LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Մեկնարկել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ՀՀ կենտրոնական բանկում տեղի ունեցավ «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի բացումը: ՀՀ ԿԲ նախաձեռնությամբ հոկտեմբերը հայտարարվեց անձնական ֆինանսներին նվիրված ամիս:

Միամսյակի ընթացքում մայրաքաղաքում և մարզերում կիրականացվեն մի շարք միջոցառումներ՝ ֆինանսական բանավեճեր ու սեմինարներ կրթական հաստատություններում, «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղ, «Ֆինանսական շրջագայություն» ավտոբուսով, «Երազանքների ծառ», բազմատեսակ մրցույթներ, բացօթյա էքսպո-ցուցահանդեսներ և այլն:

ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի համոզմամբ, միամսյակն իր իր ներդրումը կունենա անձնական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման գործում եւ այսուհետ կկրի ամենամյա բնույթ:

«Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներում, անձնական ֆինանսների կառավարումը չի կարևորվում և համապատասխան ուշադրության չի արժանանում»,- բացման խոսքում նշեց ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը՝ շեշտելով, որ ֆինանսական առողջության մասին հոգալը յուրաքանչյուրի համար կարևոր դաս է, որը եւս պետք է սովորել: Նրա խոսքով՝ «Իմ ֆինանսների միամսյակը» կոչված է վերաիմաստավորելու անձնական ֆինանսների կառավարման կարևորությունը, ինչպես նաև պատասխանելու «ինչ անել և ինչպես վարվել մեր գրպանի փողի հետ» հարցերին:

Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամն արդեն երկրորդ տարին է մասնակցում ծրագրին: 20 տարուց ավելի է՝ այս հիմնադրամն աշխատում է տարբեր երկրներում ֆինանսական ծառայությունների օգտագործման ուղղությամբ, որը միտված է տնտեսական եւ սոցիալական կայուն զարգացմանը:

ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը, խոսելով մարզերում մեկնարկած ֆինանսական շրջագայության մասին, հույս հայտնեց, որ զվարճալի միջոցառումների միջոցով արշավը կնպաստի մարզերի բնակչության ֆինանսական կրթության մակարդակի բարձրացմանը:

«Սա եզակի հնարավորություն է բնակչության համար՝ առնչվել ֆինանսական կառույցների հետ: Նոր եմ վերադարձել Վրաստանում կայացած ֆինանսական կրթությանը նվիրված կոնֆերանսից եւ պետք է նշեմ, որ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող այս ծրագիրը եզակի նախաձեռնություն է կովկասյան տարածաշրջանում»,- ասաց հիմնադրամի հայաստանյան թիմի ղեկավար Վեյթ Գեզենհուսը:

Ծրագիրը կեզրափակվի նոյեմբերի 4-ին՝ «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի փակումով:

Միջոցառումների և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է   www.abcfinance.am կայքի «Իմ ֆինանսների միամսյակ 2014» բաժնում, ինչպես նաև սոցիալական ցանցերի համանուն էջերում: 

  Facebook

 Twitter 


Հրապարակումից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698 

էլ-փոստ. 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6