LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Կենսաթոշակառուները այսուհետ կարող են ստանալ իրենց կենսաթոշակները երկու եղանակով` անկանխիկ և կանխիկ...

Եթե կենսաթոշակառուն ընտրում է կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակը, ապա նա պետք է այցելի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկ և բացի բանկային հաշիվ: Կենսաթոշակառուն ինքն է ընտրում բանկը, որի հետ ցանկանում է կնքել հաշվի բացման պայմանագիր:
Կենսաթոշակառուին տրամադրվում է վճարային քարտ, որի միջոցով նա կարող է կանխիկացնել իր բանկային հաշվին փոխանցված կենսաթոշակը:
Բանկային հաշվի բացումը, սպասարկումը, քարտերի թողարկումն ու տրամադրումը անվճար է:

Այնուհետև, կենսաթոշակառուն պետք է այցելի իր բնակության վայրի սոցիալական ապահովության տարածքային բաժին և ներկայացնի համապատասխան դիմում` նշելով բանկի անվանումը և իր բանկային հաշվի համարը:

Եթե կենսաթոշակառուն ընտրում է կենսաթոշակի վճարման կանխիկ եղանակը, ապա նա պետք է այցելի իր բնակության վայրի սոցիալական ապահովության տարածքային բաժին և լրացնի համապատասխան դիմում` նշելով այն վճարահաշվարկային կազմակերպության անվանումը, որի միջոցով ցանկանում է ստանալ կենսաթոշակը:

Կենսաթոշակների վճարման կանխիկ եղանակն ընտրած կենսաթոշակառուների կենսաթոշակները վճարվելու են կենսաթոշակառուների բնակության վայրի հասցեում կամ վճարող կազմակերպության գրասենյակում` առձեռն կենսաթոշակառուներին կամ նրանց կողմից լիազորված անձանց:

Ցանկացած ժամանակ կենսաթոշակառուները կարող են դիմել իրենց բնակության վայրի սոցիալական ապահովության տարածքային բաժին` կենսաթոշակը ստանալու եղանակը, բանկը կամ կազմակերպությունը փոխելու համար:

Ներկայումս կենսաթոշակառուներն անկանխիկ եղանակով իրենց կենսաթոշակները կարող են ստանալ հետևյալ բանկերից`
  • «Պրոմեթեյբանկ» ՍՊԸ
  • «ԲՏԱ բանկ» ՓԲԸ
  • «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ
  • «Կոնվերս բանկ» ՓԲԸ
  • «Ակբա-Կրեդիտ – Ագրիկոլ բանկ» ՓԲԸ
  • «Արցախբանկ» ՓԲԸ
  • «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ
  • «Յունիբանկ» ՓԲԸ
  • «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ
  • «Մելլաթբանկ» ՓԲԸ
  • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
  • «Արարատբանկ» ԲԲԸ
  • «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ
  • «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ

Կենսաթոշակառուները կանխիկ եղանակով իրենց կենսաթոշակները կարող են ստանալ հետևյալ կազմակերպությունների միջոցով`
  • «Ադալև Ռիա» ՍՊԸ
  • «Ի-դրամ» ՍՊԸ
  • «Կվադրակոմ» ՍՊԸ
  • «Դեպի տուն» ՍՊԸ
  • «Մեգա Պանտերա» ՍՊԸ
  • «Հայփոստ» ՓԲԸ

Կենսաթոշակների վճարման վերաբերյալ առավել մանրամասն կարող եք իմանալ
«Կենսաթոշակների վճարման կարգի»pdf  միջոցով:

Վճարային քարտի մասին մանրամասն կարող եք իմանալ այցելելով մեր կայքի ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՄԱՍԻՆ էջը կամ դիտեք ՏԵՍԱՖԻԼՄԵՐ բաժնում տեղակայված «Վճարային քարտի մասին ֆիլմը»:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: 
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698 
էլ-փոստ.


խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6