LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
5 խորհուրդ կրճատելու երեխայի ծննդի ծախսերը
Երեխայի ծնունդը շատ սպասված, բայց միևնույն ժամանակ ծախսատար շրջան է: Հայաստանում ծնողները նորածնի համար նախօրոք գնում են իրեր, որոնց 60%-ը չեն էլ հասցնում օգտագործել: Այսինքք մարդիկ կատարում են իմպուլսիվ ծախսեր, որոնք էլ խախտում են բյուջեի հավասարակշռությունը: Այս խորհուրդները կօգնեն պատրաստվել փոքրիկի ծնունդին ոչ միայն հոգեպես, այլ նաև ֆինանսապես:


1. ԿԱԶՄԵ՛Ք ԳՆՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

Երբ խոսքը երեխայի մասին է, մեր ցանկությունները գերազանցում են մեր կարողությունները, և մենք մեծ գնումներ ենք անում՝ անկախ նրանից՝ դրանք իրոք անհրաժեշտ են, թե միայն նորաոճ են և տարածված:
Հիշե՛ք՝ միանգամից մեծ ծախսերի կատարումը խախտում է ձեր բյուջեի հավասարակշռությունը:Եթե պլանավորում եք գնումներ կատարել.

  • նախ սահմանե՛ք երեխայի համար անհրաժեշտ ապրանքների ցուցակը, 
  • ապա,մինչև գնումը կատարելը, հարցրու՛մ արեք ձեր ընկերներին, մտերիմներին, որոնք արդեն կանգնել են նման խնդրի առջև

    Ֆինանսական խորհրդատուները ասում են՝ եթե գնումների գնաք առանց նախօրոք կազմված ցուցակի արդյունքում կկատարեք նախատեսվածից 50-200% ավել ծախս:

    Ընկերները կարող են օգնել ձեզ հասկանալ, թե որտեղից կարելի է գնել այս կամ այն իրը, երբ է դրանք գնելու ամենահարմար պահը, միգուցե նրանք կկիսվեն ձեզ հետ նաև տարբեր խանութների զեղչային քարտերով:

«Նախ ես կազմեցի ինձ անհրաժեշտ իրերի ցուցակը, որոնք պետք կգան մոտակա 4 ամիսների ընթացքում և սկսեցի ուսումնասիրել, թե որ խանութներից կարող եմ գնել այդ իրերը, որքան են դրանց գները և երբ են այդ խանութները հայտարարում զեղչեր: Գրանցվեցի այդ խանութներում և խնդրեցի, որ ինձ անմիջապես զանգահարեն կամ հաղորդագրություն ուղարկեն՝ տեղեկացնելով զեղչերի մասին: Այսպիսով` ես գնեցի ինձ անհրաժեշտ բոլոր իրերը մատչելի գներով և խնայեցի կլորիկ գումար»:                                             Աննա Դավթյան, 2 տարեկան Հայկի մայրիկ

2. ՊԼԱՆԱՎՈՐԵՔ ՁԵՐ ԲՅՈՒՋԵՆ

Պլանավորեք ձեր անձնական բյուջեն հենց այն պահից, երբ իմացաք հղիության մասին: Նախ գրառումների միջոցով հաշվարկե՛ք անհրաժեշտ ծախսերը և եկամուտները, ապա ծախսերը կատարեք ըստ պլանավորածի:Իմացեք նաև՝ Ինչպես վարել բյուջե

«Հայաստանի բնակչության ֆինանսական ունակություններ 2014» հետազոտության համաձայն Հայաստանում բնակչության մեծամասնությունը կարևորում է բյուջեի պլանավորումը, սակայն շուրջ 40%-ը այն կատարում է մտովի՝ արդյունքում ունենալով պլանավորված ծախսերից կրկնակի շեղում:

Հիշե՛ք՝ գրառելով և հետևելով սեփական բյուջեին, կիրականացնեք ձեր նպատակները և կխուսափեք անտեղի ծախսերից: Այս հարցում ձեզ կօգնեն բյուջեի պլանավորման գրքույկը, որի միջոցով արագ և արդյունավետ կգրառեք և կհաշվարկեք ձեր երեխայի ծննդի հետ կապված հնարավոր բոլոր ծախսերը:

Այս հարցում ձեզ կօգնեն բյուջեի պլանավորման գրքույկը, որի միջոցով արագ և արդյունավետ կգրառեք և կհաշվարկեք ձեր երեխայի ծննդի հետ կապված հնարավոր բոլոր ծախսերը: 3. ԲԱՑԵՔ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՈՒՆՈՎ ԱՎԱՆԴ

