LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Համախառն ներքին արդյունք
IN_ARTICLE
1. Ինչ է ՀՆԱ-ն, հաշվարկը
2. Անվանական և իրական ՀՆԱ
3. Ցուցանիշի առավելությունները և թերությունները

ԻՆՉ Է ՀՆԱ-Ն, ՀԱՇՎԱՐԿԸՀամախառն ներքին արդյունքը որոշակի ժամանակահատվածում տվյալ երկրում արտադրված պատրաստի ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքն է։ Դիտարկենք ՀՆԱ-ն հետևյալ օրինակի միջոցով։ Ենթադրենք՝ Ա երկիրը ընթացիկ և նախորդ տարիներին արտադրել է նշված ապրանքներն ու ծառայությունները նշված գներով (օրինակում ներկայացված են պայմանական թվեր): Երբ հաշվարկում ենք, թե Ա երկիրն ընդամենը որքան ապրանքներ և ծառայություններ է արտադրել, օրինակ՝ ընթացիկ տարում, ստանում ենք Ա երկրի ընթացիկ տարվա  ՀՆԱ ցուցանիշը՝ 6221.75, իսկ նախորդ տարում՝ 6073.8:

Ապրանք/Ծառայություն Նախորդ տարի Ընթացիկ տարի
Քանակ Գին Ընդամենը Քանակ Գին Ընդամենը
Հաց 1000 2 2000 998 2 1996
Կաթ 200 2 400 200 2 400
Պանիր 105 20 2100 97 24 2328
Էլեկտրաէներգիա 1996 0.55 1097.8 1995 0.45 897.75
Վարսավիրական ծառայություններ 20 13 260 20 18 360
Թատրոն 9 24 216 10 24 240
Գումար     6073.8     6221.75

Երբ պետք է հաշվարկել մի ամբողջ երկրի ՀՆԱ-ն, վիճակագիրները և տնտեսագետները կարող են կիրառել բազմաթիվ մեթոդներ, որոնցից ամենատարածվածի համաձայն՝ անհրաժեշտ է հաշվարկել հետևյալ բաղադրիչների գումարը՝ՀՆԱ = Սպառում + Ներդրումներ + Պետական ծախսեր + Զուտ արտահանում (Զուտ արտահանում = Արտահանում - Ներմուծում)Այս ցուցանիշը ժամանակի ընթացքում ունեցավ զարգացումներ։
Հասկանալու համար, թե ինչպիսին է ՀՆԱ-ն, հաշվի առնելով նաև երկրի բնակչության քանակը, սկսեց կիրառվել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, որը կստանանք, եթե ՀՆԱ ցուցանիշը բաժանենք տվյալ երկրի բնակչության թվի վրա։ Այսպես են գնահատում երկրի բնակչության կյանքի որակը։Երկրները տարբերվում են իրենց «ապրելու ծախսերով»․ որոշ երկրներում գներն ավելի բարձր են, նույն ապրանքներն ավելի թանկ են, քան այլ երկրներում, տարբեր են նաև հարկերի չափերը, փոխարժեքները։ Այս գործոնների ազդեցությունը հաշվի առնելով՝ այժմ մեծապես կիրառվում է ՀՆԱ ցւոյցանիշի մեկ այլ զարգացում՝ ՀՆԱ մեկ շնչի հաշվով՝ գնողունակության համարժեքությամբ։Այժմ նախորդ երկու ցուցանիշները դիտարկենք օրինակով.Եթե երկու երկրներում էլ մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն նախորդ տարում եղել է, օրինակ, 3700 դոլար, իսկ գնողունակության համարժեքությամբ՝ մեկում 8800 դոլար, իսկ մյուսում՝ 7900 դոլար, ապա ստացվում է, որ առաջին երկրում իրականում բնակչության գնողունակությունը շատ ավելի բարձր է, քան մյուսում, առաջինի բնակիչներն իրենց եկամտով ավելի շատ ապրանքներ և ծառայություններ կարող են ձեռք բերել։

անվանական եվ իրական ՀՆԱ
Ա
ռաջին հայացքից, դիտարկելով երկու տարիների ընթացքում Ա երկրի գրանցած ՀՆԱ ցուցանիշները, կարող ենք ասել, որ Ա երկիրն ընթացիկ տարում գրանցել է 2.4 %-ի չափով տնտեսական աճ։ Վերջինս անվանում են անվանական ՀՆԱ աճ կամ արժեքով արտահայտված աճ։

