Նոյեմբերի 21-25-ը Երևանի ավագ դպրոցների ուսուցիչների համար Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնում կազմակերպվել է «Հասարակագիտություն» առարկայի «Տնտեսագիտություն» բաղադրիչը դասավանդող ուսուցիչների վերապատրաստման առաջին ծրագիրը:
Ծրագրում ներառվել են «Տնտեսագիտության առարկան և նրա խնդիրները», «Շուկայական տնտեսություն, Արժեք և փող», «Պահանջարկի և առաջարկի տեսությունը», «Արտադրության գործոնները և գործոնային եկամուտները», «Բանկերի էությունը, Արժեթղթեր», «Տնտեսության պետական կարգավորումը», «Պետության սոցիալական քաղաքականությունը», և «Միջազգային տնտեսական հարաբերությունները» թեմաներով դասընթացներ, որոնք դասավանդել են Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության, տնտեսական հետազոտությունների, ֆինանսական համակարգի կայունության և զարգացման, ու վիճակագրության վարչությունների աշխատակիցները:
Դասընթացին մասնակցած 22 ուսուցիչներին հանձնվել են հավաստագրեր: ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը շնորհավորել է ուսուցիչներին և նշել, որ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը շարունակական են:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698
էլ-փոստ.