Այսօր, Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Քաղաքացի Նախագծի» երրորդ շնորհանդեսի եզրափակիչ փուլը: Այս տարի առաջին անգամ, ՀՀ կենտրոնական բանկի օժանդակությամբ, «Քաղաքացի նախագծի»
շրջանակներում աշակերտները վեր են հանել իրենց համայնքներում ֆինանսական համակարգին վերաբերող հիմնախնդիրներ:
Աշակերտները ներկայացրել են հետևյալ հիմնախնդիրները`
- Գյուղատնտեսական վարկերի անմատչելիությունը Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում
- Ուսանողական վարկերի անմատչելիությունը
- Վճարային քարտերով թոշակների ստացման առկա դժվարությունները Ձորագյուղ համայնքում
- Ուսանողական վարկերի անմատչելիությունը
- Գյուղատնտեսական մատչելի վարկերի բացակայությունը Գեղարքունիքի մարզում
- Փոքր և միջին բիզնեսի վարկերի անմատչելիությունը
- Բանկոմատների բացակայությունը Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698
էլ-փոստ.