LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
COVID19 սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ

ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել նոր կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալական և տնտեսական դժվարությունները:
Ներկայացնում ենք գործող ծրագրերի հիմնական նկարագիրը և հղումներ՝ միջոցառումներին առավել մանրամասն ծանոթանալու և դիմելու համար:

Ո՞ւմ համար է Միջոցառումները նախատեսված են անհատների որոշակի խմբերի, սոցիալապես անապահով ընտանիքների, գյուղական համայնքների բնակիչների, անհատ ձեռներեցների, փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարողների համար: 

Ո՞րն է նպատակը

Ֆինանսական օգնություն տրամադրել անհատների որոշակի խմբերի:
Ֆինանսական օգնություն տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին:
Օժանդակել գյուղական համայնքների բնակիչների գյուղատնտեսական գործունեությանը:
Օժանդակել տնտեսվարողների բիզնես գործունեությանը:
Նպաստել աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը:

Որտեղի՞ց ստանալ լրացուցիչ տեղեկատվություն

Հաճախ առաջանում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի հետ կապված խնդիրներ և հարցեր: Այդ պատճառով առաջարկում ենք հետևել միջոցառման նկարագրության հետ տրամադրվող հղմանը և ուշադիր ուսումնասիրել միջոցառման մանրամասները:
Կարող եք հետեւել նաեւ մեր կայքում տեղադրվող նորություններին եւ օգտակար նյութերին, որոնք կնպաստեն անձնական ֆինանսների արդյունավետ կառավարմանը նաեւ համաճարակի ժամանակ։

Միջոցառումներ

1-ին միջոցառում. բիզնես վարկեր ընկերությունների համար
  • Օժանդակության ձևը՝ մինչև 500 մլն. Դրամի չափով վարկի համաֆինանսավորում, վերաֆինանսավորում և սուբսիդավորում. վարկերի առավելագույն փաստացի տարեկան տոկոսադրույքը՝ 0%-ից մինչև 6%
  • Թարմացում՝ այս միջոցառման որոշման և վարկերի տրամադրման պայմանների մեջ կատարվել են մի շարք փոփոխություններ:
  • 2020թ. մայիսի 12-ին հաստատված որոշման ուժի մեջ մտնելու պահից մինչ այդ գործող որոշման պայմաններով սուբսիդավորման օժանդակության ձևով վարկերի տրամադրումը դադարում է: 
  • Համաֆինանսավորման և վերաֆինանսավորման օժանդակության ձևով վարկերի տրամադրումը շարունակվում է մինչև 2020թ. մայիսի 31-ը ներառյալ, որից հետո դադարում է: Ընդ որում՝ մինչև նոր որոշման ուժի մեջ մտնելը  տրամադրված և սույն կետով նշված վարկերի սպասարկումը շարունակում է  իրականացվել միևնույն պայմաններով:
  • Մինչև նոր որոշման ուժի մեջ մտնելու պահը նախորդ որոշման հիման վրա վարկեր ստացած տնտեսավարողները չեն կարող օգտվել նոր որոշմամբ սահմանված միջոցառումից: 
  •  Մանրամասներ՝ Սեղմիր Այստեղ  


2-րդ միջոցառում. գյուղատնտեսական վարկեր անհատների և կոոպերատիվների համար 

  • Օժանդակության ձևը՝վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ պայմանների տրամադրում, համաֆինանսավորում, տոկոսադրույքների ամբողջական մարում:
  • Մանրամասներ՝  Սեղմիր Այստեղ  


3-րդ միջոցառում. փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողներ

  • Օժանդակության ձևը՝ մինչև 50 մլն դրամի չափով վարկի՝ 1-ին 2 տարվա տոկոսադրույքի մարում. տոկոսադրույքը 3-րդ տարում՝ 12%:
  • Մանրամասներ՝ Սեղմիր Այստեղ
  • Դիմումի լրացման ուղեցույց՝ Սեղմիր Այստեղ
  • Գրանցում՝ Սեղմիր Այստեղ 


4-րդ միջոցառում. մինչև 14 տարեկան երեխաների՝ աշխատանքից ազատված ծնողներ

  • Օժանդակության ձևը՝ 100.000 դրամի չափով դրամաշնորհի տրամադրում:
  • Մանրամասներ և ծրագրում ընդգրկված լինելու փաստի ստուգում՝ Սեղմիր Այստեղ


6-րդ միջոցառում. պայմանագրային աշխատողներ

  • Օժանդակության ձևը՝ 68.000 դրամի չափով դրամաշնորհի տրամադրում:
  • Մանրամասներ՝ և ծրագրում ընդգրկված լինելու փաստի ստուգում՝ Սեղմիր Այստեղ


7-րդ միջոցառում. վարձու աշխատող չհանդիսացող հղի կանայք

  • Օժանդակության ձևը՝ 100.000 դրամի չափով դրամաշնորհի տրամադրում:
  • Մանրամասներ և ծրագրում ընդգրկված լինելու փաստի ստուգում՝ Սեղմիր Այստեղ


8-րդ միջոցառում. տուժած ոլորտների վարձու աշխատողներ, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ և անհատ ձեռնարկատերեր

  • Օժանդակության ձևը՝ մինչև 136.000 դրամի չափով դրամաշնորհի տրամադրում:
  • Մանրամասներ և գրանցում՝ Սեղմիր Այստեղ


9-րդ միջոցառում. մինչև 18 տարեկան երեխաների՝ գրանցված աշխատանք չունեցող ծնողներ

  • Օժանդակության ձևը՝ 26.500 դրամի չափով դրամաշնորհի տրամադրում:
  • Մանրամասներ և գրանցում՝ Սեղմիր Այստեղ


14-րդ միջոցառում. բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ

  • Օժանդակության ձևը՝ 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100%-ի կամ 75%-ի չափով փոխհատուցում կամ ուսանողական վարկերի տոկոսադրույքի ամբողջական կամ 5 տոկոսային կետով սուբսիդավորում ՝ 2020թ. մայիսի 1-ից մինչև 2020թ. Դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:
  • Մանրամասներ՝ Սեղմիր Այստեղ


15րդ միջոցառում. ծառատունկի աշխատանքներին մասնակցող անձինք

  • Օժանդակության ձևը՝ աշխատատեղերի հստեղծում:
  • Մանրամասներ՝ Սեղմիր Այստեղ
  • Գրանցում՝ դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ մարզպետարաններ:


17-րդ միջոցառում. բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողներ

  • Օժանդակության ձևը՝ նորարարական ծրագրերի և պրոդուկտների համար հայտարարված մրցույթներում հաղթող տնտեսվարողներին տրամադրվող 10.0 մլն., 20.0 մլն. և մինչև 30.0 մլն. դրամի չափով դրամաշնորհներ և համաֆինանսավորում:
  • Մանրամասներ՝ Սեղմիր Այստեղ 

18-րդ միջոցառում. 2-100 վարձու աշխատակից ունեցող տնտեսվարողներ
  • Օժանդակության ձևը՝ ըստ բանաձևի հաշվարկված եկամուտների որոշակի տոկոսի չափով դրամաշնորհի տրամադրում:
  • Գրանցում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հավանական շահառուների անձնական էջին ծանուցում ստանալուց հետո հարկավոր է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնել դիմում:
  • Վերջնաժամկետ՝ 2020թ. հունիսի 10-ը ներառյալ:
  • Մանրամասներ՝ Սեղմիր Այստեղ 
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6