LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ռումինիայի, Բելառուսի և Կոսովոյի AIESEC-ցիներն ավարտեցին ֆինանսական կրթման FLY ծրագիրը...

ԱՅՍԵԿ  (AIESEC)  միջազգային  կազմակերպության  և  ՀՀ  Կենտրոնական բանկի կողմից համատեղ ապրիլ-մայիս ամիսներին անցկացվում է   պատանիների և   երիտասարդների   ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված «Ֆլայ» (Fly) ծրագիրը:

Այս տարի մեր սիմինարավարները 6-ն են, որոնցից երեքն արդեն ավարտել են դասընթացները և այժմ իրենց տպավորություններով կիսվում են Ձեզ հետ:

  • Ռումինիայից ժամանած Սոնյան ավարտել է Նիդեռլանդների Բիզնեսի կառավարման համալսարանի բակալավրիատը, պլանավորում է շարունակել կրթությունը մագիստրատուրայում: Կամավորական հիմունքներով երկրորդ անգամ է Հայաստանում, բայց, ինչպես ոգևորությամբ խոստովանում է, ոչ վերջին: Սոնյան դասընթացներ է վարել մի քանի ուսումնական հաստատություններում, որոնց թվում են Եվրասիա համալսարանը, Աբովյանի N1 դպրոցը և Երևանի պետական համալսարանը: Իր դասընթացներին մասնակցել են շուրջ հարյուր աշակերտներ և ուսանողներ: Մասնակիցը նշում է. «Աշակերտները սովորեցին առավել արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական միջոցները, հասկացան դեբիտային և կրեդիտային քարտերի տարբերությունը, հնարավորություն ունեցան արտահայտվել անգլերենով և այլն: Այնպես որ, FLY անունը լսելիս, հիշե՛ք, որ արժե մասնակցել»Ի հավելումն՝ Սոնյան նշում է, որ Հայաստանը անչափ գրավել է իրեն, և նա անպայման կայցելի և ավելի երկար ժամանակ կանցկացնի տարբեր քաղաքներում:

  • Բելառուսից ժամանած Դանան ավարտել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսների ֆակուլտետը: Ուսումնական տարբեր ծրագրերով եղել է Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում: Նա FLY ծրագրի ընթացքում տարել է ոչ ֆորմալ մեթոդներով խմբային աշխատանքներ՝ կիսելով իր փորձը ծրագրի մասնակիցների հետ: Դանան նշում է, որ ուսանողների հետ այս շաբաթների ընթացքում շփումը արձանագրել է անգլերենի իմացության բարձր մակարդակ, որն իրեն հաճելիորեն զարմացրել է: Ուսանողների համար անցկացրած թրեյնինգներն ու սեմինարները կարևոր շարժառիթ էին ժամանակակից կրթական մեթոդները յուրացնելու և հետագայում իրենց պրակտիկայում կիրառելու գործում: Դանան շատ տպավորված էր Հայաստանով և ամենայն նորը կլանելու պատրաստ հայ երիտասարդ սերնդով:

Սոնյան և Դանան շնորհակալ են բոլոր կրթական հաստատությունների ղեկավարություններին, մասնակիցներին և կազմակերպչական թիմին:

  • Հաջորդ մասնակից Մեհմեթը` Կոսովոյից, դասընթացները անցկացրել է Գյումրիում: Մեհմեթի դասընթացներին Գյումրիում մասնակցել են ավելի քան 30 աշակերտներ: Այստեղ ևս աշակերտներն ու ուսանողներն ծանոթացան ֆինանսական կառույցներին և դրանց գործառույթներին, անձնական բյուջեն ճիշտ կառավարելու, խնայողություններ կատարելու հմտություններ ստացան, հասկացան՝ ինչպես է պետք  կատարել իրազեկ ընտրություն, պաշտպանել իրենց ֆինանսական շահերը և իրավունքները: Կոսովոյի մասնակիցը ծրագրի շրջանակներում հասցրել է տարվել Հայաստանով և ճանապարհորդել մարզերով: Նա փաստում է, որ սա վերջին անգամը չէ, որ նա Հայաստանում է: Նա ևս իր երախտագիտության խոսքն է փոխանցում դպրոցների ղեկավարներին, մասնակիցներին և կազմակերպիչներին:

Ծրագրի հետագա հաջողություններին հետևեք հաջորդ նորություններում:

Եվ վերջում հիշեցնենք, որ FLY ծրագիրն արդեն 3 տարեկան է, որն իրականացվում է AIESEC-ի և ՀՀ կենտրոնական բանկի ջանքերով:

Ամեն տարի այն ընդգրկում է Երևանի և մարզերի շուրջ 400 դպրոցականներ և ուսանողներ, որոնց միավորում է ֆինանսների ոլորտում նոր գիտելիքներ ու հմտություններ ստանալու ձգտումը:

AIESEC-ը 127 երկրներում գործող, ավելի քան 100 000 ակտիվ անդամներով աշխարհում ամենաակտիվ երիտասարդական կազմակերպությունն է, որը միջազգային հարթակ է ապագա առաջնորդների համար:

 


Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս010 56 37 61 կամ 010 592 697
էլ-փոստ. 
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6