LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
«Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» նաև հիպոտեկային և գյուղատնտեսական վարկերի դեպքում
Օգոստոսի 16-ից «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05 դրույթները բացի սպառողական վարկերից, տարածվում են նաեւ  հիպոտեկային եւ (մինչ. 5 մլն դրամ) գյուղատնտեսական վարկերի վրա:

Օգոստոսի 16-ից «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05 դրույթները բացի սպառողական վարկերից, տարածվում են նաեւ հիպոտեկային եւ (մինչ. 5 մլն դրամ) գյուղատնտեսական վարկերի վրա: 

 

ԻՆՉՊԵՍ ԵՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ՝  

  • Մինչև պայմանագրի կնքումը՝ վարկ տվող կազմակերպությունը պարտավոր է ձեզ բանավոր ներկայացնել փաստացի տոկոսադրույքը, ժամկետը, պարտադիր վճարները, արժույթը, տուգանքներն ու այլ էական տեղեկություններ: 
  • Պայմանագրի կնքման ժամանակ՝ վարկ տվող կազմակերպությունը ձեզ կտրամադրի տոկոսագումարների և մայր գումարի վճարման ժամանակացույցը և կարգը, կներկայացնի վաղաժամկետ մարման կարգը, կիրառվող տույժերը, տուգանքները, 
  • Պայմանագրի ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս դուք կստանաք քաղվածք , որտեղ կտեսնեք որքան է մարվել վարկից, որքան է մնացել, հաջորդ անգամ որքան պետք է վճարել, տույժերի  մասին տեղեկատվություն: Հետեւելով քաղվածքներին՝ դուք կկարողանաք հսկել վարկի մարման ընթացքը:  Քաղվածքը կարող եք ստանալ ձեր նախընտրած ձևով, այդ թվում էլեկտրոնային, փոստով, առձեռն եւ այլն: 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵԹՐԻԿԸ   
  • Մինչև պայմանագրի կնքումը կտրամադրվեն պարզ, մատչելի, հարմարավետ ձևաչափով Անհատական թերթիկներ,  
  • Վարկ տվող կազմակերպությունը Ձեզ բանավոր կներկայացնի անհատական թերթիկի բովանդակությունը և կարևորությունը, գործողության ժամկետը,   
  • Անհատական թերթիկը կարող եք ստանալ 3 եղանակով՝ առձեռն (էլ հասցե նշելու դեպքում նաև կուղարկվի Ձեր հասցեյին), Փոստային կապ կամ էլեկտրոնային փոստ: Տրամադրման եղանակը ընտրում եք դուք, 
  • Անհատական թերթիկի պայմանները գործում են առնվազն  10 աշխատանքային օր, ուստի Դուք ունեք բավարար ժամանակ մտածելու, համեմատելու եւ որոշում կայացնելու համար, 
  • Եթե ցանկանում եք տեղում անմիջապես ստորագրել անհատական թերթիկը, ապա Ձեզ պետք է տրամադրվի բավարար ժամանակ, որպեսզի մանրամասն կարդաք, այնուհետեւ ստորագրեք կամ մի ստորագրեք այն: 
ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՈՒՄԸ
  • Դուք ունեք վաղաժամկետ մարումներ կատարելու իրավունք: Դրանք բոլոր այն դեպքերն են, երբ ձեր պարտավորությունները դուք կատարում եք Ժամանակացույցից տարբերվող ժամկետներում եւ/կամ գումարներով, 
  • Սպառողական վարկերի եւ գյուղատնտեսական վարկերի դեպքում այդ իրավունքից օգտվելու դեպքում, ձեզնից չի կարող գանձվել որեւէ տույժ կամ տուգանք, իսկ հիփոթեքային վարկերի դեպքում հնարավոր տուժաքների չափերը ճշտեք ձեր կազմակերպություններից, 
  • Այս իրավունքից օգտվելու արդյունքում նվազում է վարկի հետագա տոկոսագումարների մեծությունը եւ փոփոխվում է մարման ժամանակացույցը:
ԱՅԼ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չեք կողմնորոշվում վարկի հարցում՝ այցելեք Կենտրոնական բանկի կողմից ստեղծված www.fininfo.am համակարգ, որով կարող եք համեմատել վարկերը: Կազմակերպությունները պարտավոր են նաև իրենց կայքերում հրապարակել վարկերի մասին մանրամասն տեղեկատվություն: 
 

 Կանոնակարգին ծանոթացեք այստեղ՝ «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05 դրույթները: 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6