LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
2011 թվականի մայիսի 20-ին անց է կացվել տնտեսագիտական-ֆինանսական խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը....
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը 2011թվականի մայիսի 20-ին կրթական ծրագրերի շրջանակում կազմակերպել է «Brain–Ring» խաղ-մրցույթը:

Նպատակը հանրակրթական դպրոցներում «Տնտեսագիտություն» ուսումնասիրող աշակերտների գիտելիքների և հմտությունների խորացմանը, արագ և ճկուն մտածելու և կողմնորոշվելու կարողությանը նպաստելն է:

2011 թ. մարզերում կազմակերպվել են մրցույթի նախնական փուլերը, որոնց մասնակցել են «Հասարակագիտություն» առարկայի «Տնտեսագիտություն» բաժինն ուսումնասիրած շուրջ 500 10-րդ դասարանցի աշակերտներ` ավելի քան 100 դպրոցներից: Մարզերի հաղթող թիմերից ձևավորված հավաքական թիմերը մայիսի 20-ին, մասնակցել են հանրապետական կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերին:  Մրցույթին մասնակցել են 5 հոգանոց 11 թիմեր:

Թիմերին առաջադրվել է տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև տեսական հարցեր: Առաջադրանքներին պատասխանելու համար տրվել է 2-10 րոպե ժամանակ, որից հետո թիմերը ժյուրիի դատին են ներկայացրել առաջադրված խնդրի լուծման իրենց տարբերակը: Մրցույթի ընթացքում կարևորվել է ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև խնդիրների լուծման ընթացքում արագ և ճկուն կողմնորոշվելու կարողությունը և թիմային աշխատանքը։

Մրցույթի հաղթող թիմերը (1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրածները) պարգևատրվել են ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից սահմանված հատուկ մրցանակներով և պատվոգրերով, իսկ մնացած թիմերին շնորհվել են մասնակցության վկայականներ և նվերներ:

Հաղթող թիմերն են ճանաչվել`
  • 1-ին տեղ - Արմավիրի մարզի հավաքական թիմը
  • 2-րդ տեղ - Կոտայքի մարզի հավաքական թիմը
  • 3-րդ տեղ - Շիրակի մարզի հավաքական թիմը
Մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող թիմերին ընտրել է ժյուրին, որի կազմում են եղել.
  • Արմենակ Դարբինյանը (ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ)
  • Արմինե Հովհաննիսյանը («Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն)
  • Արտակ Դավթյանը (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)
  • Անահիտ Բախշյանը (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)
Մրցույթի կազմակերպիչներն են`
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը
  • «Հայաստանի Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: 
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698 
էլ-փոստ.

 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6