LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
«Բրեյն – Ռինգ» ամենամյա մրցույթը

Ս.թ. մայիսի 24-ին ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ «Brain Ring» անվանումը կրող ամենամյա խաղ-մրցույթ՝ նվիրված տնտեսագիտությանը, անձնական ֆինանսների կառավարմանը և ձեռնարկատիրությանը:  Մրցույթի նպատակը ավագ դպրոցում տնտեսագիտություն, անձնական ֆինանսներ և ձեռնարկատիրություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։

Յուրաքանչյուր ուստարվա ավարտին «Brain Ring» մրցույթ կազմակերպելու գեղեցիկ ավանդույթը ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի միջև ձևավորվել է տարիների ընթացքում։  

 

Յուրաքանչյուր մարզից մրցույթին մասնակցեցին 5-ական աշակերտների թիմեր։ Մրցույթում հաղթող ճանաչվեցին Տավուշի մարզը ներկայացնող թիմը՝ առաջին հորիզոնական, Լոռու մարզը ներկայացնող թիմը՝ երկրորդ հորիզոնական, Արմավիրի մարզը ներկայացնող թիմը՝ երրորդ հորիզոնական։ Հաղթողները ստացան Գրիգոր Տաթևացու, Ալեքսանդր Սպենդիարյանի, Գևորգ Չավուշի անվան հուշադրամներ և գրքեր ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

 

Հատուկ հարցեր հնչեցվեցին նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից։ Հարցերին ճիշտ պատասխանածներն արժանացան այդ կառույցների հատուկ մրցանակներին, նրանց շարքում էին Մերի Գևորգյանը, Նելլի Միտիչյանը և Գոռ Եղիազարյանը։ Չորրորդ հորիզոնականը գրաված Արարատի և Սյունիքի մարզերը ներկայացնող թիմերը ևս պարգևատրվեցին։

 

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը,  Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից Ալմաստ Մուրադյանը և ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից Հասմիկ Մակարյանը։

խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6