Սակայն կարևոր է հաշվի առնել մի հանգամանք ևս. եթե ընթացիկ տարում ապրանքներն ու ծառայությունները նույն քանակով են արտադրվել, ինչ նախորդ տարում, սակայն, դրանց գներն աճել են, ուրեմն ի՞նչ՝ արդյոք ունե՞նք աճ։

Պետք է հաշվի առնել գների աճի ազդեցությունը, այսինքն՝ չեզոքացնել միայն գների աճի «շնորհիվ» ունեցած աճը, տեսնել, թե որքան է ՀՆԱ իրական կամ ծավալային աճ գրանցվել։

Ա երկրի օրինակով կստացվի, որ ընթացիկ տարում այն ունեցել է ՀՆԱ 2.4 % աճ՝ (6221.75 – 6073.8) ÷ 6073.8 × 100% = 2.4%:

Այժմ հաշվի առնենք նաև գների աճը, որը կդիտարկենք գների ինդեքսի միջոցով։ Ենթադրենք՝ Ա երկրում սպառողական գների ինդեքսը, որն անվանում ենք նաև ՀՆԱ դեֆլյատոր, կազմել է 101.9 (այլ կերպ կարող ենք ասել, որ գնաճը կազմել է 1.9%):

Ա երկրի իրական ՀՆԱ-ն կլինի՝
6221.75 / 101.9*100= 6105.74
Իսկ իրական ՀՆԱ աճը կլինի՝
(6105.74 – 6073.8) ÷ 6073.8 × 100% = 0.53%

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՆԱ-ն հաշվարկելը տարբեր երկրներին ընձեռում է մի շարք հնարավորություններ։
Այս ցուցանիշի շնորհիվ հնարավոր է՝

  • պատկերացում կազմել տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին,
  • գնահատել կյանքի որակը,
  • դիտարկել տվյալ երկրի տնտեսության վիճակը տարբեր ժամանակաշրջաններում, համեմատել տարբեր երկրների հետ։

Սակայն ՀՆԱ ցուցանիշը, ինչպես և ցանկացած տնտեսական և վիճակագրական այլ ցուցանիշ, ունի իր թերությունները.

  • ՀՆԱ-ն բացառապես քանակական ցուցանիշ է, որը չի ներառում տեղեկատվություն, օրինակ՝ տնային տնտեսություններում կատարված աշխատանքների մասին, քանզի դրանք մեծ մասամբ չեն ստանում գումարային արտահայտություն:
  • ՀՆԱ-ում չեն ներառվում չգրանցված գործարքները՝ ստվերային շուկայում կատարված աշխատանքները, այնտեղ վաճառված ապրանքները և ծառայությունները։

Այդ պատճառով ստեղծվել են բազմաթիվ այլ ցուցանիշներ, որոնք  լրացնում են ՀՆԱ բացերը:Տնտեսական իրավիճակը մեր երկրում գնահատելու նպատակով օգտագործվող ցուցանիշներից է Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)։ 
Ամեն ամիս հաշվարկվում է, թե արտադրանքի թողարկման իրական ծավալը նախորդ ամսվա համեմատ որքան է փոփոխվել։ Այնուհետև ամսական տվյալների հիման վրա հաշվարկվում է տարեկանը։ 
ՏԱՑ-ը հաշվարկվում է նախորդ տարվա տարեկան միջին գներով, ինչի արդյունքում կարողանում ենք հասկանալ ծավալի իրական փոփոխությունը։ Տվյալները կարող եք տեսնել այստեղ:

Մարդկային զարգացման ինդեքսը անդրադառնում է 3 հիմնական ասպեկտների՝ կյանքի սպասվող տևողությանը, կրթության մակարդակին և մարդկանց կենսամակարդակին։ Այս ցուցանիշի նպատակն է անդրադառնալ երկրի տնտեսության որակական կողմերին։ Մանրամասները կարող եք կարդալ այստեղ։Երջանկության ինդեքսը, որը ստանալու համար հարցումներ են կատարում բնակիչների շրջանում, գնահատում, թե որքանով են մարդիկ գոհ կառավարությունից և հանրությունից, ինչ արժեհամակարգ ունեն և արդյոք կարողանու՞մ են ազատորեն պահպանել իրենց արժեքները։ Մանրամասները՝ այստեղ։Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Հայկական դրամ
  2. Գնաճ
  3. Գործազրկություն
  4. Փոխարժեք

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

SUBSCRIBE
SUBSCRIBE_TEXT
FOLLOW_US
FRESH_NEWS
MOST_READ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6