LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Հիպոտեկային կրեդիտավորման մասին օրենքը
Ուժի մեջ է մտել «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքը որով մենք ավելի պաշտպանված ենք:  Մանրամասն ծանոթանանք օրենքին այստեղ: 

Այս տարվա մայիսից ուժի մեջ է մտել «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքը, որով մենք ավելի պաշտպանված ենք:Օրենքը տարածվում է բնակարանների կամ անհատական տուն ձեռքբերելու, կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, բարեկարգելու կամ արդիականացնելու համար տրվող վարկերի վրա: 

Մտածելու ժամանակ՝

  • Վարկ տվող կազմակերպությունը պարտավոր է մինչև պայմանագրի կնքումը առնվազն 7 օր առաջ, վարկի առաջարկը և պայմանագրի նախագիծը տրամադրել պոտենցիալ վարկառուին, 
  • Այս ընթացքում վարկի առաջարկը մնում է ուժի մեջ, իսկ Դուք կարող եք մտածել և տալ համաձայնությունը կամ հրաժարվել վարկից:

Ինչպես եք տեղեկացված լինելու վարկի մասին՝

  • Մինչև պայմանագրի կնքում՝ վարկատու կազմակերպությունը պարտավոր է մանրամասն բացատրել Ձեզ բանավոր վարկի էական պայմանների մասին՝ փաստացի տոկոսադրույք, վճարներ, տուգանքներ, ռիսկեր և այլն: Այս եւ այլ կարեւոր տեղեկությունների մասին Ձեզ տրվելու է անհատական թերթիկ՝ մեկ էջի վրա ամփոփ տեղեկատվություն,

   Պայմանագրի ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս ստանալու եք քաղվածք վարկի    մասին՝ որքան է մարվել, որքան է մնացել, հաջորդ անգամ, որքան վճարել,    տույժեր և այլ տեղեկատվություն, որով կկարողանաք հսկել վարկի մարման    ընթացքը,

  • Քաղվածքը կարող եք ստանալ Ձեր նախընտրած ձևով (էլեկտրոնային, փոստով):

Պայմանագրի փոփոխություն

  • Վարկատու կազմակերպությունը իրավունք չունի փոփոխել պայմանագրի պայմանները միակողմանիորեն, բացառությամբ եթե դրանք ներառում են ավելի ցածր տոկոսադրույք կամ ավելի բարենպաստ պայմաններ: Եթե լողացող տոկոսադրույքով է վարկը, տոկոսադրույքը կարող է միակողմանիորեն փոխվել, որի մասին կտեղեկանաք մեկ ամիս առաջ:

Ուշադիր եղեք տոկոսադրույքին՝

  • Հիպոտեկի համար կարող են առաջարկվել լողացող կամ հաստատուն տոկոսադրույքներ, 
  • Եթե կազմակերպությունը առաջարկում է և լողացող և հաստատուն, ապա վարկ վերցնողն է ընտրում տոկոսադրույքի տեսակը, 
  • Պայմանագրում պետք է սահմանվեն լողացող տոկոսադրույքի այն առավելագույն և նվազագույն շեմերը, որոնցից ավել այն չի կարող բարձրանալ կամ իջնել, 
  • Լողացող տոկոսադրույքը տարվա ընթացքում կարող է փոխվել 2 անգամից ոչ ավել, 
  • Փոխված տոկոսադրույքը կկիրառվի Ձեզ տեղեկացնելուց մեկ ամիս հետո:

Վաղաժամկետ մարում և հնարավոր տուգանքներ՝

  • Վարկ վերցնողը իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկը կամ վարկի մի մասը, կամ վերաֆինանսավորել վարկը այլ տեղից վարկ վերցնելու միջոցով, 
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում կարող են կիրառվել տույժեր, տուգանքներ և այլ վճարներ (պայմանագրով սահմանված), կախված մարման վճարից, տոկոսադրույքից և այլ պայմաններից, 
  • Մարման գրաֆիկից ավել գումար մարելու դեպքում, այն կուղղվի վարկի մայր գումարի մարմանը (և ոչ թե տոկոսների և տույժերի), եթե, իհարկե, այլ գրավոր կարգադրություն չեք տվել բանկին կամ վարկային կազմակերպությանը:

Հին վարկերի վրա ինչպես է տարածվում՝

  • Օրենքը ուժի մեջ է մտել 2018-ի մայիսի 22-ին.
  • Այս ամսաթվից առաջ կնքված պայմանագրերի վրա այն կտարածվի հետեւյալ դեպքերում՝
    - երբ կողմերը ձեռք բերեն փոխադարձ համաձայնություն, կամ, 
    - եթե փոխվում է վարկի նվազագույն պայմաններից որեւէ մեկը՝ տարեկան
    - փաստացի տոկոսադրույքը, վճարները, մարման ժամանակացույցը, գրավի հետ կապված և մի շարք այլ պայմաններ,
  • Վարկ վերցնողը համապատասխանեցման համար պետք է դիմի վարկ տվող կազմակերպությանը:

Այլ կարեւոր տեղեկություններՉեք կողմնորոշվում վարկի հարցում՝ այցելեք Կենտրոնական բանկի կողմից ստեղծված www.fininfo.am համակարգ, որով կարող եք համեմատել վարկերը: Կազմակերպությունները պարտավոր են նաև իրենց կայքերում հրապարակել վարկերի մասին մանրամասն տեղեկատվություն:

Օրենքին ծանոթացեք այստեղ՝  ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ, ՀՕ-182-Ն, Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին, ուժի մեջ է մտել 2018-ի մայիսի 22-ին: 

Սույն հրապարակման նպատակն է օրենսդրության դրույթների մատչելի ներկայացումը հանրությանը, և ոչ մի դեպքում չի հանդիսանում իրավական մեկնաբանություն կամ խորհրդատվություն:


 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6