LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Բարեփոխվել են "Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան" ծրագրի պայմանները ....

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել պարզեցնել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները ՀՀ մարզերի բնակիչների համար: Իրականացվել է ՀՀ մարզերում բնակարանի ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի չափի փոփոխություն` լրացուցիչ գրավի դիմաց, ինչպես նաև ավելացել է պետության կողմից սուբսիդավորվող տոկոսի չափը։

Այսպիսով Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի կանխավճարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը, եթե.

  • վարկառուի կողմից բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք: Ընդ որում, վերոնշյալ պայմանի առկայության դեպքում, տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 70 տոկոսը, սակայն ոչ ավելի քան 11200000 ՀՀ դրամը` անկախ գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքից,
  • կամ վարկառուի կողմից բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, տրամադրվում է նաև երաշխավորություն Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված` 1-ից 300 տեղերը զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից: Ընդ որում, ֆինանսական կազմակերպությունները ազատ են ընդունել կամ չընդունել երաշխավորող իրավաբանական անձանց երաշխիքները:

Ինչ վերաբերում է սուբսիդավորման պայմաններին, ապա Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը (այսինքն` Հայաստանի Հանրապետության մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կլինի 6.5-7 տոկոս:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:


Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: 
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698 
էլ-փոստ.  կամ 



խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6