LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Փնտրվում են ֆինանսական կրթման թրեյներներ

ՀՀ կենտրոնական բանկը բոլոր մարզերից, Երևանից և Արցախից հավաքագրում է ֆինանսական կրթման թրեյներներ «Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» և «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրերի համար:

Ծրագրի մասին ՀՀ բոլոր մարզերից, Երևանից և Արցախից ընտրված դիմորդները ֆինանսական կրթման թրեյներների վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո պետք է իրականացնեն անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ դասընթացներ իրենց մարզի ուսուցիչների և գյուղական համայնքների բնակիչների համար:

Թրեյներների հիմնական պարտականություններ

- բարձր որակով և ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնել դասընթացներ,
- պատշաճ կերպով և սահմանված ժամկետներում ներկայացնել դասընթացների վերաբերյալ հաշվետվություններ` ըստ սահմանված ձևաչափի,
- պարբերաբար թարմացնել գիտելիքները ՀՀ ֆինանսական համակարգի, գործող ծառայությունների և անձնական ֆինանսների այլ թեմաների վերաբերյալ` օգտվելով բոլոր հնարավոր աղբյուրներից և տրամադրված կրթական նյութերից:Ընտրության չափանիշներ

- ֆինանսական/տնտեսագիտական կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
- նմանատիպ աշխատանքային փորձ,
- նոր գիտելիք ձեռք բերելու և փոխանցելու պատրաստակամություն,
- հաղորդակցման զարգացած հմտություններ,
- մարզային հասանելիություն և ճկունություն,
- ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է:Յուրաքանչյուր մարզից ընտրվելու են սահմանափակ քանակությամբ թրեյներներ հայտադիմումի և հարցազրույզի արդյունքների հիման վրա:Թրեյներների վերապատրաստում

Հարցազրույցի փուլը հաջողությամբ անցած դիմորդները պարտադիր պետք է մասնակցեն թրեյներների վերապատրաստման 5-7-օրյա դասընթացի, որը հնարավորություն կտա նրանց զինվել անհրաժեշտ գիտելիքով և հմտություններով՝ հետագայում արդյունավետ և որակյալ դասընթաց իրականացնելու նպատակով: Վերապատրաստման դասընթացին մասնակցությունն անվճար է. տեղափոխման, գիշերակացի և սնունդի ծախսերը հոգում են կազմակերպիչները:Ժամկետ

• Թրեյներների վերապատրաստման դասընթաց – մարտ, 2018թ.
• Դասընթացներ – ապրիլ-նոյեմբեր, 2018թ.՝ ըստ սահմանված ժամանակացույցի:
Հնարավոր կլինի համատեղել հիմնական աշխատանքի հետ:Վարձատրություն

Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած թրեյների հետ կնքվելու է պայմանագիր, որի համաձայն նա վարձատրվելու է գործարքային սկզբունքով յուրաքանչյուր իրականացված դասընթացի համար: Դասընթացները պետք է իրականացվեն 2018 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսներին թրեյների մարզի տարբեր վայրերում տարբեր թիրախային խմբերի համար՝ ըստ սահմանված ժամանակացույցի:Դիմելու կարգ և դիմումների ընդունելության վերջնաժամկետ

Եթե ցանկանում եք դառնալ ֆինանսական կրթման թրեյներ, խնդրում ենք մինչև սույն թվականի փետրվարի 12-ը ուղարկել լրացված հայտադիմումը էլ. hասցեով՝  նամակին կցելով նաև Ձեր ինքնակենսագրությունը (CV):

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել նաև 010 592 697 հեռախոսահամարով:

Հայտադիմումը հարկավոր է լրացնել և ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ Ֆինանսական կրթման թրեյներ - Հայտադիմում:

Ֆինանսական կրթման թրեյներների հավաքագրման հայտարարության PDF տարբերակը:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

Հեռախոս` 010 56 37 61, 010 592 697
էլ-փոստ` 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6