LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
2012 թվականի մայիսի 21-ին անց է կացվել տնտեսագիտական-ֆինանսական խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը....

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը մայիսի 21-ին կրթական ծրագրերի շրջանակում կազմակերպել են տնտեսագիտական-ֆինանսական «Brain–Ring» խաղ-մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը:

Տնտեսագիտական-ֆինանսական մրցույթի նպատակը հանրակրթական դպրոցներում «Տնտեսագիտություն» ուսումնասիրող աշակերտների գիտելիքների և հմտությունների խորացմանը, արագ և ճկուն մտածելու և կողմնորոշվելու կարողությանը նպաստելն է:

2012 թ. մարզերում կազմակերպվել են մրցույթի նախնական փուլերը, որոնց մասնակցել են «Հասարակագիտություն» առարկայի «Տնտեսագիտություն» բաժինն ուսումնասիրած շուրջ 250 10-րդ դասարանցի աշակերտներ` 50 դպրոցներից:

Մարզերի հաղթող թիմերից ձևավորված հավաքական թիմերն մայիսի 21-ին մասնակցել են հանրապետական կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերին, որոնց արդյունքում որոշվել է մրցույթի հաղթողները՝
  • 1-ին տեղ - Շիրակ մարզի թիմը
  • 2-րդ տեղ - Արարատ մարզի թիմը
  • 3-րդ տեղ - Տավուշ մարզի թիմը
Մրցույթի հաղթող թիմերը պարգևատրվել են ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության կողմից սահմանված հատուկ մրցանակներով և պատվոգրերով, իսկ մնացած թիմերին շնորհվել են մասնակցության հավաստագրեր:

Մրցույթի պատվավոր ժյուրիի կազմում են եղել`

1. ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի բաժնի պետ Արմենուհի Մկրտչյանը
2. Հայաստանի պատանեկան նվաճումներ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն տ-ն Արմինե Հովհաննիսյանը
3. «Կոկա - Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրեն պ-ն Գագիկ Դանիելյանը
4. ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր տ-ն Անահիտ Բախշյանը
5. ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Ծրագրերի մասնագետ տ-ն Հայկանուշ Բագրատունյանւ

Մրցույթի նկարագրությունը՝

Մրցույթին մասնակցում են 5 հոգանոց 11 թիմեր` յուրաքանչյուր մարզից 1-ական թիմ և մեկ թիմ Երևանից: Թիմերին առաջադրվում են տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև տեսական հարցեր: Առաջադրանքներին պատասխանելու համար տրվում է 5 րոպե ժամանակ, որից հետո թիմերը ժյուրիի դատին են ներկայացնում առաջադրված խնդրի լուծման իրենց տարբերակը: Մրցույթի հաղթող է ճանաչվում ամենաշատ միավորներ վաստակած թիմը: Մրցույթի ընթացում կարևորվում է ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև տնտեսագիտական խնդիրների լուծման ընթացքում արագ և ճկուն կողմնորոշվելու կարողությունը և թիմային աշխատանքը:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698 
էլ-փոստ.

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6