LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
2010 թվականի մայիսի 14-ին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունում անց է կացվել տնտեսագիտական-ֆինանսական խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը....


2010 թվականի մայիսի 14-ին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունում անց է կացվել տնտեսագիտական-ֆինանսական խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը:

Խաղ-մրցույթի նպատակն է նպաստել հանրակրթական դպրոցներում տնտեսագիտություն ուսումնասիրող աշակերտների գիտելիքների և հմտությունների խորացմանը, արագ ու ճկուն մտածելու և կողմնորոշվելու կարողությանը: Արդեն երկրորդ տարին է, ինչ «Brain – Ring» մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերն անց են կացվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աջակցությամբ:

«Brain - Ring» մրցույթը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կրթական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող ամենամյա մրցույթների շարք է: Մրցույթի նախնական փուլերը կազմակերպվել են մարզերում՝ 2010 թ. ապրիլ ամսին:

Մրցույթի այդ փուլերին մասնակցել են Հասարակագիտություն առարկայի Տնտեսագիտություն բաժինը ուսումնասիրած շուրջ 500 10-րդ դասարանցի աշակերտներ` ավելի քան 100 դպրոցներից: Մրցույթի նախնական փուլերում յուրաքանչյուր մարզից ընտրվել է մեկական հաղթող թիմ:

Եզրափակիչ փուլի մասնակից թիմերն են եղել`
  • Երևանի թիվ 83 դպրոց
  • Դիլիջանի ավագ դպրոց (Տավուշի մարզ)
  • Աշտարակի թիվ 5 դպրոց (Արագածոտնի մարզ)
  • Վարդենիկի կրթահամալիր (Գեղարքունիքի մարզ)
  • Նորամարգի դպրոց (Արարատի մարզ)
  • Վանաձորի թիվ 8 դպրոց (Լոռու մարզ)
  • Էջմիածնի Ներսիսյան վարժարան (Արմավիրի մարզ)
  • Գյումրիի թիվ 15 դպրոց (Շիրակի մարզ)
  • Արենիի դպրոց (Վայոց Ձորի մարզ)
  • Կապանի թիվ 6 դպրոց (Սյունիքի մարզ)
  • Աբովյանի թիվ 10 դպրոց (Կոտայքի մարզ)

Մրցույթին մասնակցել են 5 հոգանոց 11 թիմեր: Թիմերին առաջադրվել է տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև տեսական հարցեր: Առաջադրանքներին պատասխանելու համար տրվել է 2-10 րոպե ժամանակ, որից հետո թիմերը ժյուրիի դատին են ներկայացրել առաջադրված խնդրի լուծման իրենց տարբերակը: Մրցույթի ընթացքում կարևորվել է ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև խնդիրների լուծման ընթացքում արագ և ճկուն կողմնորոշվելու կարողությունը և թիմային աշխատանքը։

Մրցույթի հաղթող թիմերը (1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրածները) պարգևատրվել են ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից սահմանված հատուկ մրցանակներով և պատվոգրերով, իսկ մնացած թիմերին շնորհվել են մասնակցության վկայականներ և նվերներ:

Հաղթող թիմերն են ճանաչվել`
  • 1-ին տեղ - Գյումրիի թիվ 15 դպրոց (Շիրակի մարզ)
  • 2-րդ տեղ - Էջմիածնի Ներսիսյան վարժարան (Արմավիրի մարզ)
  • 3-րդ տեղ - Աբովյանի թիվ 10 դպրոց (Կոտայքի մարզ)

Մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող թիմերին ընտրել է ժյուրին, որի կազմում են եղել.

  • Մանուկ Մկրտչյանը (ՀՀ կրթության և գիտության փոխնախարար),
  • Ամալյա Սարիբեկյանը (ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ),
  • Անահիտ Բախշյանը (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ),
  • Արմինե Հովհաննիսյանը («Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն),
  • Իրինա Սեյլանյանը (HSBC բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ):

Մրցույթի կազմակերպիչներն են`
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը
  • «Հայաստանի Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6