հաղորդագորթյուններ տեղադրելուց և բառերը մեծատառերով  գրելուց:

Ցուցաբերեք հնարավորինս հարգալից մոտեցում հեղինակի և այլ մարդկանց կարծիքին/մեկնաբանություններին: Դուք իրավունք ունեք չհամաձայնվելու դրանց հետ, սակայն փորձեք արտահայտել ձեր միտքը առանց անձնավորված մոտեցման:

Մեկնաբանությունը պետք է վերաբերվի տվյալ նյութին, Abcfinance.am ադմինիստարացիան մեկնաբանություններում  չի կարող անդրադառնալ ձեր կողմից ֆինանսական ոլորտի վերաբերող այլ հարցադրումներին: Նմանատիպ հարցադրումներ ունենալու դեպքում զանգահարեք մեր թեժ գիծ 010592697 ( երկուշաբթիից - ուրբաթ 9:00-18:00):

Մենք իրավունք ունենք չհրապարակելու մեկնաբանությունը, եթե այն պարունակում է.

  • Վիրավորանք, հայհոյանք, գռեհիկ խոսելաոճ, զրպարտանք, սպառնալիք:
  • Որոշակի անձի կամ անձանց խմբերի նկատմամբ  ռասայական, էթիկական պատկանելիության,  կրոնի, հաշմանդամության, սեռի, տարիքի, սեռական կողմնորոշման խտրականություն:
  • Նյութի կամ այլ մեկնաբանությունների հեղինակի/բովանդակության քամահրում, պրովոկացիա, վատաբանում, փնովում:
  • Տվյալ նյութի հետ կապ չունեցող այլ կայքեր կամ  նյութեր տանող լինքեր, վիդեոնր, նկարներ, պատկերապատումներ:
  • Գովազդային, առևտրային տարրեր:
  • Ձեր կամ այլ օգտվողների անձնական կամ գաղտնի տեղեկությունները, օրինակ՝ բանկային քարտի տվյալներ, բժշկական կամ անձը հաստատող փաստաթղթեր, կոնտակտային տվյալներ։

Abcfinance.am պատասխանատվություն չի կրում մեկնաբանությունների բովանդակության, դրանում տրված խորհուրդների համար:

Մեկնաբանությունում արտահայտված ցանկացած միտք, հղում, նկար, վիդեո, պատկերապատում հետագայում կարող է օգտագործվել Abcfinance.am կողմից:

SUBSCRIBE
SUBSCRIBE_TEXT
FOLLOW_US
FRESH_NEWS
MOST_READ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6