LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
ԻՖԱ 2019 ծրագրի միջոցառումների ամփոփում
Ավարտվեց «Իմ  Ֆինանսների  Ամիս 2019» ծրագիրը: Ծրագիրն այս տարի ներկայացավ «Գտե'ք Ձեր քարտեզը ֆինանսական աշխարհում» նշանաբանի ներքո: Մեր քաղաքացիների համար իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ տարբեր ֆինանսական թեմաների շուրջ՝ մրցույթներ, սեմինարներ, խաղ-մրցույթներ, բաց դռների օրեր, որոնցից նրանք ընտրեցին իրենց կարիքներին բավարարող և իրենց հետաքրքրողները:

Ավարտվեց «Իմ Ֆինանսների Ամիս 2019» ծրագիրը: Ծրագիրն այս տարի ներկայացավ «Գտե'ք Ձեր քարտեզը ֆինանսական աշխարհում» նշանաբանի ներքո: Մեր քաղաքացիների համար իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ տարբեր ֆինանսական թեմաների շուրջ՝ մրցույթներ, սեմինարներ, խաղ-մրցույթներ, բաց դռների օրեր, որոնցից նրանք ընտրեցին իրենց կարիքներին բավարարող և իրենց հետաքրքրողները:

Ծրագրի նպատակն է տարբեր տեղեկատվական և ինտերակտիվ միջոցառումների միջոցով զինել քաղաքացիներին անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման գիտելիքով:

Կենտրոնական բանկը տարբեր ծրագրերով արդեն իսկ ողջ տարվա ընթացքում իրականացնում է միջոցառումներ, դրանցից՝ խոշորներն են Դպրոցներում Ֆինանսական Կրթումը և Գյուղական համայնքներում ֆինանսական կրթումը: Այս ծրագրերի շրջանակում նախատեսվում է վերապատրաստել 3000 ուսուցիչ 350 դպրոցից և մոտ 2000 մարդ 100 գյուղական համայնքներից:
Իսկ ԻՖԱ 2019 շրջանակում այս տարի, ելնելով նախորդ տարիներից ստացված արձագանքներից, շեշտադրել ենք այնպիսի միջոցառումներ, որտեղ քաղաքացիները կարող են ստանալ խորքային գիտելիքներ իրենց հուզող թեմաների և հարցերի շուրջ:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշեց, որ «Ֆինշաբթի» ծրագրի ներքո մեր քաղաքացիները ցանկություն են հայտնել լսել սեմինարներ այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են օրինակ՝ Կենսաթոշակային ակտիվների կառավարում, Ֆինանսական ոլորտում իրավունքների և շահերի պաշտպանություն, Լիզինգը, որպես ֆինանսավորման շահավետ գործիք, Պարտատոմսերի և բանկային ավանդի ընդհանրություններն ու առանձնահատկությունները, Գյուղատնտեսության ապահովագրության ներդրումն ու հեռանկարները ՀՀ-ում, Արժեթղթերի շուկան ՀՀ-ում և շուկայի զարգացման նախադրյալները, Crowdfunding, Սկսնակ բիզնեսի կառավարումը, վարկերի փաստացի և անվանական տոկոսագումարների ձևավորումը, ներդրումների օպտիմալ կառավարում և այլն: Այս առումով մեր 33 գործընկերների, այդ թվում նաև ֆինանսական կազմակերպությունների, հետ իրականացվել է շրջագայություններ 11 ֆինանսական կառույցներով, 15 սեմինար, 4 բաց դռների օր: «Ֆինմարզում» ծրագրի ներքո Հայաստանում Ամերիկյան համալսարանի հետ անցկացվել են թվով 10 սեմինար-քննարկումներ Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Դիլիջան, Իջևան քաղաքներում:

Իհարկե, շարունակել ենք նաև ավանդական Ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը, որին մասնակցել են աշակերտներ ՀՀ 10 մարզերից և Երևանի դպրոցներից, ինչպես նաև 2 մրցույթ՝ Նկարչական ՝ «Ի՞նչու եմ ես խնայում» խորագրով և վիքիպեդիա մրցույթ: Ակտիվ ենք եղել նաև սոցիալական մեդիայում. ԻՖԱ 2019 ծրագիրը լուսաբանվել է www.abcfinance.am կայքում և համանուն սոցիալական ցանցերում, կազմակերպվել են օնլայն մրցույթներ և խաղեր: Ընդհանուր ծրագիրը ապահովել է 454,938 հասանելիություն և 55,967 ներգրավվածություն: Խնդրահարույց միտում ենք նկատել այս ամսվա ընթացքում, որ շատացել են այն անձինք, ովքեր ցանկանում են կրիպտոարժույթ ձեռք բերել: Սա ազդակ է մեզ համար, որ պետք է ուժեղացնել լուսաբանումը այս թեմայով, որպեսզի մեր քաղաքացիները չընկնեն ֆինանսական խարդախությունների ծուղակը: Ուրախալի առանձնահատկություն է նկատվում, որ շատ քաղաքացիներ հետաքրքրվում են սեփական բիզնեսի ստեղծմամբ, ներդրումներով և համապատասխան ֆինանսական գործիքներով: Սա նույնպես մեզ համար ազդակ է, որ այս ուղղությամբ պետք է ավելի շատ իրազեկման ծրագրեր իրականացնել:ԻՖԱ 2019 ծրագրի գործընկերներն են, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Երևանի քաղաքապետարան, Ֆինանսական համակարգի հաշտարար, ՀՀ բանկերի միություն, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, AMX Ֆոնդային բորսա, Կենտրոնական դեպոզիտարիա, Հայաստանի պատանեկան նվաճումներ, Էվոկաբանկ, Արմսվիսբանկ, ՎՏԲ բանկ, Արցախբանկ, Գլաձոր ՈՒՎԿ, Ագբա Լիզինգ, Հայաստանի զարգացման և ներդրումների կոոպերացիա ՈՒՎԿ, Գլոբալ Կրեդիտ, Կամուրջ ՈՒՎԿ, Գուդ կրեդիտ ՈՒՎԿ , Ֆինքա ՈՒՎԿ, Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա, Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ, Նաիրի Ինշուրանս, Ռոսգոսստրախ-Արմենիա, Ինգո Արմենիա, Սիլ ինշուրանս, Ռեսո ԱՓԲԸ, ՀՀ նկարիչների միություն, Գեղագիտության ազգային կենտրոն, Վիքիմեդիա գիտակրթական ՀԿ, ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն, Կորպորատիվ կառավարման կենտրոն, ՆՈՒՌ հայկական բլոքչեյն ասոցիացիա, Հայաստանում Ամերիկյան համալսարան:ԻՖԱ 2019 Ծրագրի և ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն առկա է www.abcfinance.am կայքում, ինչպես նաև համանուն facebook-յան և Instagram-յան էջերում:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6