LOAN_AMOUNT
ANNUAL_INTEREST_RATE
LOAN_TERM_IN_MONTHS
DEPOSIT_SUM
ANNUAL_INTEREST_RATE
DEPOSIT_PERIOD
PENSION_ADD_DATE_SHORT_HOME
AGE_HOME
SALARY_HOME
Ամփոփվեց ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԱՄՍՅԱԿԸ


ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպմամբ 2015 թվականի մարտ և ապրիլ ամիսներին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայացավ  «Երեխաների և երիտասարդների ֆինանսների միջազգային կազմակերպության»  (Child & Youth Finance International) «Փողի միջազգային շաբաթ» (Global Money Week) ծրագիրը, որը շարունակվեց «Տնտեսական միամսյակ» ծրագրի միջոցառումներով:

Առաջին փուլը սեմինարների փուլն էր, որի ընթացքում աշակերտներին փոխանցվեցին գիտելիքներ տնտեսագիտական տարբեր ոլորտների վերաբերյալ, ինչպիսիք են տնտեսագիտության հիմունքները, գնաճի էությունը, դրամավարկային քաղաքականությունը, գովազդը, անձնական ֆինանսները, ազգային հաշիվների համակարգը և այլն: Նրանց դասավանդողների շարքում էին մասնագետներ ՀՀ կենտրոնական բանկից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից:

Սեմինարներին մասնակցեցին ընդհանուր թվով 120 դպրոցականներ «ԱՅԲ» ավագ դպրոցից, «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ»-ից, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցից և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից:

Սեմինարների ավարտին դպրոցականներին հանձնվեցին գնահատման թերթիկներ, որոնց ամփոփման արդյունքում ամենաշատ ճիշտ պատասխաններ տված մասնակիցը Մարիամ Մանսուրյանն արժանացավ ՀՀ կենտրոնական բանկի պատվոգրին:

Սեմինարների ամենաակտիվ մասնակիցը՝ Կարինե Հովհաննիսյանը և ամենահարցասերը՝ Հարություն Չոբանյանը, նույնպես արժանացան Կենտրոնական բանկի պատվոգրերին:

Սեմինարներին հաջորդեցին բանավեճերը հետյալ թեմաներով՝

 

  • «Արդյունաբերություն, թե՞ գյուղատնտեսություն» 
  • «Ազգային արժույթի պահպանման նպատակահարմարությունը Եվրասիական տնտեսական միության պայմաններում»
  • «Գնաճն ավելի դրական, թե՞ բացասական երևույթ է»

Բանավեճերին մասնակցում էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, «ԱՅԲ» ավագ դպրոցի, «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ»-ի սաները: Ժյուրիի անդամները ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության ու սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի աշխատակիցներն էին: Թեժ պայքարի արդյունքում 2-րդ տեղում էր «ԱՅԲ» ավագ դպրոցի «ԱՅԲ Էկոն» թիմը, իսկ հաղթանակը տարավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Վարժարանցիներ» թիմը:

Հաղթողները պարգևատրվեցին ՀՀ կենտրոնական բանկի պատվոգրերով և գրախանութի նվեր-քարտերով:

Կայացած սեմինարների և բանավեճերի վերաբերյալ մանրամասները ներկայացված են նախորդ նորություններում:

Միամսյակի փակման արարողության ժամանակ ամփոփվեցին նաև մրցույթները:

Առաջին՝ «Ինչպես կտնօրինեի իմ առաջին միլիոնը» խորագրով շարադրության մրցույթի հաղթող ճանաչվեց 14-ամյա Էլինա Հակոբյանը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից: Լավագույն շարադրությունները կարող եք կարդալ այս հղումներով՝

 

Երկրորդը Կոմերցիոն/սոցիալական գովազդի մրցույթն էր, որում հաղթանակ տարավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 15-ամյա սան Նարեկ Սահակյանը, ով կոչ է անում պահպանել մեր անտառները, բնությունը:

Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և գրախանութի նվեր-քարտերով:

 

Կենտրոնական բանկի շնորհակալագրեր հանձնվեցին ծրագրի կազմակերպիչներ Արման Երանոսյանին («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տնտեսագետի ակումբի» ղեկավար) և Մերի Թելունցին ((«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սան): Նրանց ջանքերը բերեցին ցանկալի արդյունքի: 

Շնորհավորում ենք ձեռք բերված գիտելիքների համար, ակնկալում դրանց շարունակական հարստացում:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս010 56 37 61 կամ 010 592 697
էլ-փոստ. 
խնդրում ենք պտտել ձեր սարքը
CALL_VOLUNTEERS

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

NAME_ERROR
LASTNAME_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
MOBILE_ERROR
WEEKLY
DAY
DAILY
HOUR
SELECT_WORKTYPE
CV_NOT_ATTACHEDFILE_SIZE
UPLOAD_IMAGE
UPLOAD_YOUR_IMAGE
FORGOT_PASSWORD
HAVE_ACCOUNTLOGIN
CODE_EXPIRED
REGISTER_MY_PAGE
HAVE_ACCOUNTLOGIN
NAME_ERROR
LASTNAME_ERROR
BIRTHDATE_ERROR
ADDRESS_ERROR
POSTAL_ERROR
EMAIL_ERROR
PHONE_ERROR
PASSWORD_ERROR
CONFIRMPASS_ERROR
PRIVILEGES
PRIVILEGE1
24
PRIVILEGE2
PRIVILEGE4
PRIVILEGE5
PRIVILEGE6