LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ավարտվել է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագիրը...

Այսօր տեղի է ունեցել «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի փակման արարողությունը:

Հոկտեմբերը հայտարարվել էր անձնական ֆինանսներին նվիրված ամիս:  Ծրագրի  նպատակն էր բնակչության ուշադրությունն ուղղել անձնական ֆինանսների «ճիշտ» կառավարմանը:

Միամսյակի ընթացքում՝ Երևանում և մարզերում, իրականացվել են մի շարք տեղեկատվական և ուսուցողական միջոցառումներ՝ «Երազանքների պատի» կառուցում, «Ֆինանսական շրջագայություն ավտոբուսով», հայտարարվել են բազմատեսակ մրցույթներ, իրականացվել են հանդիպումներ ու սեմինարներ դպրոցներում ու համալսարաններում,  տեղի են ունեցել ինտերակտիվ դասընթացներ, բացօթյա ցուցահանդես, ֆինանսական կազմակերպություններում բաց դռների օրեր և այլ միջոցառումներ: Միամսյակը եզրափակվել է հոկտեմբերի 31-ին՝ Խնայողությունների միջազգային օրը:

Միամսյակին մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, ԱՄՆ-ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, Հայաստանի բանկերի, Վարկային կազմակերպությունների միությունները, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, KfW - Kreditanstalt fur Wiederaufbau, SBFIC–Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը, առևտրային բանկերը, ապահովագրական ընկերություններն ու վարկային  կազմակերպությունները:

Փակման արարողության ժամանակ  բոլոր մասնակիցները ներկայացրեցին միամսյակի ընթացքում իրենց կողմից իրականացված միջոցառումները: Ամփոփվեցին նաև «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակներում հայտարարված լուսանկարների՝ «Խնայողություններ» թեմայով, պատկերապատման՝ «Ապահովագրությունը մարդու կյանքում», երեխաների նկարների՝ «Ես և փողը», «Փողը իմ ընտանիքում» թեմաներով մրցույթների արդյունքները: Կենտրոնական բանկի կողմից առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին տրամադրվեցին դրամական պարգևներ և նվերներ, իսկ որոշ մասնակիցների, ֆինանսական կառույցների կողմից,  տրվեցին հատուկ մրցանակներ:

Ամփոփվեցին նաև «Երազանքների պատ» միջոցառման արդյունքները: Դրամական  մրցանակներ տրվեցին երեք անվանակարգերով՝  «Երեխաների լավագույն երազանք», «Խնայողության լավագույն նպատակ» և «Ապահովագրության լավագույն նպատակ»:

«Իմ ֆինանսների միամյակ» ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և նախատեսվում է իրականացնել նաև հաջորդ տարի:       

Միջոցառումները, դրանց վերաբերյալ տեղեկատվությունները և ֆոտո զեկույցները  հասանելի են  www.abcfinance.am կայքում, ինչպես նաև՝ համանուն facebook-յան էջում:




«Իմ ֆինանսներ միամսյակ» ծրագրի ամփոփում





Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է

:

էլ-փոստ

 
հեռ/ֆաքս010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698 



խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6