LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ավանդ
Խնայած դրամը վաստակած դրամ է:
Խնայելը կարևոր է, նույնիսկ եթե չունեք կոնկրետ նպատակ, կամ ձեր եկամուտը լիովին բավարարում է ձեր կարիքները: 
Այստեղ կծանոթանաք ավանդի տեսակներին և, ամենակարևորը, կհասկանաք, թե որոնք են վերջինիս օգուտները, ինչին է պետք ուշադրություն դարձնել ավանդ ներդնելիս: 
IN_ARTICLE
1. Ինչ է ավանդը
2. Ինչ օգուտներ ունի ավանդը
3. Որոնք են ավանդի տեսակները
4. Ինչ է ավանդի պարզ տոկոսը և տոկոսային եկամտաբերությունը
5. Ինչպես ներդնել ավանդ
6. Օգտակար խորհուրդներ
ԻՆՉ Է ԱՎԱՆԴԸ

Դուք ունեք որևէ նպատակ, որի իրագործումը հնարավոր է որոշակի գումարի առկայության դեպքում: Օրինակ` ցանկանում եք գնել բնակարան կամ մեկնել ճանապարհորդության:

Անհրաժեշտ գումար կուտակելու համար սկսեք տնտեսել ձեր եկամտի 10%-ը: Ընդ որում` եկամուտը Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): ստանալուն պես, մի կողմ դրեք դրա 10%-ը:

ԵԿԱՄՈՒՏ

 100%
-

ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ

 10%
=

ԾԱԽՍ

 90%


Խնայելը կարևորեք նույնիսկ այն դեպքում, երբ չունեք կոնկրետ նպատակ, կամ ձեր եկամուտը լիովին բավարարում է ձեր կարիքները: Այն, առանց որի Դուք չեք կարող ապրել: Դա հնարավորություն կտա պատրաստ լինելու անսպասելի ծախսերի: Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք:Տնտեսված գումարը կարող եք պահել տանը` որևէ թաքստոցում:
Այդ դեպքում այն ձեզ համար «չի աշխատում», հակառակը` կարող է գնաճի պատճառով կորցնել իր արժեքը: Իսկ եթե ձեր գումարը որպես ավանդ ներդնեք բանկում, Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: ապա կստանաք տոկոսային եկամուտ:


Ավանդ Այն գումարն է, որը ավանդատուն ներդնում է բանկում, իսկ բանկը պարտավորվում է վերադարձնել ներդրված գումարը և պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով դրա դիմաց վճարել տոկոսներ: ընդունելով՝ բանկը պարտավորվում է ձեզ վերադարձնել ինչպես ավանդի գումարը, այնպես էլ պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով դրանց դիմաց վճարել տոկոսագումար (այսպես կոչված՝ տոկոս):

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ՈՒՆԻ ավանդը

Հավելյալ եկամուտ 
Ձեր գումարը պահելով բանկում Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: որպես ավանդ` ձեր գումարին «ինքնուրույն աշխատելու և եկամուտ բերելու» հնարավորություն եք տալիս, քանի որ ներդրած ավանդի դիմաց ստանալու եք տոկոսային եկամուտ:

Մյուս կողմից, գումարը պաշտպանվում է գնաճից` Տնտեսության մեջ գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է կամ դրամաշրջանառության գերհագեցումը դրամով, որը բերում է դրամական միավորի արժեզրկմանը, գնողունակության փոքրացմանը, հետևաբար և գների աճին: ստացվող տոկոսագումարի հաշվին: 

Հասանելիություն
Անկախ ներդրված ավանդի ժամկետից` ձեր գումարը կարող եք վերցնել բանկից ցանկացած պահի: Սակայն հիշեք, որ ժամկետից շուտ ավանդը հանելու դեպքում հնարավոր է նախապես համաձայնեցված տոկոսի փոփոխություն:

Ապահովություն
Բանկում ներդրված գումարը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից`

  • Մինչև  16 000 000 ՀՀ դրամ` դրամային ավանդների Այն գումարն է, որը ավանդատուն ներդնում է բանկում, իսկ բանկը պարտավորվում է վերադարձնել ներդրված գումարը և պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով դրա դիմաց վճարել տոկոսներ: դեպքում
  • Մինչև  7 000 000 ՀՀ դրամ` արտարժույթով ավանդների դեպքում

