LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Քայլ առ քայլ: Կենսաթոշակային միջոցները ժառանգելու գործընթացը

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի մահվան դեպքում նրա ժառանգը կարող է ստանալ ժառանգված կենսաթոշակային միջոցները։

Կենսաթոշակային միջոցները ժառանգելու գործընթացն իրականացվում է հետևյալ քայլերով․

Առաջին քայլ

Ժառանգը պետք է տեղեկություն ստանա ժառանգած կենսաթոշակային միջոցների վերաբերյալ։ Նշյալ տեղեկությունը ստանալու նպատակով նոտարը փոստային եղանակով գրավոր հարցում է ուղարկում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա, կամ ժառանգն անձամբ է նոտարական հարցումը ներկայացնում Դեպոզիտարիա: Հասցեն՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 5-րդ հարկ:

Երկրորդ քայլ

Դեպոզիտարիան 3 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանում է նոտարի գրավոր հարցմանը.

  • Կամ ժառանգին անձամբ,
  • Կամ նոտարին՝ փոստի միջոցով:

Երրորդ քայլ

Նոտարի տրամադրած ժառանգության վկայագիրը և անձը հաստատող փաստաթղթերը  ներկայացվում են Դեպոզիտարիա.

  • Ժառանգն անձամբ՝ դիմում ներկայացնելով Դեպոզիտարիային,
  • Ժառանգն անձամբ՝ Հաշվի օպերատորների միջնորդությամբ,
  • Նոտարը՝ գրավոր, փոստի միջոցով։

Չորրորդ քայլ

Նոտարի կազմած ժառանգության վկայագրում առկա տեղեկատվությունը (ամբողջական լինելու դեպքում) Դեպոզիտարիան գրանցում է Համակարգում այն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում և այդ մասին տեղեկացնում է ժառանգին կամ հաշվի օպերատորին (ում միջոցով փաստաթղթերը փոխանցվել են Դեպոզիտարիա):

Հինգերորդ քայլ

Ժառանգը ժառանգված կենսաթոշակային միջոցները իր բանկային/կենսաթոշակային հաշվին փոխանցելու նպատակով՝ Նոտարի կազմած ժառանգության վկայագիրը և անձը հաստատող փաստաթղթերը, վկայագիրը ստանալուց հետո 1 տարվա ընթացքում ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ է ներկայացնում ռեեստրավարման համակարգում գրանցվող դիմում։

Վեցերորդ քայլ

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Դեպոզիտարիան վերոնշյալ դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է ժառանգված փայերի մարումը և փոխանցում դիմումում նշված բանկային հաշվեհամարին կամ կազմակերպում է ժառանգված փայերի փոխանցումը ժառանգի կենսաթոշակային հաշվին:

Վերոնշյալ քայլերում Ժառանգի փոխարեն կարող է փաստաթղթերը ներկայացնել նաև նրա լիազոր ներկայացուցիչը:

 

Կենսաթոշակային միջոցները ժառանգելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են <> ՀՀ օրենքով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։
Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Արագ և անվճար հաշվել ձեր կենաթոշակը Կենսաթոշակային հաշվիչով
  2. Ձեր աշխատավարձից որքանն է հատկացվում կենսաթոշակին
  3. Ինչպես միանամ կուտակային կենսաթոշակին
  4. Ուզում եմ խնայել գումար
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6