Շուտով՝ հոկտեմբերի 31-ին, ողջ աշխարհում նշվելու է Խնայողությունների համաշխարհային օրը:
Այս օրը բազմաթիվ երկրներում կազմակերպվելու են հետաքրքիր եւ բովանդակալից միջոցառումներ: Հայաստանը նույնպես միանում է աշխարհին եւ հոկտեմբերի 31-ին Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում ժամը 11:00-ից 17:00-ը անցկացվելու է միջոցառումների մի ամբողջ շարք: Լինելու են մրցույթներ, նվերներ եւ այլ անակնկալներ:
Կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Ֆինանսական համակարգի հաշտարարը, ՀՀ Բանկերի միությունը, առեւտրային բանկերը սպասելու են Ձեզ Հյուսիսային պողոտայում:
Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ լինելու են նաեւ այցելություններ բազմաթիվ դպրոցներ եւ բուհեր:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698
էլ-փոստ.