Այս պահից ի վեր սկսե՛ք մտածել երեխայի ապագայի մասին: Այս հարցի լավագույն լուծումը կլինի բացել երեխայի անունով ավանդ, սահմանել ձեր գրպանին հարմար փոքր գումար և պարբերաբար մուտքագրել այն այդ հաշվին: Իմացեք նաև Որքան և ինչպես խնայել: 

Եթե բացեք ավանդ, նախնական ներդնելով 50 000 ՀՀ դրամ, և ամեն ամիս այդ հաշվին մուտքագրեք 2500 ՀՀ դրամ, ապա, երբ Ձեր երեխան դառնա 18 տարեկան, կունենա կուտակած շուրջ 2 մլն ՀՀ դրամ, որով կարող է հոգալ իր կրթության ծախսերը: Ավանդային հաշվիչով կարող եք կատարել ձեր անհատական հաշվարկը: 

Եթե մտավախություն ունեք, որ կծախսեք այդ խնայողությունները, մինչև դրա նպատակին ծառայելը, ապա կարող եք, օրինակ, ընտրել ավանդի այն տարբերակը, որը չունի բանկային հաշվին կցված վճարային քարտ, ուստի և կրճատում է հաշվից հաճախակի գումար կանխիկացնելու հավանականությունը:

Քանի որ հղիության ընթացքում դուք բավականին շուտ եք հոգնում և կարիք ունեք հաճախակի հանգստի, ապա մի՛ վատնեք ձեր ժամանակը՝ այցելելով տարբեր բանկեր՝ գտնելու ձեզ ամենահարմար ավանդը: Ֆինինֆոն՝ ձեր ֆինանսական տեղեկատունի, միջոցով կարող եք արագ և անվճար գտնել ձեզ ամենահարմար ավանդը:

4. ՀՐԱԺԱՐՎԵ՛Ք ԱՆԻՄԱՍՏ ԾԱԽՍԵՐԻՑ

Եթե նախկինում շռայլորեն ծախսում էիք գումար՝ առանց մտածելու դրա հետևանքների մասին, ապա այժմ ժամանակն է վերանայելու և կրճատելու անիմաստ ծախսերը:

Ծախսերը փորձե՛ք կրճատել՝ բաժանելով դրանք առաջնայինի և երկրորդայինի:

Նախ դիտարկե՛ք երկրորդային ծախսերը. Արդյո՞ք կարող եք կրճատել դրանք, օրինակ՝ սրճարաններ, ռեստորաններ, գեղեցկության սրահներ և այլ ժամանցի վայրեր այցելությունները: Ձեզ կօգնեն նաև Ծախսերի օպտիմալացման 7 եղանակները: 
Եթե Ամանորին միշտ ճոխությամբ էիք պատրաստվում՝ կատարելով մեծ ծախսեր, ապա այս տարի միգուցե կազմակերպեք ձեզ համար առանց լրացուցիչ լարվածության, հոգսերի և ծախսերի Ամանոր:  

Ապա ստուգե՛ք և կրճատումնե՛ր կատարեք առաջնային ծախսերում, ինչպիսին են, օրինակ, կոմունալ վճարները, սնունդը և այլն:

5. ՎԱՍՏԱԿԵՔ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐ

Յուրաքանչյուրիս տանը միանշանակ կան մի շարք իրեր, որոնք այլևս պիտանի չեն, սակայն ժամանակ չունենք կամ ուղղակի ալարում ենք ազատվել դրանցից: Երեխայի ծնունդը լավ առիթ է մեկ անգամ ևս վերանայել տանը առկա իրերի անհրաժեշտությունը և դրանց կրճատման միջոցով ավելացնել ընտանեկան բյուջեն: Իսկ ինչպե՞ս դա անել:

Եթե տանը ունեք բջջային հեռախոս, համակարգիչ, միգուցե կահույք, որը այլևս չեք օգտագործելու, ապա կարող եք դրանք վաճառել՝ դրանց մասին հայտարարություն տալով այսօր մեծ տարածում և լայն կիրառում ունեցող էլեկտրոնային կայքերում:
Այսպիսով` դուք կվաստակեք լրացուցիչ գումար, միևնույն ժամանակ կազատեք տարածք բնակարանում նոր իրերի համար, որոնք, ի դեպ, կարող եք ձեռք բերել այդ իսկ վաստակած գումարով:  

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6