LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Համաճարակային իրավիճակում Անհպում վճարումների և օնլայն գնումների 4 կանոն
Համաճարակային իրավիճակում մարդիկ փոխում են իրենց գնումներ կատարելու վարքագիծը, սկսած նրանից թե ինչ գնել, մինչև՝ որտեղից և ինչպես։ «Գնել այն ինչի կարիքը կա․ բայց միայն անհրաժեշտի սահմաններում» կարևոր սկզբունք է էմոցիոնալ, անհիմն գնումներից խուսափելու համար, սակայն կարևոր է նաև այդ գնումները իրականացնելհեշտ, արագ և անվտանգ ձևով պահպանելով նաև համաճարակի դեմ պայքարի կանոնները։Իսկ որո՞նք են հեշտ և ապահով գնումներ կատարելու կանոնները․

Խուսափեք կանխիկի օգտագործումից՝

Ինչու՝ ապացուցված է՝ կանխիկ դրամի վրա կուտակվում են բակտերիաներ․որքան այն հին է այնքան շատ բակտերիաներ է պարունակում, որոնց միջոցով էլ կարող է տարածվել համաճարակը։


Ինչպես՝ գնման/առաքման դիմաց վճարեք անհպում և առցանց վճարային գործիքների միջոցով (քարտ, բջջային հավելված, մոբայլ բենքինգ)։ Օր օրի ընդլայնվում է Հայաստանում խանութների, սննդի կետերի ցանկը, որոնք տալիս են նման հնարավորություն։  

Կատարեք գործարքներն անկանխիկԻնչու՝ կկարողանաք խուսափել այլ մարդկանց հետ շփումից, խնայել ժամանակը կատարել արագ, հեշտ և ապահով գնումներ/գործարքներ։

Ինչպես՝

  • Ունեցեք վճարային քարտ. Այն կարող եք ձեռք բերել ՀՀ-ում գործող բոլոր բանկերից։ Այսօր շատ բանկեր արդեն ապահովում են հեռահար սպասարկում՝ հնարավորություն տալով առանց տնից դուրս գալու պատվիրել և ստանալ վճարային քարտեր։ Զեզ համապատասխան քարտը արագ գտնել կօգնի ֆինինֆո առցանց գործիքը։
  • Օգտվեք վճարային առցանց, բջջային հավելվածներից․Այդպես կկարողանաք առանց տնից դուրս գալու արագ կատարել գնումներ, վճարել ձեր կոմունալ, հեռախոսի սպասարկման, ինտերնետ կապի և այլ տեսակի վճարները, իրականացնել դրամական փոխանցումներ, պահպանելով Ձեր բոլոր առցանց գործարքների անդորրագրերը ձեռքի տակ՝ մեկ վայրում։ Տարբեր բանկեր և վճարահաշվարկային ընկերություններ առաջարկում են տարբեր ծառայություններ, ուստի մինչև որոշում կայացնելը, ուսումնասիրեք տարբեր առաջարկներ` ձեր պահանջներին ամենահարմար տարբերակը գտնելու համար։
  • Կատարեք անհպում վճարումներ․ Շատ քարտեր հնարավորություն են տալիս մինչև 20 000 ՀՀ դրամ վճարումները կատարել քարտը հպելով ՊՈՍ տերմինալին։ 

Իսկ դուք գիտե՞ք․
Հայաստանի բնակչության ընդհամենը 20%-ն ունի վճարային քարտ, իսկ վճարումները առցանց իրականացնում է միայն 5%-ը (ԿԲ՝ «ՖԿՀ 2019» արդյունքներ):

Զգուշացեք խարդախություններից

Ինչու՝ սովորաբար նման իրավիճակում կտրուկ աճում են օնլայն հարթակում խարդախությունները՝ օրինակ ֆիշինգը սոցիալական կայքերի, էլեկտրոնային հասցեի, կեղծ կայքերի, ինչպես նաև հեռախոսազանգերի, SMS հաղորդագրությունների միջոցով։ Խարդախները կարող են ներկայանալՁեր կողմից վստահելի կառույցի անունից, օրինակ՝ ձեզ սպասարկող բանկի, ֆինանսական կազմակերպության, կառավարության կամ միջազգային կառույցի։

