LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Բանավեճերի փուլը մեկնարկեց, մասնակցե՛ք նաև Դուք

«Տնտեսական միամսյակի» բանավեճերի փուլը մեկնարկված է, որոնց մասնակիցը կարող եք դառնալ նաև Դուք: Մեզ սպասվող բանավեճերն են՝

1. «Ազգային արժույթի պահպանման նպատակահարմարությունը ԵՏՄ շրջանակներում»՝ 01 ապրիլ, կբանավիճեն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի սաները,

2.   «Գնաճն առավել դրական, թե՞ բացասական երևույթ է»՝ 06 ապրիլ, կբանավիճեն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և ԱՅԲ կրթահամալիրի սաները:

Բանավեճերին կարող եք մասնակցել ինչպես որպես հանդիսատես, այնպես էլ կարող եք նոր բանավեճի հայտեր ներկայացնել: Մանրամասներն այս հղումով: 

Նշենք, որ «Արդյունաբերություն, թե՞ գյուղատնտեսություն» թեմայով մեկնարկային բանավեճը տեղի ունեցավ այսօր: Բանավիճում էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 8-րդ դասարանի սաները: Գյուղատնտեսության ջատագովներն էին՝

  • Մարիամ Մանսուրյանը,
  • Անի Ջանոյանը,
  • Արաքս Հովհաննիսյանը:

Իսկ արդյունաբերությունը որպես տնտեսության կարևորագույն ճյուղ էին ներկայացնում՝

  • Էրիկ Թելունցը,
  • Միքայել Միրզոյան,
  • Էմիլ Հովհաննիսյանը:

Ժյուրիի անդամներն էին՝

  • Նարեկ Ղազարյան՝ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության՝ իրական հատվածի վերլուծության և կանխատեսումների բաժնի պետ,
  • Արաքս Մանուչարյան՝ Կենտրոնական բանկի՝ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի՝ ֆինանսական կրթման մասնագետ,
  • Լիլիթ Գասպարյան՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի գրասենյակի ղեկավար:

Երկու կողմերն էլ ներկայացրին ծանր փաստարկներ, հիմնավորեցին, թե որ ճյուղն է պետք Հայաստանում զարգացնել: Համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց արդյունաբերության զարգացումը խրախուսող կողմը:

Շնորհավորում ենք կայացած բանավեճի կապակցությամբ, սպասում հաջորդներին:

 

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս010 56 37 61 կամ 010 592 697

էլ-փոստ. 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6