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը նույն բանկում ձեր ունեցած բոլոր ավանդները համարում է մեկ ավանդ: Յուրաքանչյուր բանկում ձեր ունեցած ավանդները երաշխավորված են առանձին - առանձին:

Որոնք են ավանդի տեսակները

Ավանդները լինում են ցպահանջ և ժամկետային:

  • Ցպահանջ ավանդի դեպքում գումարը և տոկոսագումարը Դրամական արտահայտությամբ այն գումարը, որը հավելյալ վճարվում է վարկի դիմաց, կամ ստացվում է ավանդի դիմաց։ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի կամ ավանդի անվանական տոկոսադրույքի հիման վրա։ կարող եք հետ ստանալ ցանկացած պահի` ըստ ձեր պահանջի:
  • Ժամկետային ավանդի դեպքում գումարը և տոկոսագումարը տրամադրվում են նախապես պայմանավորված ժամկետում:
Ավանդը ժամկետից շուտ վերցնելու դեպքում բանկը կարող է փոփոխել նախապես սահմանած տոկոսը: Այդ պատճառով, սովորաբար, ժամկետային ավանդի Այս դեպքում ավանդային պայմանագիրը կնքվում է ավանդը որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու պայմանով: տոկոսն ավելի բարձր է, քան ցպահանջ ավանդինը:

Ինչ է «ավանդի պարզ տոկոսԸ» եվ «տոկոսային եկամտաբերությունԸ»

Ավանդի պարզ տոկոսադրույքի հիման վրա հաշվարկվում է ավանդի տոկոսագումարի Դրամական արտահայտությամբ այն գումարը, որը հավելյալ վճարվում է վարկի դիմաց, կամ ստացվում է ավանդի դիմաց։ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի կամ ավանդի անվանական տոկոսադրույքի հիման վրա։ մեծությունը: Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի ներդրված ավանդի տարեկան եկամտաբերությունը` ավանդատուի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ավանդից ստացված տոկոսագումարները ներդրած ավանդի մայր գումարին ավելացնելու արդյունքում: ցույց է տալիս, թե որքան է ավանդի եկամտաբերությունը պարտադիր վճարները և ստացված տոկոսագումարները ավանդի մայր գումարին ավելացնելու արդյունքում:

 Օրինակ՝  

ՀՀ դրամ Ավանդ I Ավանդ II
Մայր գումար 100 000 100 000
Անվանական տոկոս 12% 12%
Ժամկետ 24 ամիս 24 ամիս
Տոկոսների կապիտալացում Տարեկան Ամսական
Սպասարկման վճար 1200 1200
Տոկոսային եկամտաբերություն 11,33% 12,01%


 
Առաջին հայացքից թվում է, թե երկու ավանդներն էլ նույնն են:  Իրականում II ավանդն ավելի եկամտաբեր է, քանի որ, եթե ամեն ամիս ավելացնեք տոկոսագումարն ավանդին, կստանաք լրացուցիչ եկամուտ, մինչդեռ I ավանդի դեպքում տոկոսը վճարվում է միայն տարվա վերջում: Որքան հաճախ է վճարվում տոկոսագումարը, այնքան բարձր է ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը: Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի ներդրված ավանդի տարեկան եկամտաբերությունը` ավանդատուի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ավանդից ստացված տոկոսագումարները ներդրած ավանդի մայր գումարին ավելացնելու արդյունքում: Մյուս կողմից՝ որքան մեծ են ավանդի հետ կապված բանկին կատարվող այլ վճարները, այնքան փոքր է ձեր ավանդի փաստացի եկամտաբերությունը: Սակայն պետք է ուշադիր լինել և չշփոթել տարեկան տոկոսային եկամտաբերությունը տոկոսագումարների մեծության հետ: Աղյուսակից երևում է, որ առաջին հայացքից կարծես թե նման պայմաններով ավանդները իրականում տարբեր եկամտաբերություն ունեն:

