LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Brain – Ring մրցույթը՝ առցանց

Հունիսի 5-ին ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ առցանց հարթակում տեղի ունեցավ «Brain Ring» անվանումը կրող ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը, որի նպատակը ավագ դպրոցում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։

Այս տարվա մրցույթի մասնակից աշակերտները փայլեցին ոչ միայն իրենց գիտելիքներով, այլ նաև ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններին և ուսուցման հեռավար մեթոդներին տիրապետելու հմտություններով։ Մրցույթին մասնակցող աշակերտները ևս մեկ անգամ փաստեցին, որ երիտասարդ սերունդը ունակ է դիմագրավելու ժամանակակից մարտահրավերներին և անգամ արտակարգ պայմաններում գրանցել հաջողություններ։

Յուրաքանչյուր ուստարվա ավարտին «Brain Ring» մրցույթ կազմակերպելու գեղեցիկ ավանդույթը ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի միջև ձևավորվել է տարիների ընթացքում։ Նախորդ մրցույթներն անց են կացվել Երևանում, երբ յուրաքանչյուր մարզից Երևան են ժամանել 5-հոգանոց աշակերտական խմբեր և մրցել միմյանց հետ։ Այս տարի ևս կողմերը որոշեցին անպայման անցկացնել աշակերտների կողմից այդքան սիրված և ընդունված մրցույթը, սակայն ելնելով ստեղծված իրավիճակից՝ այն կազմակերպել առցանց տարբերակով։

Մրցույթն անցկացվեց Zoom հարթակում, իսկ որպես մրցույթի անցկացման գործիք՝ ընտրվեց Quizzez ծրագիրը։ Ելնելով Zoom հարթակի և Quizzez ծրագրի առանձնահատկություններից՝ փոփոխություններ մտցվեցին մրցույթի կանոնների և աշակերտների մասնակցության ձևաչափի մեջ։ Աշակերտները մրցույթին մասնակցեցին ոչ թե թիմերով, այլ անհատապես։ Յուրաքանչյուր մարզից մրցույթին մասնակցեցին 2-ական աշակերտ։

Աշակերտների գիտելիքները ստուգող հարցաշարը նախորդ տարիների նման դարձյալ կազմվել էր Կենտրոնական բանկի կողմից։ Մրցույթում հաղթող ճանաչվեցին Աշակերտների գիտելիքները ստուգող հարցաշարը նախորդ տարիների նման դարձյալ կազմվել էր Կենտրոնական բանկի կողմից։ Մրցույթում հաղթող ճանաչվեցին Արայիկ Սահակյանը (Լոռու մարզ)՝ առաջին հորիզոնական, Ալիկ Ղազարյանը (Կոտայքի մարզ)՝ երկրորդ հորիզոնական, Հովհաննես Սաֆարյանը (Շիրակի մարզ)՝ երրորդ հորիզոնական։ Հատուկ հարցեր հնչեցվեցին Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից։ Հաղթող աշակերտները ԿԲ-ի կողմից պարգևատրվեցին հուշամեդալներով, իսկ հատուկ մրցանակակիրներն իրենց մրցանակները ստացան համագործակցող կառույցների կողմից։

Մրցույթին հեռավար ողջույնի խոսքով հանդես եկան «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, ՀՀ ԿԳՄՍՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը և ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը։

«Միշտ էլ հիացել եմ մեր աշակերտների ջանասիրությամբ և նպատակասլացությամբ։ Անգամ այս պայմաններում նրանք ցուցաբերեցին փայլուն գիտելիքներ և մտքի ճկունություն» - նշում է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը։

«Այս տարի ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի համատեղ ջանքերով իրականացվող «Brain Ring» ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը հոբելյանական է․ մենք 10 տարի է՝ արդեն իրականացնում եք այս ծրագիրը։ Շնորհավորում ենք մասնակիցներին, հույս ունենք, որ այն կօգնի ավելի լավ յուրացնելու ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության բովանդակային նյութը, ինչպես նաև ստացած գիտելիքներն ու հմտությունները կիրառելու հետագա կյանքում» - նշում է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6