LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Բյուջե
Կառավարեք ձեր փողը, որպեսզի փողի պակասը չկառավարի ձեզ: 
Հայաստանի բնակչության մեծամասնությունը կարևորում է բյուջեի պլանավորումը, սակայն 1/3-ից ավելին գործնականում չի պլանավորում: Բյուջեի ճիշտ կառավարման հմտությունը կօգնի ձեզ հեշտորեն հաղթահարել ֆինանսական բարդ իրադրությունները:
Այս հոդվածի նպատակն է օգնել ձեզ արդյունավետ կառավարել ձեր գումարները և հասնել ցանկալի նպատակներին:  
Իսկ մեր թիմի կողմից մշակված բյուջեի վարման գրքույկը կդառնա ձեր անձնական ֆինանսների կառավարման ընկերը:
IN_ARTICLE
1. Ինչ է բյուջեն
2. Ինչու կազմել բյուջե
3. Ինչպես վարել բյուջեն
Ինչ է բյուջենԲյուջեն ծախսերի Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: և եկամուտների հաշվեկշիռն է: Ընտանեկան կամ անձնական բյուջեն ցույց է տալիս, թե որքան գումար եք ստացել,  ինչքան փող Ակտիվի տեսակ, սովորաբար արժույթ, որ կարող է փոխանակվել ապրանքների և ծառայությունների դիմաց` հանդես գալով որպես վճարման միջոց: է ծախսվել որոշակի ժամանակահատվածում:
Պարզության համար բյուջեն կազմում են աղյուսակի տեսքով. մի կողմում նշում են եկամուտները, Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): մյուսում՝ ծախսերը: 
Եկամուտ Գումար Ծախս  Գումար
Աշխատավարձ 80 000 Սնունդ 40 000
Կրթաթոշակ 5 000 Տրանսպորտ 34 000
Փոխանցում արտերկրից 42 000 Առողջություն 26 000
Թոշակ 28 000 Կոմունալ վճարներ  35 000
Ընդամենը 155 000 Ընդամենը 135 000
Մնացորդ  20 000

ԻՆչու կազմել բյուջե

Բյուջեն օգնում է առանձնացնել կարևոր ծախսերը, որոնք կապված են կարիքների Այն, առանց որի Դուք չեք կարող ապրել: հետ, պակաս անհրաժեշտներից` պարզապես ցանկություններից: Հստակ տեսնելով կատարված ծախսերը՝ հեշտորեն կարելի է տարանջատել առաջնային ծախսերը և կրճատել երկրորդայինները:

Անկանխատեսելի դեպքերին պատրաստ լինելու համար հարկավոր է ամեն ամիս խնայել եկամտի 10%-ը`անմիջապես գումարը ստանալուն պես: Ամեն անգամ առաջինն ինքներդ ձեզ գումար վճարելը կօգնի հասնել ֆինանսական անկախության։ 

ԵԿԱՄՈՒՏ

 100%
-

ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ

 10%
=

ԾԱԽՍ

 90%


Բյուջետավորումը նպատակներին հասնելու օգտակար գործիք է:
Անկախ եկամուտների Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): չափից՝ նպատակին հասնելու համար կարող է պահանջվել որոշակի մեծ գումար: 
Բյուջետավորումն օգնում է պահպանել ֆինանսական կարգապահությունը և կուտակել անհրաժեշտ գումար։ 

Ինչպես վարել բյուջեն

Մեծահասակները գրառումները են կատարում տետրերում, միջին տարիքի անձինք հավաքում են կատարված վճարների կտրոնները և հետևում բանկային քաղվածքներին, երիտասարդները օգտվում են համացանցի հավելվածներից:

Դուք ինքներդ կարող եք ընտրել բյուջեն վերահսկելու ձեր տարբերակը: Կարևորը սկսելն է:Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Ծախսերի օպտիմալացման 7 եղանակները
  2. 9 խորհուրդ ինչպես խնայել սննդի վրա
  3. Ինչպես կրճատել արձակուրդի ծախսերը
  4. Ինչպես կրճատել երեխայի ծննդի ծախսերը
  5. Որտեղ և ինչպես խնայել
  6. Արագ և անվճար հաշվարկել ձեր՝ ԱշխատավարձըԱվանդը

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

SUBSCRIBE
SUBSCRIBE_TEXT
FOLLOW_US
FRESH_NEWS
MOST_READ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6