 Ինչպես՝ 
  • Ակտիվացրեք ձեր վճարային քարտի գումարի շարժը ցույց տվող SMS ծառայությունը, այսպիսով կվերահսկեք ձեզ բոլոր գործարքները և կնկատեք գումարի արտահոսքը։
  • Առցանց գնումներ կատարելիս համոզվեք, որ կայքի հասցեն սկսվում է https։//գրառումով և/կամ կողպեքի նշանով։
  • Վճարային քարտի տվյալները մուտքագրելուց առաջ վճարման կայքում փնտրե՛ք միջազգային վճարային համակարգերիհավաստագրված, ստուգված կամ ճանաչված լինելու մասին նշումներ։
  • Վճարային համակարգերում օգտագործեք թվերի, տառերի, սիմվոլների բարդ համադրություններ պարունակող գաղտնաբառեր։
  • Ձեր ֆինանսական տվյալների հետ ամրագրված գաղտնաբառերը այլ համակարգերում մի կիրառեքև պարբերաբարփոխեք դրանք։
  • Համակարգիչների, սմարթֆոնների վրա ունեցեք և պարբերաբար թարմացրեք հակավիրուսային համակարգեր։Մի բացեք կասկածելի հասցեներից ուղարկված էլեկտրոնային նամակները։

  • Սոցիալական ցանցերի միջոցով գումարների փոխանցման խնդրանքների նկատմամբ եղեք ուշադիր.՝ Եթե գումար խնդրողը ձեզ ծանոթ մարդ է, ապա կապ հաստատեք իր հետ և ճշտեք մանրամասներն իրենից, իսկ եթե անծանոթ մարդ է, ով գումար է խնդրում բարեգործության համար, օրինակ՝ երեխայի համար բուժում, ապա մինչև գումար փոխանցելը ճշտեք նյութի հավաստիությունը(կան արդյոք ախտորոշման փաստաթղթեր և ում է պատկանում հաշվեհամարը)։
  • Աշխատեք անհայտ և կասկածելի կայքերից գնումներ չկատարել, մի տրամադրեք որևէ տեղեկատվություն Ձեր քարտերի և գաղտնաբառերի մասին։
  • Ձեր հաշվի հետ տարօրինակ որևէ երևույթ նկատելի, օրինակ` ստացել եք sms հաղորդագրություն ձեր քարտով վճարում իրականցնելու վերաբերյալ, որից դուք տեղյակ չեք անմիջապես կապ հաստատեք այն սպասարկող ֆինանսական կազմակերպության հետ, իրենց պաշտոնական կայքերում տեղադրված տվյալներով և տեղեկացրեք խնդրի մասին:
  • Հիշեք Ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպությունները երբեք չեն պահանջի տրամադրել ձեր գաղտնաբառը, քարտի СVV կոդը կամ այլ ծածկագրեր, որոնք դուք եք սահմանել։

Իսկ դուք գիտե՞ք
Չնայած Հայաստանի բնակչություն 90% կաևոր է համարում ֆինանսական խարդախությունների մասին տեղեկացված լինելը միայն30%-ը գիտի ֆինանսական խարդախության ինչ ձևեր կան․ փաստում են ՀՀ ԿԲ՝ «ՖԿՀ 2019» արդյունքները։

Պահպանեք զգուշությանև հիգիենայի կանոններըՊՈՍ տերմինալներից ևբանկոմատներից օգտվելիս

Ինչու՝ Պոս տերմինալը և բանկոմատը վիրուսի տարածման միջոց կարող են լինել։

Ինչպես՝

  • Եթե պետք է մուտքագրել PIN կոդ, ապա գործողությունից առաջ և հետո ախտահանեք ձեռքերը քարտև ստեղնաշարը ։
  • Կարող եք նաև կրել ձեռնոցներ ինչը ևս կարող է նվազեցնել վարակի տարածումը։
  • Ֆինանսաիստներն առաջարկում են ձեզ մոտ պահել վերջացած գրիչ կամ նմանատիպ իր, որի օգնությամբ առանց ստեղնաշարին դիպչելու կարող եք մուտքագրել տվյալները, ապա իրը դեն նետել կամ ախտահանել։
  • Քարտի PIN կոդը մուտքագրելիս ուշադիր եղեք, որ ոչ ոք այն չտեսնի։
  • Մինչև ՊԻՆ կոդը հավաքելը ստուգեք, որ գումարը մուտքագրված լինի ճիշտ:
  • Անդորրագիրը ստանալուն պես ստուգեք նշված գումարը: Պահեք անդորրագրերը և համեմատեք քարտի ամսական քաղվածքի հետ:

Եթե այնուամենայնիվ պիտի գումար կանխիկացնեք բանկոմատիցայս կամ այն վճարումն իրականացնելու համար այս պարագայում ևս հետևեք վերևում նշված հիգիենայի և զգուշության կանոններին։

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6