«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ իրականացվող սեմինարների շարքը եզրափակվեց այսօր՝ Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ կայացած հանդիպումով: Անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ սեմինարները, որոնք անցկացվում էին առաջին տարին, նպատակ ունեին երիտասարդների շրջանում բարձրացնել անձնական ֆինանսների կառավարման կարևորությունը, ինչպես նաեւ փոխանցել տարբեր ֆինանսական ոլորտների վերաբերյալ գիտելիքներ:
Խնայողությունների, ապահովագրության եւ պարտքի կառավարման թեմաներով սեմինարները վարում էին ՀՀ կենտրոնական բանկի, Ֆինանսական համակարգի հաշտարարի, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի եւ Հայաստանում գործող ֆինանսական տարբեր կառույցների մասնագետները:
Սեմինարներ անցկացվեցին Հայաստանում ֆրանսիական համալսարանում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Այբ դպրոցում, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Ագրարային համալսարանում եւ Երեւանի պետական համալսարանում:
Սեմինարների ներկայացումները (presentations) ներկայացնում ենք նաեւ ստորեւ:
Ներկայացումների բովանդակության համար ABCfinance.am-ը պատասխանատվություն չի կրում:
Հրապարակումից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698