LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Հայտարարվում է առարկայական թրեյներների մրցույթ

Հայտարարվում է «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչներ վերապատրաստողների մրցույթ:
Ինչպե՞ս դիմել՝ ուղարկեք լրացված հայտադիմումը և ձեր ինքնակենսագրությունը (CV) abcfinance.am@gmail.com էլ. hասցեին:
Վերջնաժամկետը՝ մարտի 31:
Մանրամասները՝ ստորև ներկայացվող նյութում:

Ծրագրի մասին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը, համագործակցելով Կրթության ազգային ինստիտուտի և Գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ, «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում իրականացնելու է ուսուցիչների վերապատրաստում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում: Վերապատրաստումները կազմակերպվելու են հետևյալ առարկաների ուսուցիչների համար՝
• «Ես և շրջակա աշխարհը» և «Մաթեմատիկա» (2-4-րդ դասարաններ),
• «Մաթեմատիկա» և «Հանրահաշիվ» (5-11-րդ դասարաններ),
• «Հասարակագիտություն» (8-11-րդ դասարաններ):
Այդ նպատակով հայտարարվում է վերապատրաստողների մրցույթ: Ընտրված թեկնածուները, վերապատրաստման դասընթացը (ToT) հաջողությամբ ավարտելուց հետո պետք է իրականացնեն նշված դասընթացները իրենց մարզի ուսուցիչների համար:Վերապատրաստողի հիմնական պարտականություններ

- Պատշաճ կերպով և սահմանված ժամկետներում սույն թվականի օգոստոս և նոյեմբեր ամիսներին համապատասխան առարկայական խմբերի ուսուցիչների համար իրականացնել դասընթացներ (յուրաքանչյուր խմբում՝ 30 ժամ):
- Պատրաստ լինել նմանատիպ դասընթացներ իրականացնելու նաև հաջորդող տարիների ընթացքում:
- Հասանելի լինել վերապատրաստված ուսուցիչների համար, նրանց ուղղորդելու, մենթորություն իրականացնելու համար:
- Պարբերաբար մասնակցել կազմակերպվող սեմինարներին, հանդիպում-քննարկումներին, հետևել Ծրագրի հետ կապված նորություններին և զբաղվել ինքնակրթությամբ:
* Ծրագրի շրջանակում աշխատանքը վերապատրաստողները կարող են համատեղել հիմնական աշխատանքի հետ:Թեկնածուներին ներկայացվող պահանջներ

- վերը նշված առարկայական խմբերից որևէ մեկին վերաբերող բարձրագույն մասնագիտական կրթություն,
- վերապատրաստում իրականացնելու փորձ,
- ինտեգրված դասեր պլանավորելու կամ վարելու փորձառություն,
- մարզերում վերապատրաստում իրականացնելու հասանելիություն և ճկունություն,
- հաղորդակցման զարգացած հմտություններ,
- թիմում աշխատելու կարողություն,
- կազմակերպչական, արագ կողմնորոշվելու հմտություններ և նախաձեռնողականություն,
- համակարգչային գրագիտություն,
- օտար լեզուների իմացությունը ցանկալի է:Վերապատրաստողների վերապատրաստում (ToT)

Երևանից և յուրաքանչյուր մարզից կընտրվեն սահմանափակ թվով թեկնածուներ՝ հայտադիմումի և հարցազրույզի արդյունքների հիման վրա, որոնք կմասնակցեն վերապատրաստողների վերապատրաստման հատուկ դասընթացին (ToT): Վերջինս տեղի կունենա սույն թվականի հունիսի 18-30 ընկած ժամանակահատվածում: Թեկնածուների համար մասնակցությունն անվճար է. տրանսպորտի, գիշերակացի և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները:Ժամկետ

• Վերապատրաստողների վերապատրաստում (ToT) – հունիս, 2018թ.
• Համապատասխան առարկայական խմբերի ուսուցիչների համար դասընթացներ – օգոստոս և նոյեմբեր, 2018թ.՝ ըստ սահմանված ժամանակացույցի (յուրաքանչյուր խմբում՝ 30 ժամ):Դիմելու կարգ և պայմաններ

Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած յուրաքանչյուր վերապատրաստողի հետ կկնքվի պայմանագիր, որի համաձայն նա գործարքային սկզբունքով կվարձատրվի իրականացրած դասընթացների համար:
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք մինչև սույն թվականի մարտի 31-ը ներառյալ ուղարկել լրացված ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ  էլ. hասցեով՝ նամակին կցելով նաև ինքնակենսագրությունը (CV):

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել 010 592 697 հեռախոսահամարով:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6