ինչպես ներդնել ավանդ

Հայաստանում ավանդ Այն գումարն է, որը ավանդատուն ներդնում է բանկում, իսկ բանկը պարտավորվում է վերադարձնել ներդրված գումարը և պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով դրա դիմաց վճարել տոկոսներ: հնարավոր է ներդնել բանկերում: Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: Առավել ՁԵՌՆՏՈՒ և ձեր կարիքներին համապատասխանող ավանդ ընտրելու համար ձեզ կօգնի Ֆինանսական տեղեկատուն: Այնուհետև այցելեք ձեր ընտրած բանկ՝ ձեր անձնագրով և սոցիալական քարտով՝ կնքելու ավանդային պայմանագիր: Դուք կարող եք ներդնել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով ավանդ: Կարդացեք պայմանագրի հիմնական կետերը մինչև ստորագրելը:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Մինչ ավանդ ներդնելը

  • Հստակեցրեք ավանդի նպատակը, որպեսզի կարողանաք ընտրել ավանդի առավել հարմար տեսակը: 
  • Պլանավորեք բյուջեն. որոշեք՝ որքան կարող եք ամեն ամիս խնայել: 
  • Համեմատեք ավանդները և ընտրեք ձեզ համար ամենաձեռնտու տարբերակը: 
Հիշեք՝ բանկը պարտավոր է իր կողմից առաջարկվող յուրաքանչյուր ավանդի համար ունենալ տեղեկատվական ամփոփագրեր:
Համեմատելիս ուշադրություն դարձրեք հատկապես հետևյալ պայմաններին.
  • Անվանական տոկոս և տոկոսային եկամտաբերություն
  • Ժամկետ
  • Արժույթ
  • Տոկոսի ավելացման ժամկետ
  • Գումար ավելացնելու կամ հանելու հնարավորություն
  • Ավանդը ժամկետից շուտ հետ վերցնելու պայմանները 

Ավանդ ներդնելիս

Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված կետերը:

  • Հատկապես ուշադրություն դարձրեք այն կետերին, որոնց հիման վրա բանկը իրավունք ունի միակողմանիորեն փոխելու պայմանագրի պայմանները:
  • Ավանդի տոկոսը կամ այլ սակագներ կարող են նշվել ոչ թե պայմանագրում, այլ բանկի Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: այլ փաստաթղթում, օրինակ՝ բանկի սակագնային պլաններում: Դուք իրավունք ունեք պահանջելու բանկից այն փաստաթղթերը, որոնցով որոշվում են ձեր պայմանագրի պայմանները:
  • Տեղեկացեք նաև գործող այլ հնարավորությունների՝ զեղչերի մասին:
  • Բանկի աշխատակիցը պարտավոր է պատասխանել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:
  • Պահպանեք պայմանագրի ձեր օրինակը: 

Ավանդ ներդնելուց հետո

Ուշադի՛ր եղեք ձեր ավանդին վերաբերող բոլոր փաստաթղթերի նկատմամբ, քաղվածքները պահեք ապահով տեղում:

Բանկը պարտավոր է առնվազն 30-օրյա պարբերականությամբ Ձեզ տրամադրել քաղվածք` Ձեր յուրաքանչյուր հաշվի վերաբերյալ:

  • Ստուգե՛ք բանկի կողմից տրված քաղվածքները։ Որևէ անճշտություն հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղեկացրեք Ձեր բանկին:
  • Ձեր հին քաղվածքները պարունակում են Ձեր ավանդի վերաբերյալ անձնական տեղեկատվություն, ուստի դրանք մանրատեք նախքան դեն նետելը:
  • Եթե մատուցվող ծառայությունների որակը գոհացուցիչ չէ՝ բողոքեք Ձեր բանկին:
Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես Ֆինանսական համակարգի հաշտարարի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը բանիմաց և պրոֆեսիոնալ մասնագետներից բաղկացած կառույց է, որը կոչված է լուծելու ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերը` անվճար հիմունքներով և սեղմ ժամկետներում: միջոցով, այնպես էլ դատական կարգով:Ձեզ կհետաքրքրի նաև 
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
SUBSCRIBE
SUBSCRIBE_TEXT
FOLLOW_US
FRESH_NEWS
MOST_READ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6