LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի բացումը...
Սեպտեմբերի 30-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի բացումը: 

Հոկտեմբերը հայտարարվել է անձնական ֆինանսներին նվիրված ամիս: 
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի նպատակն անձնական ֆինանսների «գրագետ» կառավարման կարևորումն է, որը ֆինանսական կրթման մակարդակի բարձրացման հետ մեկտեղ ֆինանսական բարեկեցության և սոցիալական վիճակի բարելավման կարևոր նախադրյալներից է: Նա ընդգծել է, որ ծրագիրը կարևոր է հատկապես մարզերի համար, որտեղ  մարդիկ առավել քիչ են օգտվում ֆինանսական ծառայություններից: ԿԲ խորհրդի անդամը տեղեկացրել է, որ ծրագրին մասնակցում են ֆինանսական համակարգի գրեթե բոլոր ոլորտների կառույցները՝ ՀՀ կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի, Վարկային կազմակերպությունների միությունները, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, առևտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները ու վարկային  կազմակերպությունները, ինչպես նաև ԱՄՆ-ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, KfW – Գերմանական Զարգացման բանկը, SBFIC–Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը:

ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության Սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի բաժնի պետ Արմենուհի Մկրտչյանը ներկայացրել է Ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները. իրականացվելու են բազմատեսակ
մրցույթներ.
  • Պատկերապատման մրցույթ «Ապահովագրությունը մարդու կյանքում» թեմայով,
  • Լուսանկարների մրցույթ «Խնայողություններ» թեմայով,
  • Հեռախոսային հավելվածի մրցույթ «Բյուջեի պլանավորում թեմայով»,
  • Երեխաների նկարների մրցույթ «Ես և փողը» և «Փողը իմ ընտանիքում» թեմաներով):
Միջոցառումների շարքը համալրում են ավտոբուսով ֆինանսական շրջագայությունը, «Երազանքների պատի» կառուցումը, հանդիպումներ ու սեմինարներ դպրոցներում ու համալսարաններում, ինտերակտիվ դասընթացներ, բացօթյա ցուցահանդես, ֆինանսական կազմակերպություններում բաց դռների օրեր և այլ միջոցառումներ:

Միամսյակը կեզրափակվի հոկտեմբերի
31-ին՝ Խնայողությունների միջազգային օրը: Միջոցառումներին և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է www.abcfinance.am կայքում, ինչպես նաև համանուն facebook- յան էջում: Նշվել է նաև, որ «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրից զատ, Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության ներքո ֆինանսական իրազեկմանն ուղղված միջոցառումներ իրականացվում են մշտապես:
 
 Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698

էլ-փոստ. 

 



Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698

 

էլ-փոստ. 
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6