LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Շատացել են ֆինանսական միջնորդների կողմից խարդախության դեպքերը:
Վերջերս սպառողները, չլինելով բավարար իրազեկված կամ լինելով կարիքի մեջ (վատ վարկային պատմություն, ֆինանսական վատ վիճակ), ինչպես նաև գայթակղվելով փողոցներում, կանգառներում և այլ վայրերում հանդիպող վարկային «հրապուրիչ առաջարկներով», հաճախ դիմում են ֆինանսական միջնորդների: Ո՞վքեր են նրանք, ինչպե՞ս են նրանք գործում, ի՞նչ են առաջարկում, մանրամասն այս նյութում: 
Վերջերս սպառողները, չլինելով բավարար իրազեկված կամ լինելով կարիքի մեջ (վատ վարկային պատմություն, ֆինանսական վատ վիճակ), ինչպես նաև գայթակղվելով փողոցներում, կանգառներում և այլ վայրերում հանդիպող վարկային «հրապուրիչ առաջարկներով», հաճախ դիմում են ֆինանսական միջնորդների:

Ո՞վքեր են միջնորդները:Ձեր անունից վարկ վերցնող, վարկային դիմում-հայտ լրացնող, ֆինանսական խորհրդատվություն տրամադրող կազմակերպություններ կամ անհատներ: Իրենք ձեզ կարող են մոտենալ այսպիսի առաջարկներով՝ «բանկում ծանոթ ունեմ, կարամ վարկ դասավորեմ», «սև ցուցակից կարամ հանեմ», «վարկ վերցնենք գրավով, փողը վերցնենք բանկին գցենք», «քո անունով վարկ դասավորենք, դու պրոբլեմ չես ունենա» և նմանատիպ այլ արտահայտություններով:

Ինչու՞ զգուշանալ միջնորդներից

  • Շահերը պաշտպանված չեն: Իրենք լիցենզավորված չեն և չեն վերահսկվում Կենտրոնական բանկի կողմից, հետևաբար ձեր շահերը չեն կարող պաշտպանվել դժգոհությունների դեպքում:
  • Վաշխառուական գներ: Հաճախ բարձր գումարներ են վերցնում ծառայությունների համար (օրինակ ստացված վարկի 50%-ը):
  • Ձեր անունից կեղծ գործարքներ: Պահանջում են մանրամասն տեղեկատվություն ձեր և ձեր ընտանիքի անդամների մասին, որը հետագայում կարող են օգտագործել ձեր իսկ դեմ, ձեր կամ ձեր ընտանիքի անդամների անունից վարկ վերցնելով, երաշխավորող դառնալով և այլն: 
  • Վարկի չտրամադրում: Ձեր անունից կարող են վերցնել վարկ և ձեզ չտրամադրել այն, օգտագործելով սեփական նպատակների համար:
  • Սխալ խորհրդատվություն: Ձեզ կարող են տրամադրել սխալ կամ ձեզ համար ոչ ձեռնտու խորհրդատվություն, որի պատճառով դուք կարող եք սխալ ֆինանսական որոշում կայացնել (օրինակ՝ բարձր փաստացի տոկոսադրույքով վարկ վերցնել): 
  • Չլիցենզավորված գործունեություն: Հանդես գալ որպես լիցենզավորված կազմակերպություն և վարկ առաջարկել:

Մի քանի պահ կա, որ պետք է իմանալ՝

  • «Ծանոթ» պետք չի վարկ վերցնելու համար: Բանկերը և վարկային կազմակերպությունները վարկ տալու որոշումները կայացնում են ձեր վարկունակության հիման վրա, ծանոթները այստեղ դեր չունեն: Ինքնուրույն դիմեք վարկատու կազմակերպություններին, իսկ մինչ այդ համեմատեք վարկերը www.fininfo.am ֆինանսական տեղեկատուի միջոցով:
  • «Սև ցուցակ» կոչվածը ոչ ոք չի կարող մաքրել: Վարկային պատմությունը կամ, ժողովրդական լեզվով «սև ցուցակը», ձևավորվում է միայն ձեր վարկային գործողությունների հիման վրա: Ավելի վարկային պատմության բարելավման մասին:
  • Վարկը ձեր վրա է մնալու: Վարկը փակողը պայմանագրում ստորագրողն է, իսկ վարկի չափը պայմանագրում նշված գումարն է, անկախ թե միջնորդը ինչ է ձեզ խոստացել կամ որքան գումար է ձեզ տվել: Վարկը չմարելու դեպքում վատանալու է ձեր վարկային պատմությունը:
  • Գրավը չի նշանակում վարկի ավտոմատ մարում: Վարկի չմարումը չի նշանակում, որ վարկը փակվում է ավտոմատ գրավի հաշվին: Վարկը չմարելու դեպքում վարկատու կազմակերպությունը ծանուցում է վարկառուին և տալիս է ժամանակ: Հիշեք, որ սկսում են կուտակվել տույժեր և տուգանքները: Եթե այդ ժամանակում վարկը չի մարվում, կազմակերպությունը դատական կամ արտադատական ձևով (կախված թե պայմանագրում ինչ է նշված) սկսում է գրավի բռնագանձման և իրացման գործընթացը: Եթե գրավի իրացումից ստացված գումարը չի բավարարում վարկի հետ կապված պարտավորությունների մարմանը, ապա կազմակերպությունը իրավունք ունի դատարանի միջոցով պահանջել չբավարարող մասը:

Ի՞նչ անել, եթե ֆինանսական միջնորդի զոհ եք դարձել:

  • Դիմեք իրավապահ մարմիններին: Քանի, որ այդ կազմակերպությունները լիցենզավորված չեն Կենտրոնական բանկի կողմից, ցավոք մենք չենք կարող պաշտպանել ձեր շահերը:

Ի՞նչպես ճշտեմ կազմակերպության լիցենզավորված լինելը:

Հայաստանում վարկ կարող են տրամադրել բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները: Լիցենզավորված վարկատու կազմակերպությունների ցանկը տեղադրված է Կենտրոնական բանկի կայքում: Օրենքի համաձայն, բացի Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպություններից, այլ անձինք որպես գործունեություն չեն կարող տրամադրել վարկեր: 

Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Ամենակարևորը վարկային պատմության մասին
  2. Ինչ անել, եթե խնդրել են երաշխավոր դառնալ
  3. Ցանկանում եմ վարկ վերցնել, ինչ անել
  4. Հաշվարկել ձեր վարկը Վարկային հաշվիչով
  5. Արագ և անվճար գտնել ձեզ ամենահարմար վարկը

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6