2016թ. հունվարի 23-ից Սպառողները կկարողանան ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնել վարկային բյուրոյի դեմ ուղղված ինչպես գույքային, այնպես էլ ոչ գույքային բնույթի բողոքներ: Մինչ այսօր սպառողները միայն կարող էին ներկայացնել միայն գույքային բնույթի բողոքներ:
Հիշեցնենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը ԱՆՎՃԱՐ քննում է ձեր բողոքները՝ ուղղված ֆինանսական կազմակերպությունների դեմ: Դիմելով ֆինանսական համակարգի հաշտարարին` դուք ոչ մի պարտավորություն չեք ստանձնում, քանի որ դուք միշտ ունեք Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմանը չհամաձայնելու և դատարան դիմելու իրավունք:
Մանրամասն ծանոթանալու համար թե ինչպես կարող եք պաշտպանել Ձեր իրավունքները այցելեք
Ձեր իրավունքները էջ:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697
էլ-փոստ.